00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀԺՄ–ն դատապարտում է Գեղամ Նազարյանի պահվածքը լրագրողի նկատմամբ

© Sputnik / Aram NersesyanՀՀ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը Գլխավոր դատախազության շենքի մոտ (27 ապրիլի, 2022թ). Երևան
ՀՀ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը Գլխավոր դատախազության շենքի մոտ (27 ապրիլի, 2022թ). Երևան - Sputnik Արմենիա, 1920, 16.05.2024
Բաժանորդագրվել
ՀԺՄ–ն լրագրողներին իրենց հերթին հորդորում է չտրվել սադրանքներին։
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի - Sputnik. Հայաստանի ժուռնալիստների միությունը իրավապահ մարմիններին կոչ է անում քայլեր ձեռնարկել Գեղամ Նազարյանի կողմից Անի Գևորգյանի մասնագիտական աշխատանքի խոչընդոտման դեպքի լրիվ և համակողմանի քննության առնչությամբ։ Այս մասին միությունը հայտարարություն է տարածել։
Նշվում է, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, նախկին լրագրող Գեղամ Նազարյանը NewDay.am կայքի հիմնադիր, լրագրող Անի Գևորգյանին Տավուշի մարզի Կիրանց համայնքում այսօր վիրավորել է, անիծել, լուտանքներ թափել նրա հասցեին ու պահանջել դադարեցնել ուղիղ հեռարձակումը։
«Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է լրագրողների նկատմամբ արդեն պարբերական դարձող ու սանձարձակ ոտնձգությունները: Որևէ մեկն իրավունք չունի լրագրողից պահանջել դադարեցնել ուղիղ հեռարձակումը հանրային վայրում, հանրային միջոցառման ժամանակ: Ոչ ոք իրավունք չունի խոչընդոտել լրագրողի մասնագիտական աշխատանքը, անպատվել նրան, առավել ևս՝ ցուցաբերել տղամարդուն ու պատգամավորին անհարիր վարքագիծ»,– ասված է հաղորդագրությունում։
ՀԺՄ–ն լրագրողներին էլ իրենց հերթին է հորդորում չտրվել սադրանքներին, դրսևորել զգույշ և զուսպ վարքագիծ, վերահսկել էմոցիաները, ամենածանր ու զգայուն իրավիճակում անգամ չխախտել լրագրողի էթիկայի կանոնները:
Հիշեցնենք, որ Գեղամ Նազարյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Կիրանց գյուղ, որտեղ տավուշցիները փակել են միջպետական ճանապարհը։ Պատգամավորի և գյուղացիների միջև թեժ խոսակցություն էր ծավալվել, խոսակցությանը մասնակցում էր նաև գնդապետ Միհրան Մախսուդյանը։ Այդ ամենը լուսաբանում էր լրագրող Անի Գևորգյանը։ Նազարյանը նկատելով տեսախցիկը` բարկացել է և կոպիտ կերպով պահանջել Գևորգյանից անջատել այն, ինչից հետո լեզվակռիվ է սկսվել։ ԱԺ պատգամավորը նշել է, որ լավ ճանաչում է Անի Գևորգյանի սեփականատերերին (հավանաբար նկատի է ունեցել լրատվամիջոցի – խմբ.) ու անձամբ իրեն։ Նազարյանը նաև մեղադրել է լրագրողին մանիպուլյացիաներ անելու մեջ, ապա հեռացել։ Մի փոքր անց, Անի Գևորգյանը կրկին մոտեցել է պատգամավորին ու սկսել նկարել, ինչը կրկին բարկացրել է Նազարյանին։
Ավելի ուշ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի հնչեցրած արտահայտությունները չեն հանդիսանում խմբակցության դիրքորոշումը։
Լրահոս
0