https://arm.sputniknews.ru/20240510/bvoghvoqi-akcianerin-masnakcvogh-12-andz-e-berman-entarkvel-ngn-75548822.html
Բողոքի ակցիաներին մասնակցող 12 անձ է բերման ենթարկվել. ՆԳՆ
Բողոքի ակցիաներին մասնակցող 12 անձ է բերման ենթարկվել. ՆԳՆ
Sputnik Արմենիա
Այսօր Երևանում և ՀՀ մի քանի մարզերում անհնազանդության ակցիաներ են տեղի ունեցել։ 10.05.2024, Sputnik Արմենիա
2024-05-10T15:21+0400
2024-05-10T15:21+0400
2024-05-10T15:40+0400
բողոքի ակցիա
երևան
մարզ
ներքին գործերի նախարարություն (նգն)
տավուշ
«տավուշը հանուն հայրենիքի»
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/10/42088338_0:104:1600:1004_1920x0_80_0_0_c150924ec17c2adff631f1998e6b65c6.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ակցիաների ժամանակ այսօր Երևանից և ՀՀ մարզերից 12 անձ է բերման ենթարկվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՆԳՆ մամուլի ծառայությունը։Նշենք, որ այսօր Երևանում և ՀՀ մի քանի մարզերում անհնազանդության ակցիաներ են տեղի ունեցել։ Մարդիկ փողոցներ են փակել։Այսօր ավելի վաղ հայտնել ենք, որ ՀՀ Վայոց Ձորի մարզի Մալիշկա բնակավայրի տարածքում մի խումբ անձինք փակել են Մեղրի-Երևան միջպետական ճանապարհը, որի ընթացքում ակցիայի մասնակիցներից մեկը ձերբակալվել է։Հիշեցնենք՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմնակիցները Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ Կիրանցից քայլերթով շարժվել են Երևան` միակողմանի սահմանազատման գործընթացը կասեցնելու նպատակով։Մայիսի 9-ին երթի մասնակիցները հասան Երևանի Հանրապետության հրապարակ, որտեղ մեծ հանրահավաք անցկացվեց։ Շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեկ ժամ ժամանակ տվեց հրաժարականի համար, որը տեղի չունեցավ։Դրանից հետո նա կոչ արեց մայիսի 10-ին սկսել անհնազանդության խաղաղ ակցիաներ ամբողջ հանրապետությունում։Հանրապետության հրապարակում հանրահավաքի մեջ մտած բեռնատարի վարորդը եղել է ոչ սթափ. ՆԳՆ
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/10/42088338_0:0:1568:1176_1920x0_80_0_0_f5e4cf4dcd6c9c7744c470acf6d3b990.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բողոքի ակցիա, երևան, մարզ, ներքին գործերի նախարարություն (նգն), տավուշ, «տավուշը հանուն հայրենիքի»
բողոքի ակցիա, երևան, մարզ, ներքին գործերի նախարարություն (նգն), տավուշ, «տավուշը հանուն հայրենիքի»
Բողոքի ակցիաներին մասնակցող 12 անձ է բերման ենթարկվել. ՆԳՆ
15:21 10.05.2024 (Թարմացված է: 15:40 10.05.2024) Այսօր Երևանում և ՀՀ մի քանի մարզերում անհնազանդության ակցիաներ են տեղի ունեցել։
ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ակցիաների ժամանակ այսօր Երևանից և ՀՀ մարզերից 12 անձ է բերման ենթարկվել։ Տեղեկությունը
Sputnik Արմենիային հայտնեց ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Նշենք, որ այսօր Երևանում և ՀՀ մի քանի մարզերում անհնազանդության ակցիաներ են տեղի ունեցել։ Մարդիկ փողոցներ են փակել։
Այսօր ավելի վաղ
հայտնել ենք, որ ՀՀ Վայոց Ձորի մարզի Մալիշկա բնակավայրի տարածքում մի խումբ անձինք փակել են Մեղրի-Երևան միջպետական ճանապարհը, որի ընթացքում ակցիայի մասնակիցներից մեկը ձերբակալվել է։
Հիշեցնենք՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմնակիցները Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ
Կիրանցից քայլերթով շարժվել են Երևան` միակողմանի սահմանազատման գործընթացը կասեցնելու նպատակով։
Մայիսի 9-ին երթի մասնակիցները հասան Երևանի Հանրապետության հրապարակ, որտեղ մեծ հանրահավաք անցկացվեց։ Շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեկ ժամ ժամանակ տվեց հրաժարականի համար, որը տեղի չունեցավ։
Դրանից հետո նա
կոչ արեց մայիսի 10-ին սկսել անհնազանդության խաղաղ ակցիաներ ամբողջ հանրապետությունում։