00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
3 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:03
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Зарубежное влияние на ход революции в России
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Պատմական արդյունք է». Բայրամովը` Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման մասին

© Photo : Screenshot / UN TVՋեյհուն Բայրամով
Ջեյհուն Բայրամով
 - Sputnik Արմենիա, 1920, 14.05.2024
Ջեյհուն Բայրամով
Բաժանորդագրվել
Ադրբեջանի արտգործնախարարը Արարատ Միրզոյանի հետ վերջին բանակցությունները դրական է գնահատել:
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների վերջին դրական զարգացումը կարելի է պատմական արդյունք անվանել։ Այս հայտարարությունն արել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովը ԵԱՀԿ գործող նախագահ Յան Բորգի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:
«Դրա ամենամեծ արդյունքն այն է, որ գործընթացն իրականացվել է երկու պետությունների միջև ուղիղ բանակցությունների միջոցով, քաղաքական-դիվանագիտական ճանապարհով», - ասել է Բայրամովը։
Նա հույս է հայտնել, որ աշխատանքները դրական հունով կշարունակվեն: Բայրամովը նշել է, որ ինտենսիվ բանակցությունները վերսկսվել են փետրվարից։
«Մինչ այդ փաստաթղթերի և պայմանների փոխանակում է եղել, բայց առերես հանդիպում չէր եղել, թեև գործընթացը շարունակվում էր Մյունխենում, Բեռլինում և Ալմաթիում կայացած հանդիպումներով։ Չեմ ուզում մանրամասնել վերջին հանդիպումը, բայց այն դրական եմ գնահատում», - ասել է նա։
Ադրբեջանցի նախարարը հայտարարել է, որ սպասումները պետք է լինեն համապատասխան և իրատեսական, քանի որ դա շատ բարդ և անհրաժեշտ գործընթաց է:
«Խաղաղության պայմանագիրը պետք է լինի արդար, հենվի միջազգային իրավունքի վրա, բացառի այն պահերը, որոնք ապագայում կարող են նպաստել որևէ վիճելի հարց քննարկման դնելուն։ Նաև, անշուշտ, հաշվի են առնվում հակառակ կողմի ակնկալիքները, մենք աշխատում ենք փոխադարձ լուծման ուղիների վրա։ Ալմաթիի բանակցությունները հերթական քայլն էին», - հայտարարել է Բայրամովը։
Հիշեցնենք, որ մայիսի 10-11-ն Ալմաթիում ուղիղ բանակցություններ են տեղի ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի միջև։ Նախարարները բանակցությունների արդյունքում ողջունել են սահմանազատման հարցում գրանցված առաջընթացը և այդ ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները։ Կողմերը պայմանավորվել են շարունակել բանակցությունները բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ տարաձայնություններ կան։
Նշենք, որ հանդիպման նախաձեռնողը Ղազախստանի նախագահ Կասիմ–Ժոմարտ Տոկաևն էր։
Լրահոս
0