00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անցած 10 տարիներն ապացուցեցին` ԵԱՏՄ–ն ինքնուրույն ու ինքնաբավ կենտրոններից մեկն է. Պուտին

Բաժանորդագրվել
ՌԴ նախագահի խոսքով` ԵԱՏՄ գործունեությունը նպաստում է միության անդամ երկրների արդյունաբերության և ներդրումների աճին, բիզնես կապերի ընդլայնմանը։
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. Անցած 10 տարիները ապացուցեցին, որ Եվրասիական տնտեսական միությունն աշխարհի ինքնուրույն ու ինքնաբավ կենտրոններից մեկն է։ ԵԱՏՄ ինտեգրացիոն փաստաթղթի ստորագրման 10–ամյակին նվիրված հոբելյանական գագաթնաժողովի ժամանակ այս մասին հայտարարեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Սա կարևորագույն իրավական փաստաթուղթ է, ըստ որի կառուցվում է ԵԱՏՄ ամբողջ գործընթացը։ Այս փաստաթղթի մեջ առանցքային խնդիրը ԵԱՏՄ շրջանակում միասնական շուկայի ձևավորումն է, առևտրի և ծառայությունների, կապիտալի ու աշխատուժի ազատ տեղաշարժը։ Այստեղ ամրագրված են նաև այն հիմնական սկզբունքները, որոնք վերաբերում են իրավահավասարությանը, փոխադարձ շահին, փոխադարձ հարգանքին, հետաքրքրություններին»,– նշեց նա։
Պուտինը նշեց, որ սա աշխարհում գոյություն ունեցող արդյունավետ ու դինամիկ միություններից մեկն է, որի գործունեությունը նպաստում է արդյունաբերության և ներդրումների աճին, բիզնես կապերի ընդլայնմանը, որն իր վերջնաարդյունքում բերում է իրական օգուտ միության յուրքանչյուր անդամի համար։
«Դա նպաստում է ապահովելու կայուն և հաստատուն տնտեսական զարգացում ԵԱՏՄ ամբողջ տարածքում, որն իր հերթին հանգեցնում է կենսամակարդակի բարձացմանն ու բարելավմանը»,– ընդգծեց ՌԴ նախագահը։
Եթե ՀՀ–ն դուրս գա ՀԱՊԿ-ից, ուժերի հավասարակշռությունը կարող է փոխվել․ Տասմագամբետով
Ըստ նրա` տնտեսական ցուցանիշներն ինքնին խոսուն են. 10 տարվա արդյունքներով ԵԱՏՄ ՀՆԱ–ն աճել է մինչև 2.5 տրլն ԱՄՆ դոլար։
Ինչ վերաբերում է 3–րդ երկրների հետ առևտրաշրջանառությանը, ապա ՌԴ նախագահի խոսքով` այն աճել է 60 տոկոսով, իսկ փոխադարձ առևտրի ծավալները` գրեթե 2 անգամ։
«Հատկանշական է, որ մակրոտնտեսական դրական դինամիկան պահպանվում է նաև ընթացիկ տարում։ ՌԴ–ն բարձր է գնահատում միության անդամ մյուս երկրների հետ փոխշահավետ կապերը, և մենք անկեղծորեն ձգտում ենք մեր հարաբերությունների հետագա զարգացմանը»,– վստահեցրեց Պուտինը։
Նա հույս հայտնեց, որ այս գագաթնաժողովը ոչ միայն հոբելյանական կլինի, այլև խիստ գործնական, որի ընթացքում կքննարկեն մի շարք փաստաթղթեր` ընդունելով բազմաթիվ նոր որոշումներ։ Դրանք, ըստ Պուտինի, ունեն ռազմավարական ուղղվածություն և նպատակ ունեն խորացնելու համագործակցությունը միության ամենատարբեր ոլորտներում։
Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Միության անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը:
«Կարծում եմ` ԵԱՏՄ–ն լքելը ռիսկային կլինի». ՀՀ ֆինանսների նախարար
Լրահոս
0