00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բագրատ սրբազանը պատրա՞ստ է հրաժարվել Կանադայի քաղաքացիությունից

© Sputnik / Aram NersesyanԲագրատ սրբազան
Բագրատ սրբազան - Sputnik Արմենիա, 1920, 14.05.2024
Բագրատ սրբազան
Բաժանորդագրվել
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդը պատմեց, թե ինչպես է Կանադայի քաղաքացիություն ստացել։
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը հարկ եղած դեպքում կհրաժարվի Կանադայի քաղաքացիությունից։ Նա այդ մասին ասաց Հայաստանի ժուռնալիստների միությունում։
ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը մայիսի 10-ին հայտարարեց, որ անցումային շրջանի վարչապետի թեկնածուն հենց Բագրատ սրբազանը պետք է լինի։ Շարժման առաջնորդը նույն օրն արձագանքեց այս հայտարարությանը` նշելով, որ ՀՀ վարչապետի թեկնածու լինելու հավակնություն չունի։ Միաժամանակ լուրեր տարածվեցին, որ նա չի էլ կարող ՀՀ վարչապետ դառնալ, քանի որ երկքաղաքացիություն ունի (ՀՀ Սահմանադրության համաձայն՝ վարչապետ կարող է ընտրվել վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող անձը)։
«Կանադայի քաղաքացիությունն ինձ համար սոսկ փաստաթուղթ է, անցաթուղթ և վկայություն, որ ես այդ երկրում ապրել եմ, և շատ շնորհակալ եմ, որ ապրել եմ։ Այդ անձնագիրն ինձ տրվել է ոչ թե ծառայության դիմաց, այլ այնտեղ լինելու` որպես հոգևոր առաջնորդ, պահանջված բոլոր օրինական ճանապարհներով, մեր երկրի պես «ախպերությամբ» չի տրվել»,–ասաց սրբազանը։
Նա ընդգծեց, որ Կանադայում բազմաթիվ ընկերներ ունի ինչպես հայ համայնքում, այնպես էլ Կանադայի հասարակական, քաղաքական և հոգևոր շրջանակներում։
«Ամեն վայրկյան այն, ինչ կպահանջվի իմ սեփական երկրին` Հայաստանի Հանրապետությանը, Արցախի Հանրապետությանը, որը չարիքի ձեռքով դարձավ մեզ համար հեռավորության վրա, այն, ինչ կծառայի իմ հայրենիքին, ես ոչ միայն հրաժարվելուն եմ պատրաստ, այլև ինքս ինձ հանձնելու այն նպատակին, որն այսօր անում եմ փողոցում»,–ասաց Բագրատ սրբազանը։
Հիշեցնենք, որ հայ–ադրբեջանական սահմանազատումից դժգոհ քաղաքացիները տևական ժամանակ ակցիաներ էին անում Տավուշի մարզում։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն ու նրանց կողմնակիցները մայիսի 4-ին որոշեցին Կիրանց գյուղից երթով գալ Երևան։ Մայիսի 9-ին նրանք հասան մայրաքաղաք։ Այդ օրը Հանրապետության հրապարակում հանրահավաք տեղի ունեցավ, և շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեկ ժամ ժամանակ տվեց հրաժարականի համար, ինչը տեղի չունեցավ։ Դրանից հետո նա կոչ արեց մայիսի 10-ից անհնազանդության խաղաղ ակցիաներ սկսել ամբողջ հանրապետությունում։
Շարժման մասնակիցներն ու կողմնակիցները հաջորդ օրվանից սկսեցին փողոցներ ու ճանապարհներ փակել, իրազեկման ակցիաներ իրականացնել` քաղաքացիներին հորդորելով միանալ իրենց։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցներն այսօր նույնպես վաղ առավոտից սկսեցին բողոքի ու իրազեկման ակցիաները։ Բագրատ սրբազանը Հանրապետության հրապարակում միացավ նրանց։
Լրահոս
0