00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԵԱՏՄ էներգապաշարների միասնական շուկան կձևավորվի, բայց կարող է չհասնել Հայաստան. փորձագետ

© Photo : official site of the Prime minister of RAՆիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ գագաթնաժողովում
Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ գագաթնաժողովում - Sputnik Արմենիա, 1920, 11.05.2024
Բաժանորդագրվել
Փորձագետը կարծում է, որ էներգետիկ շուկան չի կարելի դիտարկել միայն տնտեսական հարթությունում՝ քաղաքական ասպեկտից կտրված։
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի — Sputnik. ԵԱՏՄ էներգապաշարների միասնական շուկան վաղ թե ուշ կձևավորվի, սակայն հարց է՝ Հայաստանի հետ, թե ոչ՝ հաշվի առնելով երկրի ղեկավարության վարած քաղաքականությունը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը՝ մեկնաբանելով Փաշինյանի հայտարարությունները։
Մասնավորապես, ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում Փաշինյանը հայտարարել է, որ ԵԱՏՄ շրջանակում էներգառեսուրսների ոլորտում կարգավորման միասնական համակարգերով ընդհանուր շուկայի ձևավորման գործընթացը ձգձգվել է, բայց այն չի կարող անվերջ տևել:
Մանասերյանը կարծում է, որ Հայաստանի իշխանությունների ներկայիս քաղաքականության պարագայում երկիրը դուրս կմնա միասնական էներգետիկ շուկայից, այն այդպես էլ չի հասնի Հայաստան:
Նրա խոսքով՝ էներգետիկ շուկան օժտված է տնտեսական և քաղաքական բաղադրիչներով։
«Հայաստանն իրենից վանում է իր խոշոր գործընկերոջը (նկատի ունի Ռուսաստանը,– խմբ.)։ Համոզված եմ, որ էներգետիկ շուկան կձևավորվի, սակայն այն Հայաստան կհասնի այն ժամանակ, երբ երկրում կգիտակցեն, որ այդ շուկայում հարցերը լուծում են ոչ թե լկտիությամբ, այլ գործընկերության մթնոլորտում», - ասաց նա:
Մանասերյանը հիշեցրեց, որ հայկական պատրաստի արտադրանքի արտահանման առյուծի բաժինն իրացվում է ռուսական շուկայում։ 2023 թ-ին արտաքին առևտրաշրջանառության 46% աճի մոտ 40%–ը բաժին է ընկել ԵԱՏՄ անդամ երկրներին, առաջին հերթին՝ Ռուսաստանին։
ԵԱՏՄ–ում պետք է ստեղծել միասնական, առանց խոչընդոտների ներքին շուկա. Տոկաև
Նա չի բացառում, որ կան ուժեր, որոնք Հայաստանին կտրուկ տնտեսական դիվերսիֆիկացման կոչ են անում, սակայն դա վտանգավոր է երկրի համար և կդառնա «տնտեսական ինքնասպանություն»:
«Նույն ուժերը (ԱՄՆ, ԵՄ, Մեծ Բրիտանիա) չեն կարող դա անել առանց Ռուսաստանի»,- նկատեց Մանասերյանը:
Փորձագետը պարզաբանում է, որ տնտեսական դիվերսիֆիկացիան սովորաբար իրականացվում է առանց ավելորդ աղմուկի։ Սակայն Հայաստանի անկախության ողջ ընթացքում ոչ մի նման իրական քայլ չի ձեռնարկվել։
ԵԱՏՄ-ում պետգնումների հասանելիության ձևավորման և ազատականացման ու այդ ոլորտում ազգային հովանավորչության մակարդակի իջեցման մասին հարցին ի պատասխան Մանասերյանը բերեց ԵՄ օրինակը:
ԵԱՏՄ–ում պետգնումներին փոխադարձ մասնակցության հարցը հրատապ լուծում է պահանջում. Լուկաշենկո
Փորձագետը պարզաբանեց, որ միությունում տասնամյակներ շարունակ լուծվել է պետական գնումների միասնական շուկայի ձևավորման հարցը։
«Մենք հիմա շատ մոտ ենք դրան, պետգնումների շուկան պահանջում է միայն տեխնիկական հարցերի լուծում։ Դրա ձևավորումը սարերի հետևում չէ», - ասաց նա։
Հիշեցնենք, որ Հայաստանը 2024 թ-ի հունվարի 1-ից ստանձնել է ԵԱՏՄ մարմիններում նախագահությունը։ Ամբողջ տարվա ընթացքում ՀՀ-ն նախագահելու է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդում, Եվրասիական միջկառավարական խորհրդում և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդում:
Լրահոս
0