00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բագրատ սրբազանը հայտարարեց, որ հանդիպել է ՀՀ երեք նախկին վարչապետների հետ

© Sputnik / StringerԲագրատ սրբազանը Սբ. Աննա եկեղեցու մոտ
Բագրատ սրբազանը Սբ. Աննա եկեղեցու մոտ - Sputnik Արմենիա, 1920, 14.05.2024
Բաժանորդագրվել
Այսօր հանդիպել են նաև ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ՀՀԿ ներկայացուցիչների հետ։
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. Բագրատ սրբազան Գալստանյանը և նրա կողմնակիցներն այսօր հանդիպել են ՀՀ երեք նախկին վարչապետների` Հրանտ Բագրատյանի, Խոսրով Հարությունյանի և Վազգեն Մանուկյանի հետ։ Այդ մասին Սբ. Աննա եկեղեցու բակում համակիրների հետ հանդիպմանն ասաց Բագրատ սրբազանը։
Նա նշեց, որ այսօր հանդիպել են նաև ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ներկայացուցիչների հետ։
«Բավականին երկար քննարկումներ ենք ունեցել, մեր պատկերացումներն ենք նրանց ներկայացրել և առաջարկներ ենք ստացել, գաղափարներ ենք փոխանակել։ Բոլորն էլ ներքին ոգևորություն ունեն»,– հայտարարեց Բագրատ սրբազանը։
Նա ևս մեկ անգամ ասաց, որ պատրաստ է հանդիպել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակացության անդամներին։
«Նրանք իրենց լավ չեն պահում, բայց խնդիր չկա` մեր առաքելությունը լավ չպահողների հետ է, այլ ոչ թե լավ պահողների»,– նշեց նա։
Բագրատ սրբազանն ասաց, որ վաղը ժամը 17:00-ին Օպերայում միջազգային տնտեսական համաժողով է լինելու, որտեղ ելույթ է ունենալու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, և քաղաքացիներին կոչ արեց այդ ժամին լինել այնտեղ ու իրենց անհամաձայնությունը հայտնել վարվող քաղաքականությանը։
Հիշեցնենք, որ հայ–ադրբեջանական սահմանազատումից դժգոհ քաղաքացիները տևական ժամանակ ակցիաներ էին անում Տավուշի մարզում։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն ու նրանց կողմնակիցները մայիսի 4-ին որոշեցին Կիրանց գյուղից երթով գալ Երևան։ Մայիսի 9-ին նրանք հասան մայրաքաղաք։ Այդ օրը Հանրապետության հրապարակում հանրահավաք տեղի ունեցավ, և շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեկ ժամ ժամանակ տվեց հրաժարականի համար, ինչը տեղի չունեցավ։ Դրանից հետո նա կոչ արեց մայիսի 10-ից անհնազանդության խաղաղ ակցիաներ սկսել ամբողջ հանրապետությունում։
Շարժման մասնակիցներն ու կողմնակիցները հաջորդ օրվանից սկսեցին փողոցներ ու ճանապարհներ փակել, իրազեկման ակցիաներ իրականացնել` քաղաքացիներին հորդորելով միանալ իրենց։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցներն այսօր նույնպես վաղ առավոտից սկսեցին բողոքի ու իրազեկման ակցիաները։ Բագրատ սրբազանը Հանրապետության հրապարակում միացավ նրանց։
Լրահոս
0