https://arm.sputniknews.ru/20240514/erevanum-versksvel-en-bvoghvoqi-u-irazekman-akcianery-75709261.html
Երևանում վերսկսվել են բողոքի ու իրազեկման ակցիաները
Երևանում վերսկսվել են բողոքի ու իրազեկման ակցիաները
Sputnik Արմենիա
Երիտասարդների հետ են նաև ԱԺ ընդդիմադիր պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Գեղամ Մանուկյանը։ 14.05.2024, Sputnik Արմենիա
2024-05-14T08:57+0400
2024-05-14T08:57+0400
2024-05-14T09:08+0400
հայաստան
երևան
բողոքի ակցիա
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/05/0e/75708443_0:0:801:450_1920x0_80_0_0_f95f22d70050c1f5a0cc4966f9a9fcf8.jpg
Երևանում կրկին բողոքի ու իրազեկման ակցիաներ են անցկացվում։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցները կարճ ժամանակով փակեցին Սայաթ–Նովա–Նալբանդյան և Սայաթ–Նովա–Աբովյան խաչմերուկները։ Երիտասարդներին միացած և ճանապարհը փակած վարորդներից մեկին ոստիկաններն իջեցրին մեքենայից և բերման ենթարկեցին։Երիտասարդների հետ են նաև ԱԺ ընդդիմադիր պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Գեղամ Մանուկյանը։Ակցիայի մասնակիցները վանկարկում են. «Նիկո՛լ, հեռացիր», «Պայքար», «Միացե՛ք»։Հիշեցնենք, որ հայ–ադրբեջանական սահմանազատումից դժգոհ քաղաքացիները տևական ժամանակ ակցիաներ էին անում Տավուշի մարզում։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն ու նրանց կողմնակիցները մայիսի 4-ին որոշեցին Կիրանց գյուղից երթով գալ Երևան։ Մայիսի 9-ին նրանք հասան մայրաքաղաք։ Այդ օրը Հանրապետության հրապարակում հանրահավաք տեղի ունեցավ, և շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեկ ժամ ժամանակ տվեց հրաժարականի համար, ինչը տեղի չունեցավ։ Դրանից հետո նա կոչ արեց մայիսի 10-ից անհնազանդության խաղաղ ակցիաներ սկսել ամբողջ հանրապետությունում։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/05/0e/75708443_86:0:686:450_1920x0_80_0_0_b9a53fd38519f45977ce9a73cf3c1836.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, երևան, բողոքի ակցիա, видео, տեսանյութ, տեսանյութեր
հայաստան, երևան, բողոքի ակցիա, видео, տեսանյութ, տեսանյութեր
Երևանում վերսկսվել են բողոքի ու իրազեկման ակցիաները
08:57 14.05.2024 (Թարմացված է: 09:08 14.05.2024) Երիտասարդների հետ են նաև ԱԺ ընդդիմադիր պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Գեղամ Մանուկյանը։
Երևանում կրկին բողոքի ու իրազեկման ակցիաներ են անցկացվում։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցները կարճ ժամանակով փակեցին Սայաթ–Նովա–Նալբանդյան և Սայաթ–Նովա–Աբովյան խաչմերուկները։
Երիտասարդներին միացած և ճանապարհը փակած վարորդներից մեկին ոստիկաններն իջեցրին մեքենայից և բերման ենթարկեցին։
Երիտասարդների հետ են նաև ԱԺ ընդդիմադիր պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Գեղամ Մանուկյանը։
Ակցիայի մասնակիցները վանկարկում են. «Նիկո՛լ, հեռացիր», «Պայքար», «Միացե՛ք»։
Հիշեցնենք, որ
հայ–ադրբեջանական սահմանազատումից դժգոհ քաղաքացիները տևական ժամանակ ակցիաներ էին անում Տավուշի մարզում։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն ու նրանց կողմնակիցները մայիսի 4-ին որոշեցին Կիրանց գյուղից երթով գալ Երևան։
Մայիսի 9-ին նրանք հասան մայրաքաղաք։ Այդ օրը Հանրապետության հրապարակում հանրահավաք տեղի ունեցավ, և շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեկ ժամ ժամանակ տվեց հրաժարականի համար, ինչը տեղի չունեցավ։ Դրանից հետո նա
կոչ արեց մայիսի 10-ից անհնազանդության խաղաղ ակցիաներ սկսել ամբողջ հանրապետությունում։