00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բողոքի ակցիա՝ կառավարության շենքի մոտ

Բաժանորդագրվել
Կառավարության շենքի բոլոր մուտքերի մոտ հարյուրավոր ոստիկաններ են տեղակայված։
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն ու կողմնակիցները կառավարության շենքի մոտ են` հայտնելու իրենց անհամաձայնությունը Հայաստան–Ադրբեջան սահմանի սահմանազատման հանձնաժողովների կատարած աշխատանքներին։
Ավելի վաղ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Սուրբ Աննա եկեղեցու մոտ հայտարարեց, որ այսօր կառավարության նիստ կա, այնուհետև Telegram ալիքով հայտնեցին` 10։30-ին հավաքվելու են շենքի մոտ։
© SputnikԲողոքի ակցիայի ժամանակ
Депутат Гарник Даниелян выступает перед сторонниками перед зданием Дома правительства на площади Республики (16 мая 2024). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 16.05.2024
Բողոքի ակցիայի ժամանակ
«Այսօր հավաքվել ենք կառավարության շենքի մոտ` մեր բողոքի ձայնը բարձրացնելու։ Իշխանության պարագլուխը վախերի մեջ է, ամեն քայլափոխին իր հետ բազամթիվ ոստիկանական ուժեր է տանում։ Երեկ իշխանություններն ամբողջ ուժային համակարգը կենտրոնացրել էին օպերայի շենքի մոտ և չէին թողնում մարդկանց ազատ տեղաշարժվել։ Նույնց սցենարն այսօր է կրկնվում` կառավարության շենք ամբողջությամբ պաշարված է։ Այս մարդիկ փորձում են իրենց շեֆին ներկայացնել, թե ինքը կարող է անվտանգ լինել։ Իրենք իրապես վախենալու շատ բան ունեն, քանի որ գործում են ՀՀ պետական շահերի դեմ, քանի որ ամեն օր փաստաթուղթ է ստորագրվում, համաձայն որի Հայաստանի այս կամ այն բնակավայրը հանձնում է Ադրբեջանին»,– ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդներից Գառնիկ Դանիելյանը։
Նա հիշեցրեց, որ մայիսի 15-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման պետական հանձնաժողովները` ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ, հանդիպել են 9-րդ անգամ։
«Դավաճան, ապօրինի և ապազգային կառավարությունը շուտով վռնդվելու է»,– ասաց Դանիելյանը, ինչից հետո շարժման կողմնակիցները «վուվուզելներով» սկսեցին սուլել` ի նշան բողոքի սահմանազատման վերաբերյալ կառավարության կողմից սկսված գործընթացներին։
Նա նաև ընդգծեց, որ որքան ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառում, այնքան բողոքի ակցիային միացողների թիվն ավելանում է։
Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահները կտեղակայվեն առաջիկա 8-9 օրերի ընթացքում։ Երկու կողմերի սահմանապահները Կիրանցի առավել զգայուն հատվածում ավելի ուշ կտեղակայվեն, որովհետև այդտեղ որոշ մանրամասներ ենթակա են լրացուցիչ ճշգրտման։
© SputnikԿառավարության շենքի բոլոր մուտքերի մոտ ոստիկաններ են տեղակայված։
Полиция оцепила здание Дома правительства на площади Республики (16 мая 2024). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 16.05.2024
Կառավարության շենքի բոլոր մուտքերի մոտ ոստիկաններ են տեղակայված։
Կառավարության շենքի մոտ տարբեր ստորաբաժանումների հարյուրավոր ոստիկաններ են տեղակայվել։ Նրանք հատուկ հանդերձանք են կրում` սաղավարտներ, վահաններ։
Ներկայում փակ են կառավարության շենքի գլխավոր և հետին մուտքերը, ինչպես նաև Մելիք Ադամյան փողոցն է շրջափակված երկու կողմից։ Կառավարության շենքի մոտ է նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարկային ծառայության պետ, ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանը։
Հավելենք, որ հայ–ադրբեջանական սահմանազատումից դժգոհ քաղաքացիները տևական ժամանակ ակցիաներ էին անում Տավուշի մարզում։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն ու նրանց կողմնակիցները մայիսի 4-ին որոշեցին Կիրանց գյուղից երթով գալ Երևան։ Մայիսի 9-ին նրանք հասան մայրաքաղաք։ Այդ օրը Հանրապետության հրապարակում հանրահավաք տեղի ունեցավ, և շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեկ ժամ ժամանակ տվեց հրաժարականի համար, ինչը տեղի չունեցավ։ Դրանից հետո նա կոչ արեց մայիսի 10-ից անհնազանդության խաղաղ ակցիաներ սկսել ամբողջ հանրապետությունում։
Շարժման մասնակիցներն ու կողմնակիցները հաջորդ օրվանից սկսեցին փողոցներ ու ճանապարհներ փակել, իրազեկման ակցիաներ իրականացնել` քաղաքացիներին հորդորելով միանալ իրենց։
Լրահոս
0