https://arm.sputniknews.ru/20240510/pvoghvoc-pakeq-zhvoghvovurd-jan-bagrat-srbazany-dimec-anhnazandutjan-akcia-irakanacnvoghnerin-75543936.html
Փողոց փակեք, ժողովուրդ ջան. Բագրատ սրբազանը դիմեց անհնազանդության ակցիա իրականացնողներին
Փողոց փակեք, ժողովուրդ ջան. Բագրատ սրբազանը դիմեց անհնազանդության ակցիա իրականացնողներին
Sputnik Արմենիա
Տավուշի թեմի առաջնորդը հայտնեց, որ ներկայում փակ են նաև Սյունքի մարզի դարպասները։ 10.05.2024, Sputnik Արմենիա
2024-05-10T13:42+0400
2024-05-10T13:42+0400
2024-05-10T13:48+0400
փողոց
կոչ
բողոքի ակցիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/05/0a/75540138_0:0:1601:901_1920x0_80_0_0_9c0358aaf06333926504c5ea42991624.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդներից մեկը` Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, ամբողջ հանրապետությունում փողոցները փակելու կոչ արեց քաղաքացիներին։Այսօր առավոտվանից մայրաքաղաքում խաղաղ անհնազանդության ակցիաներ են։ Մասնակիցների մի մասը Բագրատ սրբազանի գլխավորությամբ այցելում են համալսարաններ ու կոչ են անում ուսանողներին և դասախոսներին դասադուլ անել։Նա ընդգծեց` աշխատանքային օր է ու աշխատանքային ժամ, և չնայած դրան իրենց բողոքի ակցիան բազմամարդ է։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդը շեշտեց` դա էլ նշանակում է, որ Հայաստանի չի մեռնելու, որքան էլ փորձել են ներսից սպանել։Հիշեցնենք՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմնակիցները Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ Կիրանցից քայլերթով շարժվել են Երևան` միակողմանի սահմանազատման գործընթացը կասեցնելու նպատակով։Մայիսի 9-ին երթի մասնակիցները հասան Երևանի Հանրապետության հրապարակ, որտեղ մեծ հանրահավաք անցկացվեց։ Շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեկ ժամ ժամանակ տվեց հրաժարականի համար, որը տեղի չունեցավ։Դրանից հետո նա կոչ արեց մայիսի 10-ին սկսել անհնազանդության խաղաղ ակցիաներ ամբողջ հանրապետությունում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/05/0a/75540138_0:0:1433:1075_1920x0_80_0_0_19876211c3d4cbc4049b108978401655.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
փողոց, կոչ, բողոքի ակցիա
Փողոց փակեք, ժողովուրդ ջան. Բագրատ սրբազանը դիմեց անհնազանդության ակցիա իրականացնողներին
13:42 10.05.2024 (Թարմացված է: 13:48 10.05.2024) Տավուշի թեմի առաջնորդը հայտնեց, որ ներկայում փակ են նաև Սյունքի մարզի դարպասները։
ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդներից մեկը` Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, ամբողջ հանրապետությունում փողոցները փակելու կոչ արեց քաղաքացիներին։
Այսօր առավոտվանից մայրաքաղաքում խաղաղ անհնազանդության ակցիաներ են։ Մասնակիցների մի մասը Բագրատ սրբազանի գլխավորությամբ այցելում են համալսարաններ ու կոչ են անում ուսանողներին և դասախոսներին դասադուլ անել։
«Ինձ ասում են` կոնկերտ ասեմ` փողոց փակեք, ոչ թե անհնազանդության ակցիաներ արեք։ Հիմա ասում եմ` փողոց փակեք, ժողովուրդ ջան։ Ինչ փողոց կա` բոլոր հնարավոր տարբերակներով փակեք։ Լուր ունենք, որ Սյունիքի մարզում հստակ փակված ճանապարհ կա, ու Սյունիքի դարպասները կբացվեն այն ժամանակ, երբ մենք կուզենք կամ կասենք»,– ասաց Բագրատ սրբազանը։
Նա ընդգծեց` աշխատանքային օր է ու աշխատանքային ժամ, և չնայած դրան իրենց բողոքի ակցիան բազմամարդ է։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդը շեշտեց` դա էլ նշանակում է, որ Հայաստանի չի մեռնելու, որքան էլ փորձել են ներսից սպանել։
Հիշեցնենք՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմնակիցները Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ
Կիրանցից քայլերթով շարժվել են Երևան` միակողմանի սահմանազատման գործընթացը կասեցնելու նպատակով։
Մայիսի 9-ին երթի մասնակիցները հասան Երևանի Հանրապետության հրապարակ, որտեղ մեծ հանրահավաք անցկացվեց։ Շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեկ ժամ ժամանակ տվեց հրաժարականի համար, որը տեղի չունեցավ։
Դրանից հետո նա
կոչ արեց մայիսի 10-ին սկսել անհնազանդության խաղաղ ակցիաներ ամբողջ հանրապետությունում։