https://arm.sputniknews.ru/20230113/eahk-minski-khumby-erkkhvosutjuny-verskselu-miak-hartaky-che-fransiaji-azh-nakhagah-53775205.html
ԵԱՀԿ Մինսկի խումբը երկխոսությունը վերսկսելու միակ հարթակը չէ. Ֆրանսիայի ԱԺ նախագահ
ԵԱՀԿ Մինսկի խումբը երկխոսությունը վերսկսելու միակ հարթակը չէ. Ֆրանսիայի ԱԺ նախագահ
Sputnik Արմենիա
Ֆրանսիայի ԱԺ նախագահը կարծում է, որ բոլոր ձևերը պետք է կիրառել կողմերին երկխոսության վերադարձնելու համար։ 13.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-13T13:15+0400
2023-01-13T13:15+0400
2023-01-13T13:32+0400
եահկ մինսկի խումբ
հայաստան
ֆրանսիա
ալեն սիմոնյան
ադրբեջան
արցախ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/0d/53780916_0:0:3028:1703_1920x0_80_0_0_071f204bae7b5447471eafe1e5a1a7a4.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի - Sputnik. Մինսկի խումբը գոյություն ունեցող երկխոսությունների հարթակներից մեկն է, բայց միակը չէ։ Այսօր ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Ֆրանսիայի ԱԺ նախագահ Յաել Բրաուն-Պիվենը։Նա հավելեց, որ շատ կարևոր է, որ կողմերի միջև երկխոսությունը վերականգնվի և դա պետք է ընդունեն մասնակից բոլոր կողմերը։Մինսկի խմբի համանախագահության մասին խոսեց նաև ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։«ԵԱՀԿ Մինսկի խմբի հարցը մշտապես պահելով օրակարգում՝ մենք չպետք է նվազեցնենք մյուս հարթակների դերը»,–նշեց Սիմոնյանը։Նա հիշեցրեց, որ այս պահին գոյություն ունեն հենց Ֆրանսիայի առաջարկով ստեղծված 1-2 այլ հարթակներ, որոնք պակաս կարևոր չեն։Նշենք, որ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, Կովկասի բանակցությունների հարցերով ԱՄՆ պետքարտուղարի ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերն ավելի վաղ ասել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի մեխանիզմն այլևս չի գործում, և Վաշինգտոնը զբաղված է Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղ կարգավորմամբ միայն Բաքվի և Երևանի հետ անմիջական փոխգործակցության միջոցով։ Ըստ նրա` ստեղծվել է մի իրավիճակ, երբ կողմերը կարող են կոնսենսուսի միջոցով վերջ տալ այդ մանդատին։
ֆրանսիա
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/0d/53780916_268:0:2999:2048_1920x0_80_0_0_3c9c528388e0393aacf6b2c9a3ebc44b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եահկ մինսկի խումբ, հայաստան, ֆրանսիա, ալեն սիմոնյան, ադրբեջան, արցախ
եահկ մինսկի խումբ, հայաստան, ֆրանսիա, ալեն սիմոնյան, ադրբեջան, արցախ
ԵԱՀԿ Մինսկի խումբը երկխոսությունը վերսկսելու միակ հարթակը չէ. Ֆրանսիայի ԱԺ նախագահ
13:15 13.01.2023 (Թարմացված է: 13:32 13.01.2023) Ֆրանսիայի ԱԺ նախագահը կարծում է, որ բոլոր ձևերը պետք է կիրառել կողմերին երկխոսության վերադարձնելու համար։
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի - Sputnik. Մինսկի խումբը գոյություն ունեցող երկխոսությունների հարթակներից մեկն է, բայց միակը չէ։ Այսօր ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Ֆրանսիայի ԱԺ նախագահ Յաել Բրաուն-Պիվենը։
Նա հավելեց, որ շատ կարևոր է, որ կողմերի միջև երկխոսությունը վերականգնվի և դա պետք է ընդունեն մասնակից բոլոր կողմերը։
«Մենք` խորհրդարանականներս, կոչ ենք անում վերադառնալ Մինսկի խմբի երկխոսությանը, բայց նշեմ, որ սա միակ ձևը չէ, բոլոր ձևերը պետք է կիրառել կողմերին երկխոսության վերադարձնելու համար»,–ասաց նա։
Մինսկի խմբի համանախագահության մասին խոսեց նաև ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«ԵԱՀԿ Մինսկի խմբի հարցը մշտապես պահելով օրակարգում՝ մենք չպետք է նվազեցնենք մյուս հարթակների դերը»,–նշեց Սիմոնյանը։
Նա հիշեցրեց, որ այս պահին գոյություն ունեն հենց Ֆրանսիայի առաջարկով ստեղծված 1-2 այլ հարթակներ, որոնք պակաս կարևոր չեն։
Նշենք, որ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, Կովկասի բանակցությունների հարցերով ԱՄՆ պետքարտուղարի ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերն ավելի վաղ
ասել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի մեխանիզմն այլևս չի գործում, և Վաշինգտոնը զբաղված է Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղ կարգավորմամբ միայն Բաքվի և Երևանի հետ անմիջական փոխգործակցության միջոցով։ Ըստ նրա` ստեղծվել է մի իրավիճակ, երբ կողմերը կարող են կոնսենսուսի միջոցով վերջ տալ այդ մանդատին։