00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

10 տոկոսանոց անկում ու 50 տոկոս աճ. Մեծ հայրենականի տնտեսական գաղտնիքները

© Sputnik / Фред ГринбергՀրազդանի ՋԷԿ
Հրազդանի ՋԷԿ - Sputnik Արմենիա, 1920, 08.05.2024
Բաժանորդագրվել
Պատմական գիտությունների դոկտոր Ամատունի Վիրաբյանն ուսումնասիրել է Մեծ հայրենական պատերազմի տարիներին Հայաստանի տնտեսության անկման ու վերելքի թեման։ Գիտնականը Sputnik Արմենիային պատմել է նույնիսկ այն, ինչի մասին նախկինում ուղղակի լռում էին։
Մեծ Հայրենական պատերազմի տարիներին Խորհրդային Հայաստանի տնտեսությունը 10 տոկոսով անկում ապրեց։ Հաղթանակից 5 տարի հետո տնտեսական աճը գնահատվում էր 50 տոկոս։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Հայկական պետական մանկավարժական համալսարանի (ՀՊՄՀ) թանգարանագիտության, գրադարանագիտության և մատենագիտության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր Ամատունի Վիրաբյանը, որն այս թեմայով գիտական աշխատության հեղինակ է։
«Հայաստանում, իհարկե, պատերազմական գործողություններ չեղան, բայց, բնականաբար, պայմանավորված առաջին հերթին աշխատող ձեռքերի, մասնագետների` ռազմաճակատ զորակոչվելու, գերմանացիների կողմից Ռուսաստանի, Ուկրաինայի, ԽՍՀՄ–ի եվրոպական հատվածների գրավմամբ ու այդ տարածքների հետ տնտեսական կապերի խզմամբ, Հայաստանում 1940թ–ի համեմատ 1945-ին տնտեսական անկումը գնահատվում է մինչև 10 տոկոս»,– ասում է գիտնականը։
Վիրաբյանն արձանագրում է, որ նախապատերազմյան Հայաստանի տնտեսության մեջ առաջին տեղում ծանր արդյունաբերությունն էր և գյուղատնտեսական մշակող արդյունաբերությունը։ Պատերազմի առաջին հարվածները և առավել ծանր վնասը կրեց հենց ծանր արդյունաբերությունը։ Այդ ոլորտում աշխատելու համար պահանջվում էր շատ բարձր որակի ինժեներական ու բանվորական անձնակազմ։ Մինչդեռ բոլոր մասնագետները զորակոչվում էին ռազմաճակատ, արդյունքում` արտադրական պրոցեսում խնդիրներ առաջացան։
Ինչպես ամբողջ ԽՍՀՄ–ում, այնպես էլ Հայաստանում Մեծ հայրենականի տարիներին բազմաթիվ գործարաններ վերապրոֆիլավորվեցին ու ներգրավվեցին ռազմական արդյունաբերության մեջ։
«Հայաստանում թեև ամբողջական զենք` որպես այդպիսին, չի արտադրվել, բայց արտադրվել են զենքերի առանձին մասեր, դետալներ`«Էլեկտրոն» գործարանում, Ձերժինսկու անվան մեխանիկական գործարանում։ Կաուչուկի գործարանում այդ ժամանակ արտադրվում էին ռազմական մեքենաների անվադողեր և այլն։ Թեթև արդյունաբերությունը սկսել էր զինվորական համազգեստներ արտադրել։ Դա ևս համարվում էր ռազմական արդյունաբերություն, որովհետև ռազմաճակատում զինվորը պետք է հագնված լիներ։ Բոլոր գործարանները, կարելի է ասել` աշխատում էին ռազմաճակատի կարիքների համար։ Կապանի և Ալավերդու ամբողջ պղինձը գնում էր ռազմական արդյունաբերությանը, փամփուշտները պատրաստում էին պղնձից»,– նշում է Վիրաբյանը։
10 տոկոսանոց անկում գրանցած տնտեսությունը, սակայն, պատերազմում տարած հաղթանակից ընդամենը մի քանի տարի անց ոչ միայն վերականգնվեց, այլև կարողացավ 50 տոկոսանոց աճ գրանցել։ 1949թ–ին Հայաստանն արդեն կատարել էր պատերազմի ավարտից հետո մշակված 5-ամյա պլանը, ինչպես այն ժամանակ էին ասում՝ հնգամյակը`4 տարում։
Ամատունի Վիրաբյանի ուսումնասիրությունը վկայում է, որ հետպատերազմյան մի քանի տարիների ընթացքում Հայաստանի 400 ձեռնարկությունների թիվն ավելացավ ավելի քան 200-ով։
Պատերազմից հետո որոշում ընդունվեց Հայաստանում շարունակել ծանր, քիմիական և հանքային արդյունաբերության ավանդույթը, որը ոչ միայն մեր զրուցակցի, այլև այն տարիների ԽՍՀՄ ղեկավարներից ոմանց կարծիքով սխալ մոտեցում էր։
«1948թ–ին ԽՍՀՄ Պետպլանի նախագահ Վոզնեսենսկին ասում էր, որ հայերը ընդունակ ժողովուրդ են, նոր տեխնոլոգիաները, նոր տեխնիկան ավելի հեշտ են յուրացնում, դրա համար կարծում էր, որ Հայաստանում ավելի ճիշտ կլինի խթանել էլեկտրատեխնիկական, էլեկտրական արդյունաբերության զարգացումը։ Բայց նրա առաջարկն ուշադրության չարժանացավ, ու զարգացումը գնաց ծանր արդյունաբերության, քիմիական, մետաղամշակման ուղղությամբ»,– արձանագրում է Վիրաբյանը։
Որ իմանան, թե ինչ է պատերազմը. 102-րդ ռազմաբազայի հրամանատարը շնորհավորել է վետերաններին
Հետպատերազմյան տնտեսության զարգացման համար, գիտնականի խոսքով, մեծ նշանակություն ունեցավ մեկ հանգամանք ևս, որի մասին խորհրդային տարիներին լռում էին։ Խոսքը հաղթանակից հետո Գերմանիայի գործարաններից ԽՍՀՄ, այդ թվում` Հայաստան տեղափոխված նորագույն սարքավորումների մասին է։
«Այստեղից մեկնում էին բրիգադներ, որոնք Գերմանիայի գործարանների սարքավորումները, ապամոնտաժում ու, որպես ռազմավար, գնացքներով տեղափոխում՝ այստեղ նորից հավաքում էին։ Այդպես Երևանում կառուցվեցին ալյումինի գործարանը, մահուդի գործարանը, նուրբ բրդյա մանրաթելի, կաբելի, Կիլիկիայի գարեջրի գործարանները։ Գործարաններ կառուցվեցին նաև Կիրովականում (այժմ՝ Վանաձոր) ու Հայաստանի մի շարք այլ քաղաքներում, ինչը ևս նպաստեց, որ 1950 թ–ին Հայաստանի արդյունաբերությունը 50 տոկոսով ավելացավ, և Հայաստանը դարձավ ԽՍՀՄ արագ զարգացող արդյունաբերությամբ հանրապետություններից մեկը»,– պատմում է Վիրաբյանը։
Հայաստանի տնտեսության կտրուկ վերելքն ապահոված երկրորդ և ոչ պակաս կարևոր հանգամանքը, նրա խոսքով, Հայրենական մեծ պատերազմից 10-20 տարի առաջ Հայաստանում հիմնադրված գիտակրթական համակարգն էր` իր որակյալ մարդկային ռեսուրսով։
1920-30-ական թվկաններին Հայաստանում ստեղծվեցին տեխնիկական բուհեր, որոնցից էր Պոլիտեխնիկ ինստիտուտը, ստեղծվեց որակյալ մասնագետների մի քանի սերունդ` տեխնիկական մտավորականություն, ընդ որում` ոչ միայն Հայաստանի համար, որոնց ներուժով հետագայում երկիրը կարողացավ հաղթահարել պատերազմի հետևանքով առաջացած ճգնաժամը։
Հայաստանում ռազմաարդյունաբերական համալիրի երկրորդ զարգացումը, ըստ Վիրաբյանի, տեղի ունեցավ արդեն 1970թ-ին։ Այս անգամ այն արդեն հիմնված էր էլեկտրոնային արդյունաբերության վրա։ Հայաստանում էին արտադրվում ԽՍՀՄ ռազմական մեքենասարքավորումների, տանկերի, հրթիռների, ինքնաթիռների, նավերի, անգամ` տիեզերանավերի էլեկտրական հանգույցները։ Այդ տարիներին Հայկական ԽՍՀ–ում ռազմական արդյունաբերության վրա հիմնված քաղաքներ առաջացան, ինչպիսիք են Աբովյանը, Չարենցավանը, որտեղ էլ արտադրվում էին վերոհիշյալ էլեկտրոնային սարքավորումները։
Եթե արդյունաբերության բնագավառում Հայաստանը մինչև ԽՍՀՄ փլուզումը առաջին տեղերում էր, ապա թեթև արդյունաբերության կամ սննդի վերամշակման բնագավառում Հայաստանի հաջողությունները, մեղմ ասած, տպավորիչ չէին։ Գյուղատնտեսությունը մեր երկրում այդպես էլ չդարձավ ինքնաբավ ճյուղ, ինչի ապացույցը 1970-80– ական թվականների դատարկ խանութներն ու 80-ականներին (վերջում-խմբ.) կարագի ու շաքարի համար տրվող կտրոններն էին։
Պատմությունը մոռացության մատնողները դատապարտված են սխալների կրկնության․ ՀՀ–ում ՌԴ դեսպան
Խորհրդային Հայաստանի երբեմնի զարգացած արդյունաբերությունից մնացած գործարանների որոշ արտադրամասերում այսօր շարունակում են հագուստներ կարել, աշխատոմ են գինու–կոնյակի, պահածոների գործարանները, նաև՝ հանքարդյունաբերությունը։ Էլեկտրոնային ու քիմիական արդյունաբերությունը փլուզվեց ԽՍՀՄ–ի հետ։
Հայաստանի տնտեսական աճի հիմքում այսօր առևտուրն է, ծառայությունները, շինարարությունն ու տուրիզմը։
Ռազմական ու տեխնոլոգիական արդյունաբերության մասին խոսվում է միայն ցանկությունների ու ապագայի տեսլականների մակարդակով։
Լրահոս
0