https://arm.sputniknews.ru/20240510/nujnisk-15-dzajn-chem-tesnum-andranik-qvocharjany-pashinjanin-impichment-hajtararelu-masin-75550423.html
Նույնիսկ 1,5 ձայն չեմ տեսնում. Անդրանիկ Քոչարյանը` Փաշինյանին իմպիչմենտ հայտարարելու մասին
Նույնիսկ 1,5 ձայն չեմ տեսնում. Անդրանիկ Քոչարյանը` Փաշինյանին իմպիչմենտ հայտարարելու մասին
Sputnik Արմենիա
Անդրանիկ Քոչարյանը նշում է, որ Բագրատ սրբազանը քաղաքական գործունեություն է ծավալում, այնինչ պետք է հոգևոր կողմնորոշում ունենա։ 10.05.2024, Sputnik Արմենիա
2024-05-10T16:02+0400
2024-05-10T16:02+0400
2024-05-10T16:02+0400
իմպիչմենտ
բագրատ սրբազան
տեր բագրատ գալստանյան
բողոքի ակցիա
աժ (ազգային ժողով)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/18/69062516_0:44:1497:886_1920x0_80_0_0_42c3a67b27c1748c793947bb841daa83.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik. ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ–ական Անդրանիկ Քոչարյանը վստահ է` իրենց կուսակցությունից նույնիս 1,5 ձայն չեն ստանա իմպիչմենտի գործընթաց սկսելու համար։Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 9-ին Երևանի Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Տավուշի թեմի առաջնորդ, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ղեկավար Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը 1 ժամ ժամանակ տվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրաժարական տալու համար։ Ի պատասխան որևէ արձագանք չեղավ։ Այնուհետև հայտնեց` ԱԺ–ով վարչապետին անվստահություն պետք է հայտնել, որպեսզի պաշտոնանկության հասնեն։Պատասխանելով Բագրատ սրբազանին վարչապետի թեկնածու առաջադրելու վերաբերյալ ՀՀ ԱԳ նախնիկ նախարար Վարդան Օսկանյանի առաջարկին` Քոչարյանը շեշտեց, որ ժողովրդի կամքն է շատ կարևոր։Լրագրողի նկատառմանը` արդյոք վերջինս բացառում է իմպիչմենտի գործընթաց սկսելու հարցը, նա շեշտեց` թող գան և անեն։«Տվյալ հոգևորականն ասում էր` 20 ձայն է պակասում, որտե՞ղ է այդ 20 ձայնը։ Արդեն 3.5 տարի է՝ այստեղ են, իրենք թեկուզ 2,5 ձայնի հնարավորություն տեսնո՞ւմ են։ Եթե իրենք տեսնում են, թող հանրայնացնեն, բայց անձամբ ես չեմ տեսնում նույնիսկ 1,5 ձայն։ Նա անուններ է տալիս, բայց տարօրինակ է, որ հոգևորականն անուն է ասում առանց այդ անունների տերերի հետ համաձայնեցնելու»,– ասաց ՔՊ–ական պատգամավորը։ Վարչապետի թեկնածու լինելու հավակնություն չունեմ. Բագրատ սրբազանը պատասխանել է ՕսկանյանինՀիշեցնենք` ՀՀ վարչապետին իմպիչմենտ հայտարարելու ընթացակարգը սկսելու համար հարկավոր է ներկայացնել վարչապետի սեփական թեկնածուին և ձևաթուղթը վերցնելուց 24 ժամվա ընթացքում հավաքել 36 ստորագրություն. ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններն ունեն 35 պատգամավոր, ևս մեկին կամ պետք է «հավաքագրել» իշխող ուժից, կամ ստանալ միակ անկախ պատգամավորի՝ Իշխան Զաքարյանի աջակցությունը։ Բայց նրա հետ հարցը չեն քննարկել դեռ։Ստորագրությունները հավաքելուց հետո անհրաժեշտ է 48-72 ժամվա ընթացքում քվեարկություն հրավիրել: Իմպիչմենտի համար անհրաժեշտ է նվազագույնը 54 ձայն, այսինքն՝ ընդդիմությանը պետք է լրացուցիչ 18 պատգամավորի աջակցություն ստանալ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/18/69062516_166:0:1497:998_1920x0_80_0_0_e6a26dae54c1027441b2dbbcffeba9d8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իմպիչմենտ, բագրատ սրբազան, տեր բագրատ գալստանյան, բողոքի ակցիա, աժ (ազգային ժողով)
իմպիչմենտ, բագրատ սրբազան, տեր բագրատ գալստանյան, բողոքի ակցիա, աժ (ազգային ժողով)
Նույնիսկ 1,5 ձայն չեմ տեսնում. Անդրանիկ Քոչարյանը` Փաշինյանին իմպիչմենտ հայտարարելու մասին
Անդրանիկ Քոչարյանը նշում է, որ Բագրատ սրբազանը քաղաքական գործունեություն է ծավալում, այնինչ պետք է հոգևոր կողմնորոշում ունենա։
ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik. ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ–ական Անդրանիկ Քոչարյանը վստահ է` իրենց կուսակցությունից նույնիս 1,5 ձայն չեն ստանա իմպիչմենտի գործընթաց սկսելու համար։
Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 9-ին Երևանի Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Տավուշի թեմի առաջնորդ, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ղեկավար Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը 1 ժամ ժամանակ տվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրաժարական տալու համար։ Ի պատասխան որևէ արձագանք չեղավ։ Այնուհետև հայտնեց` ԱԺ–ով վարչապետին անվստահություն պետք է հայտնել, որպեսզի պաշտոնանկության հասնեն։
Պատասխանելով Բագրատ սրբազանին վարչապետի թեկնածու առաջադրելու վերաբերյալ ՀՀ ԱԳ նախնիկ նախարար Վարդան Օսկանյանի առաջարկին` Քոչարյանը շեշտեց, որ ժողովրդի կամքն է շատ կարևոր։
«Բագրատ սրբազանը, Վազգեն Գալստանյանը, քաղաքական գործունեություն է ծավալում, պետք է հոգևոր կողմնորոշում ունենա։ Ես նրան կասեմ Բագրատ հոգևորական, դուք կարող եք ասել Բագրատ սրբազան։ Բագրատ հոգևորականի համար Աստծո կամքն էլ է կարևոր, մեզ համար էլ է միշտ կարևոր, բայց ժողովրդի կամքը հենց Աստծո կամքն է։ Եթե Վազգեն Գալստանյանը ցանկցություն ունի վարչապետ առաջադրվի, ապա 2026 թվականին նա պետք է իր քաղաքական թիմով հայտ ներկայացնի և մասնակցի խորհրդարանական ընտրություններին։ Հաղթելու դեպքում էլ կդառնա վարչապետի թեկնածու»,– նշեց Անդրանիկ Քոչարյանը։
Լրագրողի նկատառմանը` արդյոք վերջինս բացառում է իմպիչմենտի գործընթաց սկսելու հարցը, նա շեշտեց` թող գան և անեն։
«Տվյալ հոգևորականն ասում էր` 20 ձայն է պակասում, որտե՞ղ է այդ 20 ձայնը։ Արդեն 3.5 տարի է՝ այստեղ են, իրենք թեկուզ 2,5 ձայնի հնարավորություն տեսնո՞ւմ են։ Եթե իրենք տեսնում են, թող հանրայնացնեն, բայց անձամբ ես չեմ տեսնում նույնիսկ 1,5 ձայն։ Նա անուններ է տալիս, բայց տարօրինակ է, որ հոգևորականն անուն է ասում առանց այդ անունների տերերի հետ համաձայնեցնելու»,– ասաց ՔՊ–ական պատգամավորը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետին իմպիչմենտ հայտարարելու ընթացակարգը սկսելու համար հարկավոր է ներկայացնել վարչապետի սեփական թեկնածուին և ձևաթուղթը վերցնելուց 24 ժամվա ընթացքում հավաքել 36 ստորագրություն. ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններն ունեն 35 պատգամավոր, ևս մեկին կամ պետք է «հավաքագրել» իշխող ուժից, կամ ստանալ միակ անկախ պատգամավորի՝ Իշխան Զաքարյանի աջակցությունը։ Բայց նրա հետ հարցը չեն քննարկել դեռ։
Ստորագրությունները հավաքելուց հետո անհրաժեշտ է 48-72 ժամվա ընթացքում քվեարկություն հրավիրել: Իմպիչմենտի համար անհրաժեշտ է նվազագույնը 54 ձայն, այսինքն՝ ընդդիմությանը պետք է լրացուցիչ 18 պատգամավորի աջակցություն ստանալ։