Որ իմանան, թե ինչ է պատերազմը. 102-րդ ռազմաբազայի հրամանատարը շնորհավորել է վետերաններին
© Sputnik / Aram NersesyanԱլեքսեյ Յակովենկոն ու Հոկտեմբեր Ստեփանյանը
![Ալեքսեյ Յակովենկոն ու Հոկտեմբեր Ստեփանյանը Ալեքսեյ Յակովենկոն ու Հոկտեմբեր Ստեփանյանը - Sputnik Արմենիա, 1920, 29.04.2024](https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/1d/75124100_0:0:1601:901_1920x0_80_0_0_4b9df823649407b89e16e621605fca8a.jpg)
© Sputnik / Aram Nersesyan
Բաժանորդագրվել
Ալեքսեյ Յակովենկոն նրանց հուշանվերներ է հանձնել՝ մաղթելով առողջություն և երկար կյանք:
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի - Sputnik. 102-րդ ռազմաբազայի հրամանատար, գնդապետ Ալեքսեյ Յակովենկոն Հաղթանակի 79-րդ տարեդարձի առթիվ շնորհավորել է Հայրենական Մեծ պատերազմի վետերաններին:
Յակովենկոն նրանց հուշանվերներ է հանձնել՝ մաղթելով առողջություն և երկար տարիների կյանք:
© Sputnik / Aram NersesyanՀոկտեմբեր Ստեփանյան
![Ветеран ВОВ Октебмер Степанян принимает поздравления от командира 102-й базы Алексея Яковенко по случаю праздника 9 мая Ветеран ВОВ Октебмер Степанян принимает поздравления от командира 102-й базы Алексея Яковенко по случаю праздника 9 мая - Sputnik Արմենիա, 1920, 29.04.2024](https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/1d/75124078_0:0:1600:1065_1920x0_80_0_0_a92737cce7eda57ad86f832c864b323c.jpg)
Հոկտեմբեր Ստեփանյան
© Sputnik / Aram Nersesyan
«Աստված ձեզ առողջություն տա, որ թոռներին ու ծոռներին պատմեք, թե ինչ գնով է մեզ բաժին հասել այդ հաղթանակը, որպեսզի հիշեն ու հպարտանան ձեզանով, իսկ հաջորդ սերունդները իմանան, թե ինչ է պատերազմը և թույլ չտան դա»,-ասել է նա:
Վետերաններից մեկը Հայրենական մեծ պատերազմի մասնակից Ասատուր Բազիյանն է։ Նա ծնվել է 1925թ.-ին Սյունիքի մարզի Տեղ գյուղում: 18 տարեկանում զորակոչվել է բանակ՝ Դիլիջան, այնտեղից նրան տարել են Կերչ։ Եղել է 121-րդ դիվիզիայի 13-րդ բանակի կազմում։
Երեք անգամ վիրավորվել է, վերջին անգամ՝ 1944 թվականի գարնանը Վարշավայի ճակատամարտում։ Մայիսի 9-ը Ասատուր Բազիյանի համար յուրահատուկ օր է։ Պատերազմի վետերանը հավատում է Աստծուն և չի կասկածում, որ միայն նրա շնորհիվ է, որ ինքը դեռ ողջ է:
Բազիյանը խստորեն հետևում է հանգստի և սնվելու ռեժիմին. նախաճաշ՝ 09:00-ին (սովորաբար շիլա կամ խաշած ձու), անպայման՝ մեղրով թեյ: Ժամը 14:00-ին ճաշ, իսկ 20։00-ին՝ ընթրիք։ 99 տարեկանում նա զբաղվում է տնային տնտեսությամբ, խաղող է աճեցնում, որից շատ համեղ գինի է պատրաստում, կարող է նաև ինչ-որ բան նորոգել, եթե կարիքը լինի։
© Sputnik / Aram NersesyanՎոլոդյա Գսպոյան
![Ветеран ВОВ Володя Гспоян принимает поздравления от командира 102-й базы Алексея Яковенко по случаю праздника 9 мая Ветеран ВОВ Володя Гспоян принимает поздравления от командира 102-й базы Алексея Яковенко по случаю праздника 9 мая - Sputnik Արմենիա, 1920, 29.04.2024](https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/1d/75123924_0:0:1600:1065_1920x0_80_0_0_86eee516e62ddff0ab3264c66f29658b.jpg)
Վոլոդյա Գսպոյան
© Sputnik / Aram Nersesyan
Յակովենկոն շնորհավորել է Երկրորդ համաշխարհային պատերազմի նաև մեկ այլ վետերանի՝ Վոլոդյա Գսպոյանին: Նա ծնվել է 1925թ.-ի սեպտեմբերի 7-ին Սարուխան գյուղում: Գսպոյանը կռվել է Թամանյան 89-րդ դիվիզիայի կազմում։
1945 թվականի ապրիլի 26-ին վիրավորվել Է Բեռլինի մոտ։ Մինչ օրս վետերանի մեջքի հատվածում արկի երկու բեկոր կա։ Գսպոյանը շնորհակալություն է ստացել անձամբ Ստալինից։
Պարգևատրվածների թվում է նաև Հայրենական մեծ պատերազմի վետերան Հոկտեմբեր Ստեփանյանը: Նա 13 տարեկան էր, երբ սկսվեց Հայրենական Մեծ պատերազմը։ Այդ տարիներին աշխատել է որպես մեքենավար։
© Sputnik / Aram NersesyanՀոկտեմբեր Ստեփանյան
![Ветеран ВОВ Октебмер Степанян Ветеран ВОВ Октебмер Степанян - Sputnik Արմենիա, 1920, 29.04.2024](https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/1d/75123990_0:0:1600:1065_1920x0_80_0_0_7578093f2298650f08fcab6cc1c3f1d8.jpg)
Հոկտեմբեր Ստեփանյան
© Sputnik / Aram Nersesyan
Հիշեցնենք, որ Հայրենական մեծ պատերազմի տարիներին մոտ 600 հազար հայ է մեկնել ռազմաճակատ, նրանց կեսից ավելին չեն վերադարձել: Երկրորդ համաշխարհային պատերազմի չորս մասնակից Խորհրդային Միության մարշալ են դարձել, նրանցից մեկը՝ նավատորմի ծովակալ: Շուրջ 60 հայ գեներալներ խոշոր զորամիավորումներ են ղեկավարել։ Բացի այդ, հայերը բացառիկ անձնազոհության օրինակ են ցուցադրել դաշնակից զորքերի կազմում, պարտիզանական ջոկատներում և դիմադրության շարժման շարքերում։
© Sputnik / Aram Nersesyan
Հոկտեմբեր Ստեփանյան
![Հոկտեմբեր Ստեփանյան Հոկտեմբեր Ստեփանյան - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/1d/75124078_2:0:1600:1065_600x0_80_0_0_27a8138d7ce6d2a4c51df17a5ef11c92.jpg)
1/2
© Sputnik / Aram Nersesyan
Հոկտեմբեր Ստեփանյան
© Sputnik / Aram Nersesyan
Հոկտեմբեր Ստեփանյան
![Հոկտեմբեր Ստեփանյան Հոկտեմբեր Ստեփանյան - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/1d/75124023_0:0:1599:1065_600x0_80_0_0_31caab5c1a5562941b3f40ecb7c38c89.jpg)
2/2
© Sputnik / Aram Nersesyan
Հոկտեմբեր Ստեփանյան
1/2
© Sputnik / Aram Nersesyan
Հոկտեմբեր Ստեփանյան
2/2
© Sputnik / Aram Nersesyan
Հոկտեմբեր Ստեփանյան