https://arm.sputniknews.ru/20240514/pattshary-eahk-anatam-hajtararutjunnern-en-qaghaqagety-alievi-kvochi-masin-75763151.html
Պատճառը ԵԱՀԿ անատամ հայտարարություններն են. քաղաքագետը՝ Ալիևի կոչի մասին
Պատճառը ԵԱՀԿ անատամ հայտարարություններն են. քաղաքագետը՝ Ալիևի կոչի մասին
Sputnik Արմենիա
Կազմակերպությունը, ըստ Բալասանյանի, վաղուց կորցրել է Եվրոպայում անվտանգությունն ապահովելու ունակությունը։ 14.05.2024, Sputnik Արմենիա
2024-05-14T22:39+0400
2024-05-14T22:39+0400
2024-05-14T22:39+0400
եահկ մինսկի խումբ
իլհամ ալիև
հայաստան
ադրբեջան
հայ-ադրբեջանական
գրիգոր բալասանյան
https://cdn.am.sputniknews.ru/img/561/75/5617545_0:318:3077:2048_1920x0_80_0_0_f8fcea38964fb707f4585edcfa0d9974.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի - Sputnik. ԵԱՀԿ Մինսկի խումբը կազմալուծելու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կոչը Եվրոպայում այդ կազմակերպության կողմից անվտանգություն ապահովման անկարողության հետևանքն էր: Այս մասին Sputnik Արմենիային ասաց քաղաքագետ Գրիգոր Բալասանյանը։Ավելի վաղ Ալիևը հայտարարել էր, որ ժամանակն է վերացնել ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը զբաղվում էր ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդական առաքելությամբ:Բալասանյանի խոսքով՝ ԵԱՀԿ-ն վաղուց դարձել է անօգուտ կազմակերպություն, քանի որ արդեն երկար ժամանակ է, ինչ չի կատարում իր գործառույթները: Ավելին, ԵԱՀԿ գործող նախագահը, որն այցելել էր Երևան, իսկ ավելի ուշ` Բաքու, հայտարարում է, որ Հայաստանին և Ադրբեջանին ընդամենը կոչ է անելու չգնալ սրացման:Քաղաքագետի կարծիքով` եթե ԵԱՀԿ-ն համաձայնվի Բաքվի հետ և կազմալուծի Մինսկի խումբը, ապա Հայաստանի համար նման կազմակերպություններին մասնակցությունը կկորցնի իմաստը։Ոչ ԵԱՀԿ–ն, ոչ Եվրոպայի խորհուրդը, նրա խոսքով` չեն պաշտպանել և չեն պաշտպանում Հայաստանին և հայ ժողովրդին, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունից:Քաղաքակրթական, տնտեսական, ինչպես նաև անվտանգության առումով ՀՀ ապագան, Բալասանյանի պնդմամբ` գտնվում է ԵԱՏՄ–ում և «3+3» ձևաչափի շրջանակում։ ԵԱՀԿ Մինսկի խումբը երկխոսությունը վերսկսելու միակ հարթակը չէ. Ֆրանսիայի ԱԺ նախագահՆրա կարծիքով՝ «3+3» ձևաչափը կարող է շատ ավելի արդյունավետ ապահովել տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունը, քան ԵԱՏՄ-ն։ Մասնավորապես, Իրանը բազմիցս հայտարարել է, որ ՀՀ տարածքային ամբողջականությունը բխում է իր շահերից, և դա Թեհրանի համար «կարմիր գիծ» է։Ավելի վաղ Երևանում ԵԱՀԿ ղեկավարը ձեռնպահ էր մնացել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը գնահատելուց:
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/561/75/5617545_75:0:2806:2048_1920x0_80_0_0_528e433d6c523870e146d6d1b6950b8b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եահկ մինսկի խումբ, իլհամ ալիև, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, գրիգոր բալասանյան
եահկ մինսկի խումբ, իլհամ ալիև, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, գրիգոր բալասանյան
Պատճառը ԵԱՀԿ անատամ հայտարարություններն են. քաղաքագետը՝ Ալիևի կոչի մասին
Կազմակերպությունը, ըստ Բալասանյանի, վաղուց կորցրել է Եվրոպայում անվտանգությունն ապահովելու ունակությունը։
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի - Sputnik. ԵԱՀԿ Մինսկի խումբը կազմալուծելու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կոչը Եվրոպայում այդ կազմակերպության կողմից անվտանգություն ապահովման անկարողության հետևանքն էր: Այս մասին
Sputnik Արմենիային ասաց քաղաքագետ Գրիգոր Բալասանյանը։
Ավելի վաղ Ալիևը հայտարարել էր, որ ժամանակն է վերացնել ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը զբաղվում էր ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդական առաքելությամբ:
Բալասանյանի խոսքով՝ ԵԱՀԿ-ն վաղուց դարձել է անօգուտ կազմակերպություն, քանի որ արդեն երկար ժամանակ է, ինչ չի կատարում իր գործառույթները: Ավելին, ԵԱՀԿ գործող նախագահը, որն այցելել էր Երևան, իսկ ավելի ուշ` Բաքու, հայտարարում է, որ Հայաստանին և Ադրբեջանին ընդամենը կոչ է անելու չգնալ սրացման:
«Սա ասում է մի կազմակերպության ղեկավար, որի գործառույթը անվտանգության և համագործակցության ապահովումն է։ Այսինքն, կազմակերպությունն իր ապակառուցողական, անատամ հայտարարություններով բերեց նրան, որ այսօր պնդումներ են հնչում, թե Մինսկի խումբը պետք չէ և պետք է լուծարվի»,– նշեց Բալասանյանը։
Քաղաքագետի կարծիքով` եթե ԵԱՀԿ-ն համաձայնվի Բաքվի հետ և կազմալուծի Մինսկի խումբը, ապա Հայաստանի համար նման կազմակերպություններին մասնակցությունը կկորցնի իմաստը։
Ոչ ԵԱՀԿ–ն, ոչ Եվրոպայի խորհուրդը, նրա խոսքով` չեն պաշտպանել և չեն պաշտպանում Հայաստանին և հայ ժողովրդին, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունից:
Քաղաքակրթական, տնտեսական, ինչպես նաև անվտանգության առումով ՀՀ ապագան, Բալասանյանի պնդմամբ` գտնվում է ԵԱՏՄ–ում և «3+3» ձևաչափի շրջանակում։
Նրա կարծիքով՝ «3+3» ձևաչափը կարող է շատ ավելի արդյունավետ ապահովել տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունը, քան ԵԱՏՄ-ն։ Մասնավորապես, Իրանը բազմիցս հայտարարել է, որ ՀՀ տարածքային ամբողջականությունը բխում է իր շահերից, և դա Թեհրանի համար «կարմիր գիծ» է։
Ավելի վաղ Երևանում ԵԱՀԿ ղեկավարը ձեռնպահ էր մնացել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը գնահատելուց: