https://arm.sputniknews.ru/20240516/rus-chinakan-banakcutjunnery-tevel-en-shurj-25-zham-hamategh-hajtararutjun-e-yndunvel-75843345.html
Ռուս-չինական բանակցությունները տևել են շուրջ 2,5 ժամ. համատեղ հայտարարություն է ընդունվել
Ռուս-չինական բանակցությունները տևել են շուրջ 2,5 ժամ. համատեղ հայտարարություն է ընդունվել
Sputnik Արմենիա
Պետությունների ղեկավարները նախ շփվել են նեղ կազմով, ապա հանդիպումը շարունակվել է պատվիրակությունների մասնակցությամբ: Պուտինի և Սիի բանակցությունները տևել են... 16.05.2024, Sputnik Արմենիա
2024-05-16T11:57+0400
2024-05-16T11:57+0400
2024-08-19T15:35+0400
սի ծինփին (չինաստանի նախագահ)
վլադիմիր պուտին
ռուսաստան
չինաստան
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/05/10/75832626_0:4:1600:904_1920x0_80_0_0_fe22426ecf0230fd0e7eb9a01e527c11.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Պեկինում կայացած բանակցություններից հետո համատեղ հայտարարություն են ընդունել համապարփակ գործընկերության և ռազմավարական փոխգործակցության հարաբերությունների խորացման վերաբերյալ:Ինչպես ավելի վաղ լրագրողներին ասել էր Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը՝ փաստաթուղթը նվիրված է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 75-ամյակին: Պուտինին Պեկինում դիմավորել են համազարկերով. մեկնարկել են ռուս-չինական բանակցություններըՆախագահի օգնականի խոսքով՝ սա ծավալուն փաստաթուղթ է՝ ավելի քան 30 էջ, որում «կնշվի մեր երկկողմ հարաբերությունների հատուկ բնույթը, կնշվեն երկկողմ կապերի ողջ համալիրի զարգացման հետագա ուղիները, կնշվի Ռուսաստանի ու Չինաստանի առաջատար դերը արդար և ժողովրդավարական աշխարհակարգի ձևավորման գործում»:Բանակցությունների ժամանակ անդրադարձ է կատարվել նաև Ուկրաինայում տիրող իրավիճակին։Ծինփինը նշել է, որ Չինաստանն ու Ռուսաստանը քաղաքական կարգավորումն ընկալում են որպես ուկրաինական ճգնաժամի լուծման ճիշտ ուղի։Պուտինը զրույցի ժամանակ հայտարարել է, որ ՌԴ-ի և ՉԺՀ-ի համագործակցությունը կոնյունկտուրային չէ և ուղղված չէ որևէ մեկի դեմ:Իր հերթին՝ Սի Ծինփինը ռուս-չինական հարաբերությունները օրինակելի է անվանել երկու երկրների համար:Ռուսաստանի նախագահը մայիսի 16-17-ը պետական այցով գտնվում է Չինաստանում: Սա երդմնակալությունից հետո Ռուսաստանի նախագահի առաջին պաշտոնական այցն է այլ երկիր:
չինաստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/05/10/75832626_0:0:1424:1067_1920x0_80_0_0_044ed79452c1c1c1a6aca154d64ef66d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սի ծինփին (չինաստանի նախագահ), վլադիմիր պուտին, ռուսաստան, չինաստան
սի ծինփին (չինաստանի նախագահ), վլադիմիր պուտին, ռուսաստան, չինաստան
Ռուս-չինական բանակցությունները տևել են շուրջ 2,5 ժամ. համատեղ հայտարարություն է ընդունվել
11:57 16.05.2024 (Թարմացված է: 15:35 19.08.2024) Պետությունների ղեկավարները նախ շփվել են նեղ կազմով, ապա հանդիպումը շարունակվել է պատվիրակությունների մասնակցությամբ: Պուտինի և Սիի բանակցությունները տևել են գրեթե 2,5 ժամ:
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Պեկինում կայացած բանակցություններից հետո համատեղ հայտարարություն են ընդունել համապարփակ գործընկերության և ռազմավարական փոխգործակցության հարաբերությունների խորացման վերաբերյալ:
Ինչպես ավելի վաղ լրագրողներին ասել էր Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը՝ փաստաթուղթը նվիրված է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 75-ամյակին:
Նախագահի օգնականի խոսքով՝ սա ծավալուն փաստաթուղթ է՝ ավելի քան 30 էջ, որում «կնշվի մեր երկկողմ հարաբերությունների հատուկ բնույթը, կնշվեն երկկողմ կապերի ողջ համալիրի զարգացման հետագա ուղիները, կնշվի Ռուսաստանի ու Չինաստանի առաջատար դերը արդար և ժողովրդավարական աշխարհակարգի ձևավորման գործում»:
Բանակցությունների ժամանակ անդրադարձ է կատարվել նաև Ուկրաինայում տիրող իրավիճակին։
Ծինփինը նշել է, որ Չինաստանն ու Ռուսաստանը քաղաքական կարգավորումն ընկալում են որպես ուկրաինական ճգնաժամի լուծման ճիշտ ուղի։
«Չինաստանի դիրքորոշումն այս հարցում հետևողական է ու հստակ, այն է՝ ՄԱԿ-ի կանոնադրության նորմերի ու սկզբունքների պահպանումը, բոլոր երկրների պետական ինքնիշխանության ու պետական ամբողջականության հարգումը և դրանց մտահոգությունը անվտանգության նոր, հավասարակշռված ճարտարապետության ձևավորման հարցում», - ասել է Ծինփինը:
Պուտինը զրույցի ժամանակ հայտարարել է, որ ՌԴ-ի և ՉԺՀ-ի համագործակցությունը կոնյունկտուրային չէ և ուղղված չէ որևէ մեկի դեմ:
Իր հերթին՝ Սի Ծինփինը ռուս-չինական հարաբերությունները օրինակելի է անվանել երկու երկրների համար:
Ռուսաստանի նախագահը մայիսի 16-17-ը պետական այցով գտնվում է Չինաստանում: Սա երդմնակալությունից հետո Ռուսաստանի նախագահի առաջին պաշտոնական այցն է այլ երկիր: