https://arm.sputniknews.ru/20240515/rvosia-segvodnjaji-mahacats-lragrvoghi-amusiny-kaskatsum-e-vor-qnnichy-keghtsel-e-apacujcnery-75791425.html
«Ռոսիա սեգոդնյայի» մահացած լրագրողի ամուսինը կասկածում է, որ քննիչը կեղծել է ապացույցները
«Ռոսիա սեգոդնյայի» մահացած լրագրողի ամուսինը կասկածում է, որ քննիչը կեղծել է ապացույցները
Sputnik Արմենիա
Ամուսինը դիմում է ներկայացնելու քննչական կոմիտեի նախագահի տեղակալի անունով։ 15.05.2024, Sputnik Արմենիա
2024-05-15T15:56+0400
2024-05-15T15:56+0400
2024-05-15T15:57+0400
լրագրող
մահ
ամուսին
քննիչ
կրակոց
փամփուշտ
https://cdn.am.sputniknews.ru/img/1784/20/17842098_0:0:1601:901_1920x0_80_0_0_96ec55e1ae530410c054ec2d56f1a807.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի ղրիմյան ներկայացուցչության ղեկավար Սվետլանա Բաբաևայի ամուսինը՝ Եվգենի Դվոսկինը, պատրաստվում է քննչական կոմիտե դիմել քննիչի աշխատանքի պատճառով, որը, մահացած լրագրողի ամուսնու պնդմամբ, կեղծել է նախաքննության նյութերը:Քննության տվյալներով՝ 2022 թվականի հոկտեմբերի 28-ին զորավարժարանում մարտավարական բժշկության ուսումնական պարապմունքների ժամանակ Իգոր Մալևը, լինելով կամավոր հիմունքներով հրահանգիչ, խախտելով անվտանգության կանոնները, ինքնաձիգից կրակել է գետնին։ Դրանից հետո փամփուշտը բաժանվել է երկու մասի, որոնք գետնից անդրադարձել ու դիպել են Բաբաևայի գլխին և պարանոցին, ինչն էլ հանգեցրել է նրա մահվան։ Մալևին դատում են անզգուշությամբ մահ պատճառելու հոդվածով։Այսօր դատարանում մեղադրյալն ընդունել է իր մեղքը և հայտարարել, որ զղջում է կատարվածի համար:Դվոսկինն ընդգծել է, որ ինքը պատրաստ է եղել Մալևի հետ երկխոսության, որպեսզի գործը դատաքննության չհասնի:«Մալևը հանդիպելու որևէ նախաձեռնություն չդրսևորեց։ Ոչ ոք չզանգեց, չխոսեց, չմոտեցավ։ Դրանք հեքիաթներ են: Մեկուկես տարվա ընթացքում միայն երկխոսությունից խուսափելու ու Սվետային ապուշի դերում ներկայացնելու փորձեր եղան, թե իբր ինքն է հաջողացրել կրակել իր վրա», - ավելացրել է նա։Բաբաևան մահացել է 2022 թվականի հոկտեմբերի 28-ին Ղրիմի ուսումնամարզական զորավարժարաններից մեկում տեղի ունեցած դժբախտ պատահարի հետևանքով, որտեղ զբաղվում էր ռազմամարզական հրաձգությամբ։«Իզվեստիա» թերթի թղթակից Սեմյոն Երյոմինի մահը նպատակաուղղված սպանություն է․ Կրեմլ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1784/20/17842098_0:0:1425:1068_1920x0_80_0_0_2ccc68d56468d177a2f9a6699a257848.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
լրագրող, մահ, ամուսին, քննիչ, կրակոց, փամփուշտ
լրագրող, մահ, ամուսին, քննիչ, կրակոց, փամփուշտ
«Ռոսիա սեգոդնյայի» մահացած լրագրողի ամուսինը կասկածում է, որ քննիչը կեղծել է ապացույցները
15:56 15.05.2024 (Թարմացված է: 15:57 15.05.2024) Ամուսինը դիմում է ներկայացնելու քննչական կոմիտեի նախագահի տեղակալի անունով։
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի ղրիմյան ներկայացուցչության ղեկավար Սվետլանա Բաբաևայի ամուսինը՝ Եվգենի Դվոսկինը, պատրաստվում է քննչական կոմիտե դիմել քննիչի աշխատանքի պատճառով, որը, մահացած լրագրողի ամուսնու պնդմամբ, կեղծել է նախաքննության նյութերը:
Քննության տվյալներով՝ 2022 թվականի հոկտեմբերի 28-ին զորավարժարանում մարտավարական բժշկության ուսումնական պարապմունքների ժամանակ Իգոր Մալևը, լինելով կամավոր հիմունքներով հրահանգիչ, խախտելով անվտանգության կանոնները, ինքնաձիգից կրակել է գետնին։ Դրանից հետո փամփուշտը բաժանվել է երկու մասի, որոնք գետնից անդրադարձել ու դիպել են Բաբաևայի գլխին և պարանոցին, ինչն էլ հանգեցրել է նրա մահվան։ Մալևին դատում են անզգուշությամբ մահ պատճառելու հոդվածով։
«Ես դիմում եմ ներկայացնելու քննչական կոմիտեի նախագահի տեղակալի անունով՝ առաջին քննիչի նկատմամբ ծառայողական ստուգում անցկացնելու փաստով, որովհետև հիմնավոր կասկածներ ունեմ, որ նա դիտավորությամբ կեղծել է նախաքննության նյութերը։ Երբ քննիչը փոխվեց, ստիպված եղան արտաշիրիմել մարմինը, և անմիջապես պարզ դարձավ, որ փամփուշտի երկրորդ մասը նրա գլխում է։ Դրանից հետո ամեն ինչ քիչ թե շատ պարզ դարձավ», - ասել է Դվոսկինը դատական նիստից հետո։
Այսօր դատարանում մեղադրյալն ընդունել է իր մեղքը և հայտարարել, որ զղջում է կատարվածի համար:
Դվոսկինն ընդգծել է, որ ինքը պատրաստ է եղել Մալևի հետ երկխոսության, որպեսզի գործը դատաքննության չհասնի:
«Մալևը հանդիպելու որևէ նախաձեռնություն չդրսևորեց։ Ոչ ոք չզանգեց, չխոսեց, չմոտեցավ։ Դրանք հեքիաթներ են: Մեկուկես տարվա ընթացքում միայն երկխոսությունից խուսափելու ու Սվետային ապուշի դերում ներկայացնելու փորձեր եղան, թե իբր ինքն է հաջողացրել կրակել իր վրա», - ավելացրել է նա։
Բաբաևան մահացել է 2022 թվականի հոկտեմբերի 28-ին Ղրիմի ուսումնամարզական զորավարժարաններից մեկում տեղի ունեցած դժբախտ պատահարի հետևանքով, որտեղ զբաղվում էր ռազմամարզական հրաձգությամբ։