https://arm.sputniknews.ru/20240516/evrvopan-chi-karvogh-grkabac-spasel-mez-kam-hajastanin-inch-kta-eatmum-mnaly-75800637.html
Եվրոպան չի կարող գրկաբաց սպասել մեզ, կամ Հայաստանին ի՞նչ կտա ԵԱՏՄ–ում մնալը
Եվրոպան չի կարող գրկաբաց սպասել մեզ, կամ Հայաստանին ի՞նչ կտա ԵԱՏՄ–ում մնալը
Sputnik Արմենիա
Թաթուլ Մանասերյանի գնահատմամբ` ՀՀ տնտեսական մրցունակությունն այսօր զրոյից ցածր է։ Տնտեսության մեջ առաջացած վակուումն ու անորոշությունն էլ լրջագույն սպառնալիք... 16.05.2024, Sputnik Արմենիա
2024-05-16T09:00+0400
2024-05-16T09:00+0400
2024-05-16T09:00+0400
հայաստան
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
ամն
եվրոպա
թաթուլ մանասերյան
տնտեսություն
https://cdn.am.sputniknews.ru/img/2059/19/20591909_0:86:1600:986_1920x0_80_0_0_ade4ad971dc5e2a65842eedac2868f1d.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik. Այն շուկան, որի մասին ԱՄՆ–ն ու Եվրոպան երազում են, այսօր բաց է Հայաստանի առաջ, ուստի անհասկանալի է, թե ինչու պետք է ՀՀ–ն հրաժարվի դրանից։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը` մեկնաբանելով ԵԱՏՄ–ից Հայաստանի դուրս գալու մասին քաղաքական հայտարարությունները։Անդրադառնալով ԵԱՏՄ–ին Հայաստանի անդամակցության 10 տարվա արդյունքներին` Մանասերյանը նշեց, որ 2023 թվականին Հայաստանի և ԵԱՏՄ երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է 43%-ով և կազմել է 7 մլրդ 615 մլն ԱՄՆ դոլար։ Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունն ավելացել է ավելի քան 40 տոկոսով։Ինչ վերաբերում է ԵԱՏՄ–ի հաջորդ 10 տարվա առաքելությանը, ապա տնտեսագետը կարծում է, որ դրանք պետք է լինեն խնդիրները հաշվառելու ու լուծումներ գտնելու տարիներ։«ԵԱՏՄ–ում խնդիրները բազմաթիվ են, չի կարելի ասել, թե ամեն ինչ հրաշալի է, և մենք գտնվում ենք դրախտում։ Մենք զարգացման բավական լուրջ հնարավորություն ստացանք, և թվերը հենց դրա մասին են վկայում, բայց մենք շատ նոր հնարավորություններ կարող ենք ունենալ, եթե այդ խնդիրները լուծենք»,– ասաց Մանասերյանը։ԵԱՏՄ–ում 2024 թ–ի մարտին 7 մլն 980 հազար գործազուրկ է եղելՆա նաև կարևորեց մրցակցային կարողությունների զարգացումը` նշելով, որ առաջիկա 10 տարիները համաշխարհային տնտեսության մեջ դաժան մրցակցության տարիներ են լինելու, ուստի ԵԱՏՄ–ն պետք է պատրաստ լինի դրան, հատկապես բարձր տեխնոլոգիաների, նորարարությունների ասպարեզում` թե՛ ԵԱՏՄ ընդհանուր շուկայի, թե՛ առանձին անդամ պետությունների ազգային տնտեսությունների և թե՛ առանձին կազմակերպությունների մակարդակով։«Եթե անկեղծ լինենք, Հայաստանի տնտեսությունը զիջել է իր երբեմնի դիրքերը նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ասպարեզում։ Ե՛վ Բելառուսն է մեզանից առաջ անցել, և՛ Ռուսաստանը, և՛ Ղազախստանն է վաղուց արդեն առաջ անցել։ Հայաստանն այսօր մրցունակության առումով, մեղմ ասած, չի կարող փայլել։ Մենք ոչ մի ճյուղում այսօր մրցունակ չենք։ Մրցունակության մակարդակն այսօր զրոյից ցածր է` մինուս։ Մենք բոլոր ուղղություններով պետք է նորից սկսենք հաշվառել մեր մարդկային, ֆինանսական, արտադրական ռեսուրսները։ Այսինքն` զրոյից պետք է սկսենք, քանի որ եթե այդ ռեսուրսների մասին գաղափար չունենք, ուրեմն նույնիսկ չենք ճանաչում այն երկիրը, որում ապրում ենք։ Այս իմաստով մեզ մոտ հիմա վակուում է և անորոշություն, ինչը տնտեսական ավտանգության համար լրջագույն սպառնալիք է»,–արձանագրեց Մանասերյանը։Նրա դիտարկմամբ` թեև Հայաստանը փոխադարձ առևտրի ցուցանիշներով առաջատարներից է ԵԱՏՄ–ում, սակայն, այդ աճի հիմնական գործոնը վերարտահանումն է։ Միևնույն ժամանակ անկում են ապրում տնտեսության հիմնական ճյուղերը` գյուղատնտեսությունը, արդյունաբերությունը, անգամ էլեկտրաէներգիայի արտադրությունը, ինչը դարձյալ վկայում է արդյունաբերության ծավալների կրճատման մասին։ Բնակչության սոցիալական վիճակն էլ վատանում է։Հիշեցնենք` մայիսի 14-ին Երևանում անցկացված «Հայաստանը ԵԱՏՄ-ում. Եվրասիական տնտեսական ինտեգրման իրողություններն ու հեռանկարները» համաժողովում Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն իր ելույթում ներկայացրեց ԵԱՏՄ-ին վերաբերող ուշագրավ ցուցանիշներ։ Դրանց համաձայն` միության գոյության 10 տարիների ընթացքում անդամ երկրների ընդհանուր համախառն արտադրանքը 1,6 տրիլիոն դոլարից հասել է 2,5 տրիլիոն դոլարի։ Երրորդ երկրների հետ ապրանքաշրջանառությունն աճել է 60%-ով։ Փոխադարձ առևտրի ծավալը գրեթե կրկնապատկվել է՝ 45 մլրդ դոլարից հասնելով 89 մլրդ դոլարի։ 2023 թվականի վերջին ԵԱՏՄ ընդհանուր ՀՆԱ-ի աճը կազմել է 3,7 տոկոս, ինչը գերազանցում է համաշխարհային միջին ցուցանիշը։Տնտեսական աճի ցուցանիշներով ԵԱՏՄ–ում առաջատար երկրներն են Հայաստանն ու Ղրղզստանը։ԵԱՏՄ-ն կաշխատի ազատ առևտրի գոտիների մասին համաձայնագրերի ցանցի ընդլայնման ուղղությամբ
ամն
եվրոպա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2059/19/20591909_87:0:1514:1070_1920x0_80_0_0_e8a24a3a95c7a82deae11a8682df8436.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), ամն, եվրոպա, թաթուլ մանասերյան, տնտեսություն
հայաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), ամն, եվրոպա, թաթուլ մանասերյան, տնտեսություն
Եվրոպան չի կարող գրկաբաց սպասել մեզ, կամ Հայաստանին ի՞նչ կտա ԵԱՏՄ–ում մնալը
Թաթուլ Մանասերյանի գնահատմամբ` ՀՀ տնտեսական մրցունակությունն այսօր զրոյից ցածր է։ Տնտեսության մեջ առաջացած վակուումն ու անորոշությունն էլ լրջագույն սպառնալիք են տնտեսական անվտանգության համար։
ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik. Այն շուկան, որի մասին ԱՄՆ–ն ու Եվրոպան երազում են, այսօր բաց է Հայաստանի առաջ, ուստի անհասկանալի է, թե ինչու պետք է ՀՀ–ն հրաժարվի դրանից։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը` մեկնաբանելով ԵԱՏՄ–ից Հայաստանի դուրս գալու մասին քաղաքական հայտարարությունները։
«Մենք որևէ խնդիր չենք լուծի ԵԱՏՄ–ից դուրս գալով, և նույն եվրոպացիներն ու ամերիկացիները դեմ չեն, որ Հայաստանը համագործակցի ու տնտեսական կապեր ունենա ԵԱՏՄ–ի և անգամ Իրանի հետ»,– ասաց Մանասերյանը` հիշեցնելով, որ նույնիսկ արևմտյան վեկտորի կողմնակից իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Վաղարշակ Հակոբյանն է հայտարարել, որ ԵԱՏՄ անդամակցությունն այս պահին Հայաստանի համար այլընտրանք չունի, և որ դա է թույլ տվել մեր երկրին հասնել մեծ հաջողությունների։
Անդրադառնալով ԵԱՏՄ–ին Հայաստանի անդամակցության 10 տարվա արդյունքներին` Մանասերյանը նշեց, որ 2023 թվականին Հայաստանի և ԵԱՏՄ երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է 43%-ով և կազմել է 7 մլրդ 615 մլն ԱՄՆ դոլար։ Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունն ավելացել է ավելի քան 40 տոկոսով։
Ինչ վերաբերում է ԵԱՏՄ–ի հաջորդ 10 տարվա առաքելությանը, ապա տնտեսագետը կարծում է, որ դրանք պետք է լինեն խնդիրները հաշվառելու ու լուծումներ գտնելու տարիներ։
«ԵԱՏՄ–ում խնդիրները բազմաթիվ են, չի կարելի ասել, թե ամեն ինչ հրաշալի է, և մենք գտնվում ենք դրախտում։ Մենք զարգացման բավական լուրջ հնարավորություն ստացանք, և թվերը հենց դրա մասին են վկայում, բայց մենք շատ նոր հնարավորություններ կարող ենք ունենալ, եթե այդ խնդիրները լուծենք»,– ասաց Մանասերյանը։
Նա նաև կարևորեց մրցակցային կարողությունների զարգացումը` նշելով, որ առաջիկա 10 տարիները համաշխարհային տնտեսության մեջ դաժան մրցակցության տարիներ են լինելու, ուստի ԵԱՏՄ–ն պետք է պատրաստ լինի դրան, հատկապես բարձր տեխնոլոգիաների, նորարարությունների ասպարեզում` թե՛ ԵԱՏՄ ընդհանուր շուկայի, թե՛ առանձին անդամ պետությունների ազգային տնտեսությունների և թե՛ առանձին կազմակերպությունների մակարդակով։
«Եթե անկեղծ լինենք, Հայաստանի տնտեսությունը զիջել է իր երբեմնի դիրքերը նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ասպարեզում։ Ե՛վ Բելառուսն է մեզանից առաջ անցել, և՛ Ռուսաստանը, և՛ Ղազախստանն է վաղուց արդեն առաջ անցել։ Հայաստանն այսօր մրցունակության առումով, մեղմ ասած, չի կարող փայլել։ Մենք ոչ մի ճյուղում այսօր մրցունակ չենք։ Մրցունակության մակարդակն այսօր զրոյից ցածր է` մինուս։ Մենք բոլոր ուղղություններով պետք է նորից սկսենք հաշվառել մեր մարդկային, ֆինանսական, արտադրական ռեսուրսները։ Այսինքն` զրոյից պետք է սկսենք, քանի որ եթե այդ ռեսուրսների մասին գաղափար չունենք, ուրեմն նույնիսկ չենք ճանաչում այն երկիրը, որում ապրում ենք։ Այս իմաստով մեզ մոտ հիմա վակուում է և անորոշություն, ինչը տնտեսական ավտանգության համար լրջագույն սպառնալիք է»,–արձանագրեց Մանասերյանը։
Նրա դիտարկմամբ` թեև Հայաստանը փոխադարձ առևտրի ցուցանիշներով առաջատարներից է ԵԱՏՄ–ում, սակայն, այդ աճի հիմնական գործոնը վերարտահանումն է։ Միևնույն ժամանակ անկում են ապրում տնտեսության հիմնական ճյուղերը` գյուղատնտեսությունը, արդյունաբերությունը, անգամ էլեկտրաէներգիայի արտադրությունը, ինչը դարձյալ վկայում է արդյունաբերության ծավալների կրճատման մասին։ Բնակչության սոցիալական վիճակն էլ վատանում է։
«Սրանից վատ արդեն չեմ պատկերացնում, թե ինչ կարող է լինել։ Եթե մենք ուզում ենք համեմատվել հատկապես եվրոպական երկրների հետ, Եվրոպան չի կարող գրկաբաց սպասել այն երկրին, որը բազում խնդիրներ ունի և այդ խնդիրներով գալիս է իրենց հաշվին հարց լուծելու։ Որևէ մեկին իր խնդիրներով չեն սպասում Եվրոպայում, այնպես ինչպես Վրաստանին ու մյուսներին»,– ընդգծեց Մանասերյանը։
Հիշեցնենք` մայիսի 14-ին Երևանում անցկացված «Հայաստանը ԵԱՏՄ-ում. Եվրասիական տնտեսական ինտեգրման իրողություններն ու հեռանկարները» համաժողովում
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն իր ելույթում ներկայացրեց ԵԱՏՄ-ին վերաբերող ուշագրավ ցուցանիշներ։ Դրանց համաձայն` միության գոյության 10 տարիների ընթացքում անդամ երկրների ընդհանուր համախառն արտադրանքը 1,6 տրիլիոն դոլարից հասել է 2,5 տրիլիոն դոլարի։ Երրորդ երկրների հետ ապրանքաշրջանառությունն աճել է 60%-ով։ Փոխադարձ առևտրի ծավալը գրեթե կրկնապատկվել է՝ 45 մլրդ դոլարից հասնելով 89 մլրդ դոլարի։ 2023 թվականի վերջին ԵԱՏՄ ընդհանուր ՀՆԱ-ի աճը կազմել է 3,7 տոկոս, ինչը գերազանցում է համաշխարհային միջին ցուցանիշը։
Տնտեսական աճի ցուցանիշներով ԵԱՏՄ–ում առաջատար երկրներն են Հայաստանն ու Ղրղզստանը։