00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անցումային շրջանի վարչապետի թեկնածուն հենց Բագրատ սրբազանը պետք է լինի․ Վարդան Օսկանյան

© SputnikԲագրատ սրբազանն ու Վարդան Օսկանյանը
Բագրատ սրբազանն ու Վարդան Օսկանյանը - Sputnik Արմենիա, 1920, 10.05.2024
Բաժանորդագրվել
Ժողովուրդը միասնաբար իր կամքն արտահայտեց Հանրապետության հրապարակում՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik․ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած շարժումը համազգային է և կարևորագույն առանձնահատկություններից է այն, որ շարժումը ղեկավարվում է 1 անձի կողմից, որին կարելի է վստահել։ Ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ այս մասին ասաց ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը։
«Երկրորդը՝ այս շարժումը շատ հստակ ուղերձ ունի՝ «Նիկոլ Փաշինյա՛ն, դու չես կարողացել երկիրը կառավարել, ղեկավարել, դու երկիրը դրել ես շատ ծանր իրավիճակի մեջ ոչ միայն արտաքին, այլև ներքին հարցերով։ Դու տապալել ես ամեն ինչ, դու կորցրել ես մեր հայրենիքի մի կարևոր մասը՝ Արցախը, դու կորցրել ես Հայաստանից տարածքներ, այսօր Ադրբեջանը մխրճվել է մեր երկրի մեջ, դու զոհեր ես տվել քո սխալների պատճառով, դու կորցրել ես մեր դաշնակիցներին, խճճվել ես աշխարհաքաղաքական խաղերի մեջ»,- նշում է Օսկանյանը։
Ստեղծված ծանր կացությունից երկիրը դուրս բերելու համար, Օսկանյանի խոսքով, թարմ ուժ է պետք։ Նա նշեց, որ ժողովուրդն իր կամքն արտահայտեց մայիսի 9-ին Հանրապետության հրապարակում։ Նրա տվյալներով՝ երեկվա հանրահավաքին մոտ 75 հազար մարդ է մասնակցել, որոնք եկել էին մեկ նպատակով՝ պահանջելու Փաշինյանի հրաժարականը։
Սահմանադրությունը պահանջում է, որ վարչապետի անվստահության գործընթացը սկսած քաղաքական ուժերը նաև թեկնածու առաջադրեն։ ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը կարծիքով՝ անցումային շրջանի վարչապետի թեկնածուն հենց Բագրատ սրբազանը պետք է լինի։
«Չեմ տիրապետում մանրամասներին, բայց կարծում եմ՝ այդպես կլինի, որովհետև այս կառավարությունը լինելու է ժամանակավոր, գուցե 1 տարվա, որի ընթացքում կկարգավորվեն որոշ խնդիրներ, դրանից հետո հնարավոր կլինի անցկացնել արդար ընտրություններ։ Եվ այս անցումային շրջանի համար ամենահարմար թեկնածուն այն մարդն է, որը սկսել է սա, իր գործով ցույց է տվել, որ նվիրում ունի այս հարցերին և վճռական է այս նպատակներն իրականացնելու հարցում»,- նշում է Օսկանյանը։
Փողոց փակեք, ժողովուրդ ջան. Բագրատ սրբազանը դիմեց անհնազանդության ակցիա իրականացնողներին
Նա շեշտում է՝ որպեսզի գործընթացը հաջողությամբ ավարտին հասնի, կարևոր է, որ յուրաքանչյուր ոք, որն աջակցում է շարժմանը, լինի հետևողական, լինի, այսպես ասած, Բագրատ սրբազանի զինվորը։
«Բագրատ սրբազանը չի նետելու մեզ վտանգների առաջ, ես կարծում եմ, որ նա խոհեմ ձևով կղեկավարի այս գործընթացը»,- նշում է ՀՀ ԱԳ նախկին նախարարը։
Նա նաև հույս ունի, որ Ազգային ժողովի ՔՊ-ականների շարքերում էլ կլինեն մարդիկ, որոնք խղճով կքվեարկեն, որ հնարավոր լինի իրավիճակ փոխել և հասնել Փաշինյանի հրաժարականին։
Հիշեցնենք՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմնակիցները Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ Կիրանցից քայլերթով շարժվել են Երևան` միակողմանի սահմանազատման գործընթացը կասեցնելու նպատակով։
Մայիսի 9-ին երթի մասնակիցները հասան Երևանի Հանրապետության հրապարակ, որտեղ մեծ հանրահավաք անցկացվեց։ Շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեկ ժամ ժամանակ տվեց հրաժարականի համար, որը տեղի չունեցավ։
Դրանից հետո նա կոչ արեց մայիսի 10-ին սկսել անհնազանդության խաղաղ ակցիաներ ամբողջ հանրապետությունում։
Հանրապետության հրապարակում հանրահավաքի մեջ մտած բեռնատարի վարորդը եղել է ոչ սթափ. ՆԳՆ
Լրահոս
0