https://arm.sputniknews.ru/20240516/kalanavvorvel-e-aragats-akhvojany-meghadranq-e-nerkajacvel-hapshtakutjunner-katarelu-hamar-75831732.html
Կալանավորվել է Արագած Ախոյանը. մեղադրանք է ներկայացվել հափշտակություններ կատարելու համար
Կալանավորվել է Արագած Ախոյանը. մեղադրանք է ներկայացվել հափշտակություններ կատարելու համար
Sputnik Արմենիա
2024 թվականի մայիսի 14-ին որոշում էր կայացվել ազատության մեջ գտնվող Ա.Ա․-ին ձերբակալելու մասին։ 16.05.2024, Sputnik Արմենիա
2024-05-16T10:12+0400
2024-05-16T10:12+0400
2024-05-16T10:15+0400
արագած ախոյան
հհ քննչական կոմիտե
կառուցապատում
հափշտակում
կալանք
https://cdn.am.sputniknews.ru/img/634/05/6340598_0:0:1600:901_1920x0_80_0_0_d3238ea97b37275038698b2ce3de16ad.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik. Կալանավորվել է անշարժ գույքի առուվաճառքի ոլորտում մի շարք քաղաքացիներից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի հափշտակություններ կատարելու համար մեղադրվող Ա․Ա․-ն, հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։Sputnik Արմենիայի տվյալներով` Ա.Ա.–ն ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանն է։Նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալների համաձայն՝ Ա.Ա․-ն, հանդիսանալով Երևան քաղաքի Արաբկիր 43-րդ փողոցի 42/2 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքի կառուցապատող և սեփականատեր 6 անձանցից 2010-2014թթ. ընթացքում բնակարաններ և ավտոկայանատեղիներ ձեռք բերելու դիմաց ստացել է ընդհանուր 274.712.000 դրամ, մեկ դեպքում էլ, բնակարանը վերանորոգելու համար՝ 6800 ԱՄՆ դոլար գումարներ։ Սակայն հետագայում նշված գումարները մուտք չի արել ընկերությունների հաշվեհամարներին կամ դրամարկղ և տնօրինել է սեփական կարիքների համար։ Այդ կերպ, քաղաքացիներին պատճառվել է առանձնապես խոշոր տարբեր չափերի գույքային վնաս:Բացի այդ, Ա.Ա․-ն 2010թ․ հոկտեմբերին մեկ այլ քաղաքացու հետ կնքել է առուվաճառքի նախնական և նախավճարի պայմանագիր՝ պարտավորվելով Արաբկիր 43-րդ փողոցի թիվ 42/2 հասցեում կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքի բնակարաններից մեկը մասնակի հարդարմամբ մինչև 2012թ․ մայիս հանձնել նրան։ Դրա դիմաց 2010-2011թթ․ վերջինիցս որպես կանխավճար Ա․Ա․-ն ստացել է 34.000 ԱՄՆ դոլար գումար: Սակայն մինչև 2015թ սեպտեմբեր, տարբեր պատճառաբանություններով, նշված բնակարանի նկատմամբ չի գրանցել քաղաքացու սեփականության իրավունքը և հիշյալ բնակարանը կրկին վաճառել է այլ անձի՝ ՀՀ կադաստրի կոմիտեում գրանցելով վերջինիս սեփականության իրավունքը։Պարզվել է նաև, որ խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու նպատակով, Ա․Ա․-ն 2008թ․ ապրիլի 8-ին քրեական վարույթով մեկ այլ տուժողի հետ կնքել է անշարժ գույքի ապառիկ առուվաճառքի ձևական պայմանագիր, Երևան քաղաքի Արաբկիր համայնքում ձեռք է բերել օժանդակ շինության, 3 հողամասի (մեկը՝ ընդհանուր սեփականության) և 1 բնակելի տան նկատմամբ սեփականության իրավունք, որի դիմաց, ըստ պայմանագրերի, պետք է վճարեր ընդհանուր 110.000.000 ՀՀ դրամ։ Սակայն փաստացի վճարել է 67.440.000 ՀՀ դրամ, իսկ մնացած 42.560.000 ՀՀ դրամի փոխարեն հիշյալ տարածքների սեփականատիրոջը խոստացել է սեփականության իրավունքով տրամադրել Արաբկիր 43-րդ փողոցի թիվ 42/2 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքից 2 բնակարան: Այնուհետև, վստահությունն ամրապնդելու նպատակով, վերջինիս հետ կնքել է անշարժ գույքի առուվաճառքի նախնական պայմանագիր, սակայն հիշյալ հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքի կառուցման ավարտից հետո նշված բնակարանները վաճառել է այլ անձանց:Նախաքննությունը շարունակվում է: Գերատեսչությունից հորդորում են բոլոր այն քաղաքացիներին, որոնք հնարավոր է՝ տուժել են նշված անձի նմանատիպ գործողություններից, դիմել վարույթն իրականացնող մարմնին։Նշենք, որ 2024-ի հունվարի 30–ին հայտնել էինք, որ Արագած Ախոյանն ազատ է արձակվել։Հիշեցնենք, որ Արագած Ախոյանը 2023 թ. նոյեմբերի 7–ին կալանավորվեց 2023 թ. հունիսի 8–ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում հրապարակած գրառման համար։ Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` Ախոյանն այդ օրը հնչեցրել էր բռնություն գործադրելու հրապարակային կոչեր։2023 թվականի դեկտեմբերի 1-ին նրա նկատմամբ կիրառված կալանավորումը փոփոխվեց, և խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը (3 ամիս ժամկետով) և համակցված գրավը (2 մլն դրամի չափով)։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/634/05/6340598_132:0:1555:1067_1920x0_80_0_0_df960430768c8cbb9559d1124b595f64.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արագած ախոյան, հհ քննչական կոմիտե, կառուցապատում, հափշտակում, կալանք
արագած ախոյան, հհ քննչական կոմիտե, կառուցապատում, հափշտակում, կալանք
Կալանավորվել է Արագած Ախոյանը. մեղադրանք է ներկայացվել հափշտակություններ կատարելու համար
10:12 16.05.2024 (Թարմացված է: 10:15 16.05.2024) 2024 թվականի մայիսի 14-ին որոշում էր կայացվել ազատության մեջ գտնվող Ա.Ա․-ին ձերբակալելու մասին։
ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik. Կալանավորվել է անշարժ գույքի առուվաճառքի ոլորտում մի շարք քաղաքացիներից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի հափշտակություններ կատարելու համար մեղադրվող Ա․Ա․-ն,
հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Sputnik Արմենիայի տվյալներով` Ա.Ա.–ն ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանն է։
Նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալների համաձայն՝ Ա.Ա․-ն, հանդիսանալով Երևան քաղաքի Արաբկիր 43-րդ փողոցի 42/2 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքի կառուցապատող և սեփականատեր 6 անձանցից 2010-2014թթ. ընթացքում բնակարաններ և ավտոկայանատեղիներ ձեռք բերելու դիմաց ստացել է ընդհանուր 274.712.000 դրամ, մեկ դեպքում էլ, բնակարանը վերանորոգելու համար՝ 6800 ԱՄՆ դոլար գումարներ։ Սակայն հետագայում նշված գումարները մուտք չի արել ընկերությունների հաշվեհամարներին կամ դրամարկղ և տնօրինել է սեփական կարիքների համար։ Այդ կերպ, քաղաքացիներին պատճառվել է առանձնապես խոշոր տարբեր չափերի գույքային վնաս:
Բացի այդ, Ա.Ա․-ն 2010թ․ հոկտեմբերին մեկ այլ քաղաքացու հետ կնքել է առուվաճառքի նախնական և նախավճարի պայմանագիր՝ պարտավորվելով Արաբկիր 43-րդ փողոցի թիվ 42/2 հասցեում կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքի բնակարաններից մեկը մասնակի հարդարմամբ մինչև 2012թ․ մայիս հանձնել նրան։ Դրա դիմաց 2010-2011թթ․ վերջինիցս որպես կանխավճար Ա․Ա․-ն ստացել է 34.000 ԱՄՆ դոլար գումար: Սակայն մինչև 2015թ սեպտեմբեր, տարբեր պատճառաբանություններով, նշված բնակարանի նկատմամբ չի գրանցել քաղաքացու սեփականության իրավունքը և հիշյալ բնակարանը կրկին վաճառել է այլ անձի՝ ՀՀ կադաստրի կոմիտեում գրանցելով վերջինիս սեփականության իրավունքը։
Պարզվել է նաև, որ խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու նպատակով, Ա․Ա․-ն 2008թ․ ապրիլի 8-ին քրեական վարույթով մեկ այլ տուժողի հետ կնքել է անշարժ գույքի ապառիկ առուվաճառքի ձևական պայմանագիր, Երևան քաղաքի Արաբկիր համայնքում ձեռք է բերել օժանդակ շինության, 3 հողամասի (մեկը՝ ընդհանուր սեփականության) և 1 բնակելի տան նկատմամբ սեփականության իրավունք, որի դիմաց, ըստ պայմանագրերի, պետք է վճարեր ընդհանուր 110.000.000 ՀՀ դրամ։ Սակայն փաստացի վճարել է 67.440.000 ՀՀ դրամ, իսկ մնացած 42.560.000 ՀՀ դրամի փոխարեն հիշյալ տարածքների սեփականատիրոջը խոստացել է սեփականության իրավունքով տրամադրել Արաբկիր 43-րդ փողոցի թիվ 42/2 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքից 2 բնակարան: Այնուհետև, վստահությունն ամրապնդելու նպատակով, վերջինիս հետ կնքել է անշարժ գույքի առուվաճառքի նախնական պայմանագիր, սակայն հիշյալ հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքի կառուցման ավարտից հետո նշված բնակարանները վաճառել է այլ անձանց:
2024 թվականի մայիսի 14-ին որոշում է կայացվել ազատության մեջ գտնվող Ա.Ա․-ին ձերբակալելու մասին։ Մայիսի 15-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների կողմից վերջինս հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմնին:
Նախաքննությունը շարունակվում է: Գերատեսչությունից հորդորում են բոլոր այն քաղաքացիներին, որոնք հնարավոր է՝ տուժել են նշված անձի նմանատիպ գործողություններից, դիմել վարույթն իրականացնող մարմնին։
Նշենք, որ 2024-ի հունվարի 30–ին
հայտնել էինք, որ Արագած Ախոյանն ազատ է արձակվել։
Հիշեցնենք, որ Արագած Ախոյանը 2023 թ. նոյեմբերի 7–ին
կալանավորվեց 2023 թ. հունիսի 8–ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում հրապարակած գրառման համար։ Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` Ախոյանն այդ օրը հնչեցրել էր բռնություն գործադրելու հրապարակային կոչեր։
2023 թվականի դեկտեմբերի 1-ին նրա նկատմամբ կիրառված կալանավորումը փոփոխվեց, և
խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը (3 ամիս ժամկետով) և համակցված գրավը (2 մլն դրամի չափով)։