https://arm.sputniknews.ru/20240515/slvovakiaji-varchapet-rvobert-ficvoji-vitshaky-tsajrahegh-tsanr-e-ngn-ghekavar-75826578.html
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի վիճակը ծայրահեղ ծանր է. ՆԳՆ ղեկավար
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի վիճակը ծայրահեղ ծանր է. ՆԳՆ ղեկավար
Sputnik Արմենիա
Վարչապետի ուղղությամբ 5 կրակոց է արձակվել։ 15.05.2024, Sputnik Արմենիա
2024-05-15T22:28+0400
2024-05-15T22:28+0400
2024-05-15T22:29+0400
սլովակիա
վարչապետ
մահափորձ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/05/35046593_0:81:1100:700_1920x0_80_0_0_9d9eb8449bc0b518d36b76f6603ad17d.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյին դեռ վիրահատում են, նրա վիճակը ծայրահեղ ծանր է։ Տեղեկությունը հայտնել է Սլովակիայի ներքին գործերի նախարար Մատուշ Շուտայ-Էշտոկը: Նրա խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։Հիշեցնենք` Ֆիցոյի դեմ մահափորձ է իրականացվել կառավարության արտագնա նիստից հետո Գանդլովա քաղաքում՝ Բրատիսլավայից 190 կմ հեռավորության վրա։ Կրակոցները հնչել են, երբ քաղաքական գործիչը դուրս է եկել մարդկանց մոտ։ԶԼՄ-ների տվյալներով՝ հանդիպման պահին որևէ մեկը հակակառավարական կարգախոսներ չի բղավել, իսկ հավաքվածների մեջ միայն մեկ մարդ է եղել կառավարության դեմ դրոշով։Սոցցանցերում լուրեր են պտտվում, որ Սլովակիայի վարչապետի վրա կրակել է 71-ամյա գրող և ընդդիմադիր «Առաջադիմական Սլովակիա» կուսակցության կողմնակից Յուրայ Ցինտուլան:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/05/35046593_36:0:1013:733_1920x0_80_0_0_0437138ecef5a467a10b5721d87e5136.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սլովակիա, վարչապետ, մահափորձ
սլովակիա, վարչապետ, մահափորձ
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի վիճակը ծայրահեղ ծանր է. ՆԳՆ ղեկավար
22:28 15.05.2024 (Թարմացված է: 22:29 15.05.2024) Վարչապետի ուղղությամբ 5 կրակոց է արձակվել։
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյին դեռ վիրահատում են, նրա վիճակը ծայրահեղ ծանր է։ Տեղեկությունը հայտնել է Սլովակիայի ներքին գործերի նախարար Մատուշ Շուտայ-Էշտոկը: Նրա խոսքը մեջբերում է
ՌԻԱ Նովոստին։
«Մահափորձի ընթացքում հարձակվողը հինգ կրակոց է արձակել, վարչապետի վիճակը ծանր է, նա դեռ վիրահատական սեղանին է», - ասել է Շուտայ-Էշտոկը լրագրողներին։
Հիշեցնենք`
Ֆիցոյի դեմ մահափորձ է իրականացվել կառավարության արտագնա նիստից հետո Գանդլովա քաղաքում՝ Բրատիսլավայից 190 կմ հեռավորության վրա։ Կրակոցները հնչել են, երբ քաղաքական գործիչը դուրս է եկել մարդկանց մոտ։
ԶԼՄ-ների տվյալներով՝ հանդիպման պահին որևէ մեկը հակակառավարական կարգախոսներ չի բղավել, իսկ հավաքվածների մեջ միայն մեկ մարդ է եղել կառավարության դեմ դրոշով։
Սոցցանցերում լուրեր են պտտվում, որ Սլովակիայի վարչապետի վրա կրակել է 71-ամյա գրող և ընդդիմադիր «Առաջադիմական Սլովակիա» կուսակցության կողմնակից Յուրայ Ցինտուլան: