https://arm.sputniknews.ru/20240514/erevanjan-akcianeri-zhamanak-berman-entarkvats-bvolvor-qaghaqacinern-azat-en-ardzakvel-ngn-75746363.html
Երևանյան ակցիաների ժամանակ բերման ենթարկված բոլոր քաղաքացիներն ազատ են արձակվել. ՆԳՆ
Երևանյան ակցիաների ժամանակ բերման ենթարկված բոլոր քաղաքացիներն ազատ են արձակվել. ՆԳՆ
Sputnik Արմենիա
Քաղաքացիներին ոստիկանության բաժիններ էին տարել իրավապահների պահանջին չենթարկվելու համար։ 14.05.2024, Sputnik Արմենիա
2024-05-14T16:49+0400
2024-05-14T16:49+0400
2024-05-14T16:56+0400
հայաստան
երևան
բողոքի ակցիա
հհ ոստիկանություն
«տավուշը հանուն հայրենիքի»
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/05/0e/75713187_0:0:2367:1331_1920x0_80_0_0_8b00ec3ff35c7fa0954dd4d98ae1098c.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. Երևանում տեղի ունեցած անհնազանդության ակցիաների ընթացքում ոստիկանություն բերված բոլոր քաղաքացիներն արդեն ազատ են արձակվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՆԳ նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։Առավոտյան տեղեկացրել էինք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցներն ու աջակիցները վերսկսել են բողոքի ու իրազեկման ակցիաները Երևանում։ Կարճ ժամանակ անց կարմիրբերետավորները սկսեցին ուժով բերման ենթարկել նրանց։Հիշեցնենք, որ հայ–ադրբեջանական սահմանազատումից դժգոհ քաղաքացիները տևական ժամանակ ակցիաներ էին անում Տավուշի մարզում։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն ու նրանց կողմնակիցները մայիսի 4-ին որոշեցին Կիրանց գյուղից երթով գալ Երևան։ Մայիսի 9-ին նրանք հասան մայրաքաղաք։ Այդ օրը Հանրապետության հրապարակում հանրահավաք տեղի ունեցավ, և շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեկ ժամ ժամանակ տվեց հրաժարականի համար, ինչը տեղի չունեցավ։ Դրանից հետո նա կոչ արեց մայիսի 10-ից անհնազանդության խաղաղ ակցիաներ սկսել ամբողջ հանրապետությունում։Շարժման մասնակիցներն ու կողմնակիցները հաջորդ օրվանից սկսեցին փողոցներ ու ճանապարհներ փակել, իրազեկման ակցիաներ իրականացնել` քաղաքացիներին հորդորելով միանալ իրենց։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/05/0e/75713187_0:0:1979:1484_1920x0_80_0_0_bc16cef10489666b68f39c76a52572e4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, երևան, բողոքի ակցիա, հհ ոստիկանություն, «տավուշը հանուն հայրենիքի»
հայաստան, երևան, բողոքի ակցիա, հհ ոստիկանություն, «տավուշը հանուն հայրենիքի»
Երևանյան ակցիաների ժամանակ բերման ենթարկված բոլոր քաղաքացիներն ազատ են արձակվել. ՆԳՆ
16:49 14.05.2024 (Թարմացված է: 16:56 14.05.2024) Քաղաքացիներին ոստիկանության բաժիններ էին տարել իրավապահների պահանջին չենթարկվելու համար։
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. Երևանում տեղի ունեցած անհնազանդության ակցիաների ընթացքում ոստիկանություն բերված բոլոր քաղաքացիներն արդեն ազատ են արձակվել։ Տեղեկությունը
Sputnik Արմենիային հայտնեց ՆԳ նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Առավոտյան
տեղեկացրել էինք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցներն ու աջակիցները վերսկսել են բողոքի ու իրազեկման ակցիաները Երևանում։ Կարճ ժամանակ անց
կարմիրբերետավորները սկսեցին ուժով բերման ենթարկել նրանց։
«Այսօրվա ակցիաների ժամանակ ՆԳՆ ոստիկանության բաժիններ է բերվել 63 քաղաքացի։ Բոլորն ազատ են արձակվել»,– ասաց Սարգսյանը։
Հիշեցնենք, որ
հայ–ադրբեջանական սահմանազատումից դժգոհ քաղաքացիները տևական ժամանակ ակցիաներ էին անում Տավուշի մարզում։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն ու նրանց կողմնակիցները մայիսի 4-ին որոշեցին Կիրանց գյուղից երթով գալ Երևան։
Մայիսի 9-ին նրանք հասան մայրաքաղաք։ Այդ օրը Հանրապետության հրապարակում հանրահավաք տեղի ունեցավ, և շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեկ ժամ ժամանակ տվեց հրաժարականի համար, ինչը տեղի չունեցավ։ Դրանից հետո նա
կոչ արեց մայիսի 10-ից անհնազանդության խաղաղ ակցիաներ սկսել ամբողջ հանրապետությունում։
Շարժման մասնակիցներն ու կողմնակիցները հաջորդ օրվանից սկսեցին փողոցներ ու ճանապարհներ փակել, իրազեկման ակցիաներ իրականացնել` քաղաքացիներին հորդորելով միանալ իրենց։