00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

40+10 հազար ծրագրում կներառվեն նաև 2020-ից հետո Արցախից տեղահանվածները

© SputnikԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 28.03.2024
Բաժանորդագրվել
Ծրագրի շահառու չեն հանդիսանա ՀՀ–ում բնակարանի հավաստագրի իրավունք ունեցող ԼՂ–ի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքները։
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի - Sputnik. ԼՂ–ից բռնի տեղահանված անձանց 40+10 հազար ծրագիրը ևս 9 մասով կշարունակվի։ Այդ մասին ՀՀ կառավարության նիստի ժամանակ տեղեկացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
«Սոցիալական աջակցության այս միջոցառումը կշարունակվի մինչև 2024 թ. ապրիլից դեկտեմբեր ամիսը ներառյալ` շահառուների կեցության և այլ ծախսերը հոգալու համար»,– ընդգծեց նախարարը։
Նա ավելացրեց, որ միաժամանակ ընդլայնում են շահառուների շրջանակը։ Այս ծրագրի շահառու են դառնում նաև 2020 թ. հետո տեղահանված շուրջ 6000 ընտանիքների անդամներ, ինչպես նաև նոր ծնված կամ ծնվող երեխաները կամ 18 տարեկան այն երեխաները, որոնց դրամական աջակցություն նշանակելու դիմում ներկայացրած ծնողները կամ խնամակալները, կամ հոգաբարձուները հանդիսանում են միջոցառման շահառու։
Մկրտչյանը նշեց, որ ծրագրի շահառու չեն հանդիսանա ՀՀ–ում բնակարանի հավաստագրի իրավունք ունեցող ԼՂ–ի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքները։
Ծրագրին մասնակցելու համար դիմումներն ընդունվելու են ապրիլի 15–ից սկսած։
Վերջին տվյալներով` ՀՀ–ում Արցախից բռնի տեղահանված 101 848 անձ է հաշվառվել և նույնականացվել։
Լրահոս
0