00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
33 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ֆրանսիայի ՆԳՆ-ն հայտնել է 206 ձերբակալության մասին․ անկարգություններ՝ Նոր Կալեդոնիայում

Բաժանորդագրվել
Բողոքի ակցիաները սկսվել են Նոր Կալեդոնիայում բնակվող ֆրանսիացիների ընտրական իրավունքներն ընդլայնող օրենքի պատճառով: Անկարգությունների ընթացքում կան զոհեր, արտակարգ դրություն է հայտարարվել։
Ավելի քան 200 մարդ է ձերբակալվել Խաղաղ օվկիանոսի ֆրանսիական անդրծովյան տարածքում՝ Նոր Կալեդոնիայում անկախության կողմնակիցների կազմակերպած անկարգությունների ընթացքում։ Տեղեկությունը հայտնել է ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը:
«Մենք լիովին հանձնառու ենք Նոր Կալեդոնիայում հանրապետական կարգի վերականգնմանը։ Ձերբակալվել է 206 ագրեսիվ տրամադրված քաղաքացի», - հայտնել է Դարմանենը France 2 հեռուստաալիքի եթերում։
Երեկ Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Ատալը կարգադրել է կղզում, որտեղ անկարգությունների հետանքով զոհվել են երեք տեղացի բնակիչ ու ֆրանսիացի ոստիկան, արտակարգ դրություն մտցնել: Նա հայտնել է, որ Փարիզը զինվորներ է մտցնում Նոր Կալեդոնիա նավահանգիստների և օդանավակայանների պահպանությունն ապահովելու, կարգուկանոնը վերականգնելու համար:
«Փողոցներում բանակ չի լինելու», - նշել է նա:
Նախարարի խոսքով՝ արտակարգ դրության կարգավիճակը թույլ է տվել տնային կալանքի ենթարկել բողոքի ակցիաների 10 հրահրողների, «Կալեդոնյան միության» (որը սոցիալիստական «Կանակների ազատագրման ճակատի» (FLNKS) ամենաարմատական թևն է) ստորաբաժանման՝ Դաշտային գործողությունների համակարգման բջջի (CCAT) ակտիվիստների նկատմամբ:
Այս պահին 2700 ոստիկան և ժանդարմ ներգրավված են կարգուկանոնի վերականգնման գործում։
Մայիսի 13-ին Ֆրանսիայից կղզու անկախության կողմնակիցները ցույց են կազմակերպել, որը վերածվել է անկարգությունների։ Հարյուրավոր քաղաքացիներ և ոստիկաններ վիրավորվել են, 4 մարդ զոհվել է։ Բնակիչները բողոքում են Փարիզում քննարկվող Սահմանադրության փոփոխության դեմ, որը նախատեսում է տեղական ընտրություններին մասնակցելու համար ընտրական իրավունքի տրամադրում Նոր Կալեդոնիայի տարածքում ավելի քան 10 տարի բնակվող անձանց:
Սա հայերի աջակցության պատասխանն է. Ֆրանսիան՝ Նոր Կալեդոնիայում Բաքվի ակտիվության մասին
Բողոքի ակցիաները կազմակերպվել են կղզու անկախության կողմնակից բնիկների՝ կանակների կողմից, որը մտավախություն ունի, որ փոքրամասնություն կմնա, եթե ձայնի իրավունքով օժտեն կղզու եվրոպական բնակչության մի մասին, որն այնտեղ է տեղափոխվել վերջին 20 տարում:
Այսօրվա դրությամբ ընտրելու իրավունք ունեն միայն նրանք, ովքեր ընդգրկվել են ընտրողների ցուցակներում 1998 թվականի Նումեյան համաձայնագրի կնքման պահին, որի շրջանակում ֆրանսիական անդրծովյան տարածքը ստացել է ինքնավարության ավելի բարձր աստիճան, ինչպես նաև նրանց երեխաները:
Լրահոս
0