00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

79 տարի առաջ ստորագրվեց Գերմանիայի կապիտուլյացիայի մասին փաստաթուղթը

© Sputnik / Георгий ПетрусовԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 09.05.2024
Բաժանորդագրվել
Հանուն ճշմարտության փաստենք, որ վեճերն այդ պատերազմի շուրջ ողջ աշխարհում սկսվել են հենց դրա ավարտից անմիջապես հետո։
1945 թվականի մայիսի 9-ին «Toronto Daily Star» կանադական թերթի թղթակիցը Բեռլինից հաղորդեց. «Այսօր կեսգիշերին ռազմական ուսումնարանի գլխավոր դահլիճում գերմանական բանակի հրամանատար, ֆելդմարշալ Վիլհելմ Կեյտելը հակահիտլերյան կոալիցիայի և Խորհրդային Միության բարձրաստիճան զինվորականների ներկայությամբ ստորագրեց կապիտուլյացիայի մասին փաստաթղթերը։ Նրա դեմքը կարմրել էր, իսկ աչքերն արցունքով էին լցվել։ Մարշալ Ժուկովը չոր տոնով արտասանեց. «Այժմ գերմանական պատվիրակությունն ազատ է և կարող է հեռանալ»,- փաստել է արարողությանը ներկա լրագրողը։ Այսպես ավարտվեց Հայրենական մեծ պատերազմը։
Երբ Հայաստանն անկախացավ, և նորընտիր պառլամենտը սկսեց քննարկել Տոների և հիշատակի օրերի մասին օրենքը, որոշ պատգամավորներ դեմ էին, որ մեր նորանկախ հանրապետությունում մայիսի 9-ին պաշտոնապես նշվի Հաղթանակի օրը։
Պատճառաբանությունը հակիրճ էր՝ դա մեր պատերազմը չէր։ Հիշում եմ, որ հայաստանցիներից շատերն էին այն ժամանակ տարակուսում՝ ինչպե՞ս թե մեր պատերազմը չէր, երբ կան պաշտոնական վիճակագրական տվյալներ։ Պատերազմի տարիներին Կարմիր բանակի կազմում կռվում էր մոտ կես միլիոն հայ. Հայաստանից զորակոչվել էր 300 հազար մարդ, և մոտ 200 հազար հայ էլ կար այլ հանրապետություններից։ Եվ դա այն դեպքում, երբ 1940 թվականին Հայկական խորհրդային սոցիալիստական հանրապետության բնակչությունը կազմում էր ընդամենը 1 միլիոն 370 հազար։ Ընդ որում, 200 հազար հայեր այդպես էլ չվերադարձան ռազմաճակատից։ Ու սա մե՞ր պատերազմը չէր։
Հանուն ճշմարտության փաստենք, որ վեճերն այդ պատերազմի շուրջ ողջ աշխարհում սկսվել են հենց դրա ավարտից անմիջապես հետո։ Շատ բնորոշ է Ուինսթոն Չերչիլի կեցվածքը։ Պատերազմի ընթացքում Մեծ Բրիտանիայի վարչապետը բազմիցս հիացմունքով է արտահայտվել Կարմիր բանակի մասին, շեշտելով, որ Խորհրդային Միությունը պարզապես ջլատեց գերմանացիների ուժերը մի շարք վճռորոշ ճակատամարտերում։ Սակայն պատերազմի ավարտից հետո նույն Չերչիլը, որի հայտնի ճառերից մեկն ազդարարեց «սառը պատերազմի» սկիզբը, արդեն հիմնականում գովերգում էր բրիտանացի և ամերիկացի զինվորականների հերոսությունը՝ պնդելով, թե հենց նրանք կանխորոշեցին պատերազմի հաղթական ավարտը։
Ի դեպ, մի քանի տարի առաջ պատմաբանների մի խումբ նախաձեռնեց ցուցահանդես, որը պատմում էր այն մասին, թե ինչպես է ներկայացվում Երկրորդ աշխարհամարտը տարբեր երկրների դպրոցական դասագրքերում։ Ըստ «Դոյչե վելլե» գերմանական հեռուստառադիոկայանի, տարբեր երկրներում արձագանքը պարադոքսալ էր. որոշ եվրոպական մայրաքաղաքներում մարդիկ պնդում էին, որ այդ ցուցահանդեսը Կրեմլի քարոզչական հնարքն է, մինչդեռ Ռուսաստանում գտնում էին, թե ցուցահանդեսի կազմակերպիչների նպատակը պատմության խեղաթյունումն էր։
Եկեղեցին և քաղաքականությունը. արժե ուսումնասիրել պատմությունն ու համաշխարհային փորձը
Այս օրինակն ապացուցում է, թե որքան միամիտ էին հին հունական փիլիսոփաները, որոնք պնդում էին, թե նույնիսկ Աստվածն ունակ չէ փոխելու անցյալը։ Ախր, այդ անցյալը շատ հանգիստ փոխում են նույնիսկ տարբեր երկրների իշխանությունները կամ լրատվամիջոցները։ Օրինակ, վերջերս գերմանական «Շպիգել» պարբերականը գրել էր, թե Օսվենցիմի համակենտրոնացման ճամբարը, որտեղ սպանվել են ավելի քան մեկ միլիոն հրեաներ, ազատագրել են ամերիկացիներն, այնինչ, հանրահայտ փաստ է, որ ճամբարն ազատագրել է Կարմիր բանակը 1945 թվականի հունվարի 27-ին, և այդ օրն էլ ՄԱԿ-ը հայտարարել է Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օր։ Եվ սա հո միա՞կ դեպքը չէ. Պրահայում ապրելուս տարիներին մի անգամ ներկա եղա մի բեմականացված ներկայացման, որի մասնակիցները փորձում էին ցույց տալ, որ Չեխոսլովակիայի մայրաքաղաքն ազատագրել են միայն ամերիկացի զինվորականները։ Ու մտածեցի՝ եթե ամեն ինչ ամերիկացիներն են արել, բա ինչո՞ւ է հորս շնորհվել «Պրահայի ազատագրման համար» մեդալը։
Քայլերթի մասնակիցներ - Sputnik Արմենիա, 1920, 07.05.2024
Սպասելիքները շատ են, բայց նույնքան շատ են կասկածները. ֆեյսբուքյան երկխոսություններ
Միգուցե կարելի էր անտեսել պատմության ակնհայտ խեղաթյուրման նման օրինակները ։ Բայց ախր մենք հո լավ գիտենք, որ դրանք կարող են նաև շատ լուրջ հետևանքների հանգեցնել։ Դիցուք, անչափ դժվար է հասկանալ, թե ինչպես կարելի է մշտական բարիդրացիական հարաբերություններ հաստատել այն պետության հետ, որի առաջնորդն ասում է. «Արևմտյան Ադրբեջանը մեր պատմական տարածքն է։ Դա են վկայում բազմաթիվ պատմական փաստաթղթերը, պատմական քարտեզներն ու մեր պատմությունը։ Ցավոք սրտի, հայերը հողին են հավասարեցրել և ոչնչացրել են Արևմտյան Ադրբեջանում գտնվող մեր բոլոր պատմական ու կրոնական հուշարձանները։ Պատմական քարտեզները, սակայն, վկայում են, որ Արևմտյան Ադրբեջանը պատմական ադրբեջանական երկրամաս է հանդիսանում»։ Կրկնեմ՝ սա ասում է այն մարդը, որի հետ մեր երկրի վարչապետը պատրաստվում է առաջիկայում խաղաղության պայմանագիր ստորագրել՝ հույս ունենալով կանխել նոր պատերազմը։
Դե ինչ, եկեք կիսենք մեր ղեկավարների լավատեսությունը։ Մանավանդ որ ֆրանսիացի պատմաբան Ֆրանսուա Գիզոն ժամանակին նկատել է. «Աշխարհը պատկանում է լավատեսներին, հոռետեսներն ընդամենը հանդիսատեսներ են»։
Լրահոս
0