00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մեզ համար կարևոր են թվայնացման ոլորտում ՀՀ–ի առաջնահերթությունները. Ղազախստանի դեսպան

© Sputnik / Asatur YesayantsԲոլատ Իմանբաև
Բոլատ Իմանբաև - Sputnik Արմենիա, 1920, 14.05.2024
Բոլատ Իմանբաև
Բաժանորդագրվել
Ղազախստանը պատրաստ է ակտիվորեն մասնակցել ԵԱՏՄ արդյունաբերական համագործակցության նախագծերին, որոնց համար սուբսիդիաներ են սահմանվել։ Այդ երկիրը ավելի քան 150 նման նախագծեր է դիտարկում ԵԱՏՄ անդամ երկրների, այդ թվում՝ Հայաստանի հնարավոր մասնակցությամբ։
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. Ղազախստանի համար կարևոր են Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի նախագահության մատնանշած առաջնահերթությունները, մասնավորապես թվայնացման և պարենային անվտանգության հարցերը։ Հայաստանում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևն այս հայտարարությունն արեց Երևանում Եվրասիական փորձագիտական ակումբի «Հայաստանը ԵԱՏՄ-ում. Եվրասիական տնտեսական ինտեգրման իրողություններն ու հեռանկարները» համաժողովում։
Ղազախստանի դեսպանը հիշեցրեց, որ վերջերս Մոսկվայում կայացած ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի վերջին նիստում Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը խոսել էր առանց խոչընդոտների ԵԱՏՄ միասնական շուկայի կայացման կարևորության մասին։
«Այդ ճանապարհին թաքնված սահմանափակումների վերացումը ԵԱՏՄ-ի բացարձակ առաջնահերթությունն է»,– իր ելույթում շեշտեց Ղազախստանի դեսպանը` այդ համատեքստում կարևորելով Հայաստանի առաջարկած թվային լուծումների կիրառման առաջնահերթությունները։
Խոսելով երրորդ երկրների հետ ԵԱՏՄ-ի լոգիստիկ կապերի ընդլայնման մասին՝ Բոլատ Իմանբաևն արձանագրեց, որ Ղազախստանն արդեն իսկ գործարկել է բեռնափոխադրման իր տերմինալը չինական Սիան քաղաքում։ Ղազախ դիվանագետի խոսքով` այդ տերմինալում նախատեսվում է իրականացնել Չինաստան-Եվրոպա կոնտեյներային փոխադրումների ընդհանուր ծավալի մինչև 40%-ը։ Իմանբաևը նշեց նաև, որ Ղազախստանի սահմաններում ձևավորվում են նաև լոգիստիկ տերմինալներ՝ ապրանքների տարանցումը հեշտացնելու համար։
ԵԱՏՄ էներգապաշարների միասնական շուկան կձևավորվի, բայց կարող է չհասնել Հայաստան. փորձագետ
Իմանբաևն ընդգծեց` խիստ կարևոր են նաև արդյունաբերական համագործակցության նախագծերը, որոնք այս տարվանից կսուբսիդավորվեն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի բյուջեից։ Նրա խոսքով` հիմա Ղազախստանն աշխատում է ավելի քան 150 նման նախագծերի վրա՝ Եվրասիական միության այլ երկրների հետ կոոպերացիաների հնարավոր ձևավորմամբ։
Ղազախստանի դեսպանն իր ելույթում փաստեց, որ 2014 թվականից ի վեր ԵԱՏՄ–ի գոյության 10 տարիների ընթացքում անդամ երկրների հետ Ղազախստանի ապրանքաշրջանառությունն աճել է 1,7 անգամ՝ 2023 թվականին հասնելով 28,5 միլիարդ դոլարի։
ԵԱՏՄ–ն բանակցություններ կսկսի Մոնղոլիայի հետ ժամանակավոր առևտրային համաձայնագրի շուրջ
Լրահոս
0