https://arm.sputniknews.ru/20240510/erevanum-bvoghvoqi-akciaji-erku-masnakic-e-dzerbakalvel-qk-75550054.html
Երևանում բողոքի ակցիայի երկու մասնակից է ձերբակալվել. ՔԿ
Երևանում բողոքի ակցիայի երկու մասնակից է ձերբակալվել. ՔԿ
Sputnik Արմենիա
Ձերբակալվածները Երևան քաղաքի բնակիչներ են, որոնք նախկինում դատապարտված են եղել։ 10.05.2024, Sputnik Արմենիա
2024-05-10T15:50+0400
2024-05-10T15:50+0400
2024-05-10T15:52+0400
հայաստան
ձերբակալություն
բողոքի ակցիա
երևան
հհ քննչական կոմիտե
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/0e/58155270_0:214:1600:1114_1920x0_80_0_0_c84a4054102321cca8b229301dd8dab4.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik. Այսօր Երևանում բողոքի ակցիայի երկու մասնակից է ձերբակալվել սառը զենք կրելու կասկածանքով։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։Նշվում է, որ քաղաքացիները ոստիկանության կենտրոնական բաժին են տեղափոխվել Նալբանդյան և Իսահակյան փողոցների խաչմերուկից ժամը 12․00-ի սահմաններում։Պարզվել է, որ նրանք Երևան քաղաքի 42-ամյա և 47-ամյա բնակիչներ են, որոնցից առաջինը նախկինում երեք անգամ դատապարտված է եղել գույքի հափշտակության համար (որոնցից երկուսը՝ ավազակությամբ), իսկ երկրորդը՝ ուրիշի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու համար։Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով քաղաքացիական ողորկափող հրազեն, գազային, օդաճնշիչ, սառը կամ նետողական զենք կրելը) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։Բողոքի ակցիաներին մասնակցող 12 անձ է բերման ենթարկվել. ՆԳՆ
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/0e/58155270_0:0:1600:1200_1920x0_80_0_0_53873d10e49023aee0a242cf7f168de0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ձերբակալություն, բողոքի ակցիա, երևան, հհ քննչական կոմիտե
հայաստան, ձերբակալություն, բողոքի ակցիա, երևան, հհ քննչական կոմիտե
Երևանում բողոքի ակցիայի երկու մասնակից է ձերբակալվել. ՔԿ
15:50 10.05.2024 (Թարմացված է: 15:52 10.05.2024) Ձերբակալվածները Երևան քաղաքի բնակիչներ են, որոնք նախկինում դատապարտված են եղել։
ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik. Այսօր Երևանում բողոքի ակցիայի երկու մասնակից է ձերբակալվել սառը զենք կրելու կասկածանքով։ Այս մասին հայտնում է
ՀՀ քննչական կոմիտեն։
Նշվում է, որ քաղաքացիները ոստիկանության կենտրոնական բաժին են տեղափոխվել Նալբանդյան և Իսահակյան փողոցների խաչմերուկից ժամը 12․00-ի սահմաններում։
«Խուզարկության արդյունքում նրանց մոտ հայտնաբերվել է սառը զենքի նմանվող առարկա՝ մեկական ծալովի դանակ»,– նշվում է հաղորդագրությունում։
Պարզվել է, որ նրանք Երևան քաղաքի 42-ամյա և 47-ամյա բնակիչներ են, որոնցից առաջինը նախկինում երեք անգամ դատապարտված է եղել գույքի հափշտակության համար (որոնցից երկուսը՝ ավազակությամբ), իսկ երկրորդը՝ ուրիշի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու համար։
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով քաղաքացիական ողորկափող հրազեն, գազային, օդաճնշիչ, սառը կամ նետողական զենք կրելը) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։