00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ես գիշերը մնալու եմ Հանրապետության հրապարակում. Բագրատ սրբազան

© Sputnik / Asatur YesayantsԲագրատ սրբազան
Բագրատ սրբազան - Sputnik Արմենիա, 1920, 09.05.2024
Բաժանորդագրվել
Նա հավելեց, որ առաջին քայլը լինելու է Ազգային ժողովով վարչապետին անվստահություն հայտնելը ու պաշտոնանկության հասնելը։
ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի - Sputnik. Էս մարդիկ մեզ լուրջ չեն ընդունում, այսինքն ձեզ` ժողովուրդ, հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարեց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը. հիշեցնենք՝ նա մինչ 20.00-ն ժամանակ էր տվել Նիկոլ Փաշինյանին՝ հրաժարական տալու համար։
«Այն ժողովրդին, որի համար երդում-պատառ էիք անում։ Էլի խաբեցիք։ Հնարավորություն կար, որ ուրախություն պատճառեիք այս ժողովրդին, Նիկոլ Փաշինյան, սեփական կամքով, որպես պետական մտածող, մեզ էլ թողնեիր վերադառնայինք տուն, բայց որոշեցիր այլ ճանապարհով գնալ։
Լավ էլ ճանաչում ես ինձ, Վահե Ղազարյանն էլ հետդ և մյուսներն էլ` շուրջդ եղած մի քանիսը։ Խոփդ քարին է կպել։ Պարզապես ժամանակ ես ձգում։ Կարող էիր ասել՝ ժողովուրդ, մայիսի 9–ը խլել եմ, այսօր վերադարձնում եմ։ Չուզեցիք, դե տեսեք՝ ինչքան կտևի։ Դուք համառ, մենք ձեզնից համառ»։
Նա հայտարարեց՝ գիշերը մնալու է Հանրապետության հրապարակում։
«Եթե ձեզ համար թանկը Հայաստանի ազատագրությունն է, եթե ձեզ համար թանկը հայոց պետականությունն է, եթե ձեզ համար թանկը մեր պատիվն է, մեր նահատակ զավակների արյունը, մեր գալիքը, էս հայրենիքին կառչած մնալը և արարելը, ուրեմն այս 2–3 օրը, որքան էլ դժվար լինի այդ տառապանքի ճանապարհը, պետք է անցնենք , որպեսզի այդ զոհաբերությամբ, տառապանքով, սիրով նվաճենք մեր հաղթանակը»,-շեշտեց Բագրատ սրբազանը։
Նա հավելեց, որ առաջին քայլը, որ անելու են, լինելու է Ազգային ժողովով վարչապետին անվստահություն հայտնելը ու պաշտոնանկության հասնելը։
«Մենք կքննարկենք ԱԺ 3 խմբակցությունների հետ՝ գործընթացը կազմակերպելու համար, պատգամավորներ կան այստեղ, կառանձնանանք, կխորհրդակցենք՝ կտեսնենք ինչ ճանապարհով»,-ասաց նա։
Հանրապետության հրապարակում շարունակվում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմնակիցների հանրահավաքը։ Ավելի վաղ Բագրատ սրբազանը դիմելով Նիկոլ Փաշինյանին՝ պահանջել էր նրա հրաժարականը՝ վերջնաժամկետ տալով մինչ ժամը 19.40-ը։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ էին անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին` դեմ արտահայտվելով սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։
Չնայած այդ ամենին` հայ–ադրբեջանական սահմանին արդեն 40 սահմանային սյուն է տեղադրվել։
Սահմանազատման դեմ պայքարողները Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ Կիրանցից քայլերթով շարժվել են Երևան` միակողմանի սահմանազատման գործընթացը կասեցնելու նպատակով։
Լրահոս
0