00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
09:06
2 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
38 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:22
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պետություններն արդար են համարում միայն այն, ինչը բխում է իրենց շահերից, իսկ ՀՀ–ի դեպքու՞մ

© Photo : Social media of Nikol PashinyanПервый пограничный столб на государственной границе Армения-Азербайджан
Первый пограничный столб на государственной границе Армения-Азербайджан - Sputnik Արմենիա, 1920, 30.04.2024
Բաժանորդագրվել
Համաձայնեք՝ նոր Հայաստանն ու պատմական Հայաստանը տարանջատելու վիճահարույց փորձերը, մեղմ ասած, այնքան էլ համոզիչ չեն։ Երբ հերթական անգամ լսում եմ նույն խրոխտ հորդորը՝ հրաժարվե՛նք անցյալի պատրանքներից, անընդհատ ուզում եմ ճշտել՝ ո՞ր պատրանքներից։
Այդ ե՞րբ է մեր հանրապետությունում քիչ թե շատ զանգվածային շարժում ծավալվել Տիգրան Մեծի Հայաստանը վերականգնելու համար։ Այդ ե՞րբ ենք պատերազմ մղել ոչ թե մեր հայրենակիցներին պաշտպանելու, այլ հարևանների հողերը գրավելու նպատակով։ Նույնիսկ ցեղասպանության հարցում մեր ակնկալիքները չափազանց համեստ են՝ պետական մակարդակով ո՛չ հող ենք ուզում, ո՛չ փոխհատուցում, ինչը տարիներ առաջ հաստատել է մեր նախկին նախագահներից մեկը թուրք հայտնի լրագրող Մեհմեդ Ալի Բիրանդի հետ զրույցում։ Ընդամենն ուզում ենք, որ ամերիկացի նախագահների օրինակով Թուրքիան էլ օգտագործի Ռաֆայել Լեմկինի առաջարկած եզրույթը՝ «գենոցիդ»։ Այդքան բան։ Այնինչ, որոշ եվրոպական երկրներ մինչև հիմա էլ Գերմանիայից հսկայական ֆինանսական փոխհատուցում են պահանջում։
Հո իզո՞ւր չէր ասում Ֆրիդրիխ Նիցշեն. «Եթե փորձենք ամեն մեկին տալ իր հասանելիքը, իհարկե, կպահպանենք արդարության սկզբունքը, բայց ի վերջո քաոսի կհանգենք»։ Հենց այդ պատճառով էլ Նիցշեի հայրենի երկիրը՝ Գերմանիան, խիստ ընդդիմանում է, որ Ռուսաստանի ակտիվները, որոնք սառեցվել են Արևմուտքում, փոխանցվեն Ուկրաինային՝ փոխհատուցման տեսքով։ Առաջին հայացքից շատ զարմանալի է թվում՝ Ամերիկան արդեն այդ մասին որոշում է ընդունել, իսկ Եվրոպայի լոկոմոտիվ, այսինքն` առաջատար համարվող Գերմանիան խիստ ընդդիմանում է։ Բա էլ ո՞ւր մնաց Արևմուտքի կուռ միասնականությունը։
Բայց ախր, գերմանացիները հրաշալի գիտեն. հենց որ ասեն՝ այո′, կողմ ենք, որ Ռուսաստանի սառեցված 300 միլիարդ դոլարը որպես փոխհատուցում տրվի Ուկրաինային, միանգամից գլուխ կբարձրացնեն այն եվրոպական պետությունները, որոնք փոխհատուցում են պահանջում Գերմանիայից։ Ի՜նչ 300 միլիարդ։ Միայն Լեհաստանը Բեռլինից 1 տրիլիոն 300 միլիարդ դոլար է պահանջում՝ Երկրորդ աշխարհամարտի տարիներին հասցված վնասի համար։ Ու կսկսվի Նիցշեի ասած քաոսը։
Հունաստանը դեռ Լեհաստանից առաջ՝ 2019 թվականին էր Գերմանիայից ավելի քան 300 միլիարդ պահանջել։ Իտալիայի մասին էլ չեմ ասում։ Այդ երկրի դատարաններն արդեն մի քանի դատավճիռ են կայացրել այն ընտանիքների օգտին, որոնք տուժել են պատերազմի տարիներին, երբ Բենիտո Մուսոլինիի տապալումից հետո նացիստական զորքերը գրավել են Իտալիան։ Ճիշտ է, այս դեպքում Գերմանիայի կառավարությունը կտրականապես հրաժարվում է վճարել՝ պնդելով, որ համաձայն միջազգային իրավունքի, աշխարհի որևէ երկրում դատարանը չի կարող վճիռ կայացնել այլ պետության դեմ։ Դժվար է ասել՝ արդյոք այս պնդումը համապատասխանո՞ւմ է իրականությանը, որովհետև մենք ինքներս նախադեպ չունենք՝ Հայաստանի որևէ դատարան, որքան գիտեմ, երբեք վճիռ չի կայացրել Թուրքիա պետության դեմ՝ պահանջելով փոխհատուցել ցեղասպանությունից տուժած ընտանիքների կորուստները։
«Բոլոր պետություններում միշտ արդար է համարվել այն, ինչը շահեկան է տվյալ իշխանության համար»։ Եթե մի փոքր ձևափոխենք հին հույն փիլիսոփա Պլատոնի այս խորիմաստ դիտարկումը, կարող ենք իրավամբ պնդել՝ աշխարհի բոլոր պետությունները միշտ արդար են համարում այն, ինչը շահեկան է տվյալ պետության համար։ Հենց Արևմուտքի հայտնի քաղաքագետներն են փաստում՝ Գերմանիան անմիջապես հավանություն կտար ռուսաստանյան 300 միլիարդը Ուկրաինային տրամադրելու գաղափարին, եթե հենց իր գլխին կախված չլիներ փոխհատուցման վտանգը, որը ելնում է Լեհաստանից, Հունաստանից, Իտալիայից և եվրոպական այլ երկրներից։
Այսինքն` դու, իհարկե, կարող ես փորձել տարանջատել նոր Հայաստանը և պատմական Հայաստանը, կարող ես նույնիսկ հռչակել նոր՝ Չորրորդ հանրապետություն, ինչին ակնհայտորեն ձգտում են այն մարդիկ, որոնք իշխանության եկան, այսպես կոչված՝ «թավշյա հեղափոխության» արդյունքում։ Կարող ես բոլորովին նոր Սահմանադրություն ընդունել, եթե, իհարկե, ժողովուրդը չառարկի։ Բայց, ինչպես ցույց է տալիս Գերմանիայի օրինակը, պատմությունը, անցյալը, միևնույն է՝ հետապնդելու են քեզ, ամեն օր, ամեն առավոտ աչքիդ առաջ են լինելու։ Արարատի նման։ Անկախ այն բանից, որ արտասահմանցի բարձրաստիճան հյուրերին ընդունելու համար նախատեսված դահլիճում արդեն տեղադրված է Արագածի մեծադիր նկարը։
Իսկ հրաժարվել, այո′, արժե։ Բայց ոչ թե պատմությունից, այլ բավական վիճահարույց գաղափարից, թե Տավուշի սահմանին անցած շաբաթ կանգնեցված սյուները անվտանգության անկյունաքարն են, իսկ «կադաստրի վկայականը»՝ մեր ապահովության երաշխիքը։ Էդպես երևի կլիներ, եթե ողջ աշխարհում գործեր արդարության համընդհանուր սկզբունքը։ Բայց ախր, մեր փնտրածը բացարձակ արդարությունն է, այնինչ ողջ աշխարհում վաղուց արդեն մեծ հաջողությամբ գործում է ընտրովի արդարությունը։
Լրահոս
0