00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջան. էթնիկ զտում Արցախում, անկախության սատարում խաղաղօվկիանոսյան կղզիներում

© AP Photo / Nicolas JobԱնկարգություններ Նոր Կալեդոնիայում
Անկարգություններ Նոր Կալեդոնիայում - Sputnik Արմենիա, 1920, 17.05.2024
Անկարգություններ Նոր Կալեդոնիայում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ի՞նչ ընդհանուր բան կա Ադրբեջանի և Խաղաղ օվկիանոսում գտնվող Նոր Կալեդոնիայի միջև։ Իհարկե, զարմանալիորեն նման են դրոշները՝ կապույտ, կարմիր, կանաչ։ Բայց հենց այդքանը։
Այնինչ, Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերար Դարմանենը՝ խոսելով Նոր Կալեդոնիայում մայիսի 13-ից սկսված անկարգությունների մասին, հայտարարեց, որ խժդժությունները, որոնց հետևանքով արդեն զոհվել է հինգ մարդ, վիրավորվել է 65 իրավապահ, իսկ 200 քաղաքացի ձերբակալվել է, հրահրվել են Բաքվի անմիջական միջամտությամբ՝ ավելացնելով. «Սրանք մտացածին հայտարարություններ չեն։ Նոր Կալեդոնիայի անկախության կողմնակիցներից ոմանք գործարքի մեջ են Ադրբեջանի հետ»։
Քաղաքագետները հիմնավոր են համարում Ֆրանսիայի ներքին գործերի նախարարի այս պնդումը, հիշեցնելով՝ Փարիզի հայանպաստ դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցում և Հայաստանին որոշ զինատեսակներ մատակարարելու մտադրությունը խիստ դժգոհություն են առաջացրել Ադրբեջանում, որն անցանկալի անձեր է հայտարարել ֆրանսիացի որոշ դիվանագետների, արշավ է սկսել ամռանը Փարիզում բացվող Օլիմպիական խաղերի դեմ և սպառնացել է փակել Բաքվում Ֆրանսիական լիցեյը։
Հնարավո՞ր է արդյոք փոխել պատմությունը. ժամանակի պարադոքսները
Ադրբեջանի լրատվամիջոցները նաև մեծ աղմուկ էին բարձրացրել անցած տարվա վերջին, երբ «Ազերթաջ» պետական լրատվական գործակալության թղթակիցը փորձել էր մուտք գործել Նոր Կալեդոնիա, բայց տեղի իշխանությունները նրան ձերբակալել էին մեկ օրով, իսկ հետո արտաքսել երկրից։ Գործակալությունն անմիջապես խրոխտ հայտարարություն էր տարածել՝ պնդելով, մեջբերեմ.
«Ֆրանսիական պետությունը բոլոր միջոցներով ջանում է սահմանափակել Նոր Կալեդոնիայում և Ֆրանսիայի այլ գաղութներում հանուն ազատության և անկախության պայքարի վերաբերյալ փաստերի տարածումը։ Հենց այդ պատճառով մեր աշխատակցին արգելվել է մուտքը Նոր Կալեդոնիա»։ Այնինչ, տեղի իշխանությունները բացատրել են. «Լրագրողն ուներ Շենգենի վիզա, բայց այն միայն Եվրոպայում է գործում, Նոր Կալեդոնիա մտնելու համար հատուկ վիզա է անհրաժեշտ»։
Իսկ ընդհանրապես մեկնաբանները փաստում են՝ Ֆրանսիայի հարցում Ադրբեջանը բարեխղճորեն հետևում է մեծ եղբոր՝ Թուրքիայի օրինակին։ Հիշում եք երևի՝ հենց որ Ֆրանսիայի խորհրդարանը փաստաթուղթ էր ընդունում Հայոց ցեղասպանության մասին, Անկարան անմիջապես հակադարձում էր՝ բա դուք Ալժիրում ինչե՜ր եք արել։ Մոտավորապես նույնն է կրկնում Բաքուն, հենց որ Ֆրանսիայի իշխանությունները փաստում են, որ Ադրբեջանն անցած տարի բռնի տեղահանության է ենթարկել ավելի քան 100 հազար արցախցիների, Բաքվից լսվում է. «Եվ ո՜վ է մեզ մեղադրում՝ մի երկիր, որը մինչև հիմա 13 գաղութ ունի աշխարհի տարբեր ծայրերում»։ Ավելին, 2023 թվականին իշխանությունների ակնհայտ աջակցությամբ Բաքվում ստեղծվեց մի կազմակերպություն, որը հնչեղ անուն ունի՝ «Գաղութատիրության և նեոգաղութատիրության դեմ պայքարի աջակցության նախաձեռնող խումբ»։ Ո′չ ավել, ո′չ պակաս։
Մայիսի 16-ին Փարիզում լույս տեսնող «Le Monde» պարբերականը մեջբերեց այդ նախաձեռնող խմբի գործադիր տնօրեն Աբբաս Աբբասովի խոսքը. «Այսօր մենք տեսնում ենք, որ Ֆրանսիայի կառավարությունը ցանկանում է պահպանել իր նեոգաղութատիրական քաղաքականությունը գաղութացված տարածքներում»։
Հիմա իրականությունը։
Նոր Կալեդոնիան ուղիղ 250 տարի առաջ՝ 1774 թվականին, հայտնագործել է բրիտանացի հայտնի ճանապարհորդ Ջեյմս Քուկը, որը կղզիների այդ խումբն անվանել է իր նախնիների ծննդավայրի՝ Շոտլանդիայի պատվին։ Երևի գիտեք, որ Շոտլանդիայի պատմական անունը Կալեդոնիա է։ Մոտ հարյուր տարի անց Ֆրանսիան հայտարարել է, որ այդ կղզիներն իր անդրծովյան տարածքներն են։ Հետևելով բրիտանացիների օրինակին, որոնք հանցագործներին ուղարկում էին Ավստրալիա, Ֆրանսիան էլ Նոր Կալեդոնիան վերածեց յուրատեսակ «Սիբիրի», որտեղ իրենց պատիժն էին կրում նաև քաղբանտարկյալները։ Երբ մի քանի տասնամյակ առաջ ողջ աշխարհում սկսվեց ապագաղութացման գործընթացը, Փարիզը կալեդոնիացիներին առաջարկեց ՝ ինքներդ որոշեք, թե ինչ եք ուզում՝ անկա՞խ պետություն դառնալ, թե՞ մնալ Ֆրանսիայի կազմում հատուկ կարգավիճակով։ Ընդ որում, առաջիկա երկու տասնամյակների ընթացքում կարող եք ոչ թե մեկ, այլ երեք հանրաքվե անցկացնել։ Կալեդոնիացիները իրոք երեք հանրաքվե անցկացրին, և երեք անգամ էլ հաղթեցին Ֆրանսիայի կազմում մնալու կողմնակիցները։
Первый пограничный столб на государственной границе Армения-Азербайджан - Sputnik Արմենիա, 1920, 30.04.2024
Պետություններն արդար են համարում միայն այն, ինչը բխում է իրենց շահերից, իսկ ՀՀ–ի դեպքու՞մ
Ու այսքանից հետո ադրբեջանցիները, որոնք ոչ միայն երբեք չճանաչեցին արցախյան հանրաքվեների արդյունքները, այլև պարզապես ի վերջո ստիպեցին ղարաբաղցիներին լքել իրենց պապենական հողը, համարձակվում են մեղադրել ֆրանսիացիներին՝ կալեդոնիացիների անկախական ձգտումները ճնշելու մեջ։ Եթե որևէ մեկը դեռ զարմանում է, մեջբերեմ ադրբեջանցի մեկնաբաններից մեկին՝ Կավկազ Օմարովին.
«Մինչ դուք, մսյո Մակրո′ն, պաշտպանում եք Ղարաբաղի հայ ահաբեկիչներին ու անջատականներին, Ադրբեջանն աջակցում է աշխարհի բոլոր հալածված ազգերին։ Եվ այդ գործում Ադրբեջանը աշխարհի մյուս խաղաղասեր երկրների նման ամեն ինչ կանի, որպեսզի հաղթի արդարությունը, ինչպես դա եղավ Ղարաբաղում 2020 թվականին»։ Երևի կհամաձայնեք՝ սա այն դեպքն է, երբ մեկնաբանելը նորմալ մարդու ուժերից վեր է։
Լրահոս
0