00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
33 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

2020-ից հետո Արցախից տեղահանված անձինք «40+10 000» ծրագրից դեռ չեն օգտվել. ո՞րն է խնդիրը

© Sputnik / Валерий МельниковԲերձոր, 2020թ. արխիվային լուսանկար
Բերձոր, 2020թ. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 11.05.2024
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիային հասած տեղեկություններով` «40+10 000» ծրագրից օգտվելու դիմում գրած արցախցիներին համակարգը մերժում է։ Այս պահի դրությամբ նախարարությունը քննարկում է նման դեպքերում լուծման այլընտրանքային տարբերակ։
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. 2020 թվականի 44–օրյա պատերազմի ժամանակ Արցախից տեղահանված և Արցախ չվերադարձած շուրջ 6000 անձ, որոնք 2024–ի մարտին ՀՀ կառավարության որոշմամբ ներառվել էին «40+10 000» ծրագրում, դեռ աջակցության ծրագրից չեն օգտվել. նրանց դիմումներն ամբողջացման փուլում են։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը` պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։
Նշենք, որ մարտին ԼՂ–ից բռնի տեղահանված անձանց համար նախատեսված «40+10 000» ծրագիրը երկարաձգվեց ևս 9 մասով (մինչև 2024 թ. դեկտեմբերը ներառյալ)։
«ԱՍՀՆ «Նորք» տեխնոլոգիաների կենտրոնում դիմումների պատկերն ամբողջացման փուլում է, առաջիկայում կառանձնացվեն դիմումները՝ ըստ պոտենցիալ շահառուների տեղահանման տարեթվերի»,–հայտնում են նախարարությունից։
Սակայն Sputnik Արմենիային հասած տեղեկությունների համաձայն` 2020 թվականին Արցախից ՀՀ տեղահանված տասնյակ քաղաքացիների դիմումները («40+10 000» ծրագրից օգտվելու համար,–խմբ.) մերժվում են։
Ծրագրում անձնական տվյալները լրացնելուց հետո բացված պատուհանում գրվում է` «Տեղի է ունեցել սխալ» կամ «Տվյալներն առկա չեն 100 000 դրամ միանվագ աջակցության միջոցառման շահառուների կամ Օպերատիվ շտաբի տրամադրած ցուցակներում»։ Չնայած նրան, որ Միասնական սոցիալական ծառայությունից մարդկանց հորդորում են խուճապի չմատնվել և որոշ ժամանակ հետո կրկին փորձել, համակարգը միևնույն է` մերժում է դիմումը։
Այս կապակցությամբ սոցապնախարարությունից պարզաբանում են, որ իրենք հիմք են ընդունում, թե տվյալ քաղաքացիների անունները Արցախի օպերատիվ շտաբի կողմից իրենց տրամադրած ցուցակներում առկա են, թե ոչ։ Այսինքն, եթե անձի տվյալները նախարարությունում չկան, դիմումը մերժվում է։
ԼՂ–ից բռնի տեղահանված ուսուցիչները օգնություն կստանան նաև բնակության վայրը փոխելու դեպքում
Հարցին, թե ինչ անի քաղաքացին, եթե Արցախի օպերատիվ շտաբում իր տվյալները չկան, բայց ինքը շահառու է, նախարարությունից պատասխանում են, որ այս պահին նախարարությունը քննարկում է նման դեպքերում խնդրի լուծման այլընտրանքային տարբերակ։
Ինչ վերաբերում է «40+10 000» ծրագրի շահառու հանդիսացող անձանց այն դժգոհություններին, թե ամիսներով սպասում են, որ գումարն իրենց հաշվին նստի, նախարարությունից ցուցակ են տրամադրել։
Ըստ այդ տեղեկության` ծրագրից օգտված արցախցիների թիվը հետևյալն է.
2023թ–ին`
Հոկտեմբեր– 111 367
Նոյեմբեր– 99 846
Դեկտեմբեր– 99 625
2024թ–ին`
Հունվար– 99 827
Փետրվար– 97 942
Մարտ– 97 231։
Ապրիլ և մայիս ամիսների տվյալները դեռ առկա չեն։
Հիշեցնենք, որ ծրագրին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են ապրիլի 15–ից սկսած։
Վերջին տվյալներով` ՀՀ–ում Արցախից բռնի տեղահանված 101 848 անձ է հաշվառվել և նույնականացվել։
Բռնի տեղահանված արցախցիների տան հարցը լուծելու համար նախատեսվում է 3-5 միլիոն դրամ
Լրահոս
0