00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եթե ՀՀ–ն դուրս գա ՀԱՊԿ-ից, ուժերի հավասարակշռությունը կարող է փոխվել․ Տասմագամբետով

© Sputnik / Владимир Астапкович / Անցնել մեդիապահոցՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետով
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետով - Sputnik Արմենիա, 1920, 24.04.2024
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետով
Բաժանորդագրվել
Կազմակերպության գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանի նկատմամբ ՀԱՊԿ բոլոր պարտավորությունները պահպանվում են:
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Եթե ՀՀ–ն դուրս գա ՀԱՊԿ-ից, Հարավային Կովկասում ուժերի հավասարակշռությունը կարող է փոխվել, սակայն այդ դեպքում կգործեն տարածաշրջանային անվտանգության այն գործոնները, որոնց ազդեցությունը հիմա բավականին դժվար է կանխատեսել և հաշվարկել։ Այս մասին «Իզվեստիային» տված հարցազրույցում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը՝ հղում անելով քարտուղարության վերլուծությանը։
«Հայաստանի և ՀԱՊԿ առճակատման հավանականությունը քննարկելիս, որը, հուսով եմ, հիպոթետիկ է, պետք է հաշվի առնել ռեսուրսային բազան և կողմերի իրական հնարավորությունները, ուստի այս հարցը, թեկուզ այս պահին և չի կարող դասվել խիստ արդիական հարցերի շարքը, վերլուծություն է պահանջում», – հայտարարել է նա:
Տասմագամբետովը նշել է, որ սրընթաց փոփոխվող աշխարհում ինքնիշխանությունը հավելյալ արժեք է ձեռք բերում և դառնում արդյունավետ դաշնակցության առանցքային չափանիշներից մեկը: Նրա կարծիքով՝ այս տեսանկյունից ՀԱՊԿ-ն այն միավորումն է, որտեղ այդ գործոնը հաշվի է առնվում ամբողջությամբ։
«Այն, ինչ մենք անվանում ենք մեղմ դաշնակցություն, նկատի ունենք առաջին հերթին այսպես կոչված կոշտ դաշինքային կարգապահության բացակայությունը, դա մեր կազմակերպության ուժեղ կողմն է։ Եվ ՀԱՊԿ անդամ երկրները հաշվի են առնում դա՝ կառուցելով իրենց քաղաքականությունը ազգային և տարածաշրջանային անվտանգության ապահովման ոլորտում»,- ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։
Նա հիշեցրել է, որ Հայաստանը սահմանափակել է իր մասնակցությունը ՀԱՊԿ աշխատանքներին, սակայն փոխգործակցության հիմնական մեխանիզմները գործում են, կազմակերպության օրակարգի շուրջ աշխատանքները շարունակվում են: Տասմագամբետովը հավելել է, որ Հայաստանի նկատմամբ ՀԱՊԿ բոլոր պարտավորությունները պահպանվում են կազմակերպության կանոնադրական նպատակներին և սկզբունքներին համապատասխան:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նշել է, որ եվրասիական ինտեգրացիոն կառույցների նկատմամբ Արևմուտքի քաղաքականությունն անդրադառնում է և՛ կազմակերպության, և՛ մասամբ դաշնակիցների վրա: Միևնույն ժամանակ ՀԱՊԿ-ի 30-ամյա փորձը ցույց է տալիս կազմակերպության կայունության բարձր աստիճանը: Նրա խոսքով՝ անդամ պետություններն արտաքին խաղացողների հետ փոխգործակցությամբ բազմավեկտոր քաղաքականություն են վարում, ինչը մնում է նրանց ինքնիշխան իրավունքը։
«Համապատասխանաբար, Երևանի ընտրությունը՝ մնալ ՀԱՊԿ-ի կազմում կամ լքել կազմակերպությունը, նույնպես կլինի այդ անկախ պետության ինքնիշխան որոշումը։ Այլ հարց է, թե ինչպես է Հայաստանի ներկայիս ղեկավարությունը գնահատում ազգային անվտանգության այն սպառնալիքներն ու ռիսկերը, որոնց բախվում է երկիրը», – նշել է նա։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի վերաբերյալ Հավաքական անվտանգության պայմանագիրը չի իրականացվել 2021 և 2022 թթ․ իրադարձությունների ժամանակ (խոսքը վերաբերում է Ադրբեջանի կողմից ագրեսիայի գործողություններին. խմբ.), և Երևանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին։
ՀՀ–ն ինքը դեռ չի գծել իր սահմանները. Լավրովը՝ ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին
Լրահոս
0