00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Մարիա Զախարովա
Անդրանիկ Միհրանյանի մուտքը ՀՀ արգելելը Մոսկվան դիտարկում է որպես ոչ բարեկամական քայլ. Մարիա Զախարովա
13:06
1 ր
Մարիա Զախարովա
Արժե պաշտոնական Երևանից հետաքրքրվել, թե ինչպես է նա վերաբերվում Բաքվի հայտարարություններին. Մարիա Զախարովա
13:07
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մի օր էլ կասեք` հայ լինելու համար Հայկ նահապետից տեղեկանք բերեք. Երևանի փոխքաղաքապետ

© Sputnik / Asatur YesayantsԱրմեն Փամբուխչյան
Արմեն Փամբուխչյան - Sputnik Արմենիա, 1920, 14.05.2024
Բաժանորդագրվել
Երևանի ավագանու ՔՊ խմբակցության անդամ Նուարդ Վարդանյանին անհանգստացնում է, որ երիտասարդները եկեղեցին կապում են որոշ նախկին ուժերի հետ։
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. Քաղաքացիներն ընդդիմադիրներին չեն միանում, որովհետև չեն հասկանում` ինչի մասին է պայքարը ու չեն հավատում հարթակին կանգնած մարդկանց։ Երևանի ավագանու նիստում «Մայր Հայաստան» խմբակցության ակցիայից հետո այս մասին ասաց Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը` ընդդիմության ասելիքները կեղծիք որակելով։
Հայտնել ենք, որ այսօր Երևանի ավագանու նիստում «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանի ելույթի ժամանակ ամբիոնին մոտեցան խմբակցության բոլոր անդամները։ Նրանց ձեռքին պաստառներ էին` «Դեմ ենք միակողմանի զիջումներին» գրությամբ։
Փոխքաղաքապետը պնդեց, որ շարժման մասնակիցները հարթակից ՀՀ քաղաքացիներին էթնիկ զտման են ենթարկում։

«Հեռու չի էն օրը, երբ դուք փորձեք ասել, որ հայ լինելու համար պետք է Հայկ նահապետից տեղեկանք բերել, ասենք, 26-րդ ձև ներկայացրեք, որ սերում եք Հայկ նահապետից։ Սա էթնիկ զտման դասական դրսևորում է»,– ասաց Փամբուխչյանը։

Երևանի ավագանու ՔՊ խմբակցության անդամ Նուարդ Վարդանյանին էլ անհանգստացնում է, որ երիտասարդները կապում են եկեղեցին նախկին որոշ ուժերի հետ և հետևություններ անելով` հրաժարվում եկեղեցուց։
«Սա իսկապես անհանգստացնող է։ Սիրելի ժողովուրդ, իմ շատ սիրելի երիտասարդներ, նրանք բոլորը եկեղեցու պաշտոնյաներ են, այլ ոչ եկեղեցին կամ կրոնը։ Եթե դուք չեք ընդունում հանրապետության որևէ պաշտոնյայի, չի նշանակում, որ պետք է հրաժարվեք պետությունից։ Նույնն էլ եկեղեցու հարցում։ Եկեղեցին բոլորինս է, այլ ոչ երբեք որոշ սպասավորների մենաշնորհը»,- ասաց Վարդանյանը։
Վերջում նա կոչ արեց ընդդիմադիրներին ականջին օղ անել , որ Հայաստանը չի լինելու հին կամ նոր, Հայաստանը չի լինելու հոգևոր կամ ոչ հոգևոր։ Ըստ նրա` Հայաստանը մեկն է` քրիստոնիա ու ինքնիշխան, որն ունի Սահմանադրություն։
Հիշեցնենք, որ հայ–ադրբեջանական սահմանազատումից դժգոհ քաղաքացիները տևական ժամանակ ակցիաներ էին անում Տավուշի մարզում։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն ու նրանց կողմնակիցները մայիսի 4-ին որոշեցին Կիրանց գյուղից երթով գալ Երևան։ Մայիսի 9-ին նրանք հասան մայրաքաղաք։ Այդ օրը Հանրապետության հրապարակում հանրահավաք տեղի ունեցավ, և շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեկ ժամ ժամանակ տվեց հրաժարականի համար, ինչը տեղի չունեցավ։ Դրանից հետո նա կոչ արեց մայիսի 10-ից անհնազանդության խաղաղ ակցիաներ սկսել ամբողջ հանրապետությունում։
Շարժման մասնակիցներն ու կողմնակիցները հաջորդ օրվանից սկսեցին փողոցներ ու ճանապարհներ փակել, իրազեկման ակցիաներ իրականացնել` քաղաքացիներին հորդորելով միանալ իրենց։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցներն այսօր նույնպես վաղ առավոտից սկսեցին բողոքի ու իրազեկման ակցիաները։ Բագրատ սրբազանը Հանրապետության հրապարակում միացավ նրանց։
Լրահոս
0