00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
33 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում սուր շնչառական վարակների թիվը նվազում է, կարմրուկինը՝ դեռ ոչ

© Sputnik / Илья Питалев / Անցնել մեդիապահոցԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 06.05.2024
Բաժանորդագրվել
ՀՀ-ում շրջանառվում են նաև ռինովիրուս, պարաինֆլուենցիա, մետապնևմովիրուս, բոկավիրուս։
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. Հայաստանում վերջին շաբաթվա ընթացքում նկատվում է սուր շնչառական վարակների ակտիվության նվազում, սակայն կարմրուկի համաճարակաբանական իրավիճակը մնում է անբարենպաստ։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի համաճարակաբանության բաժնի պետ Սվետլանա Գրիգորյանը։
Նրա խոսքով` 2024 թվականի 17-րդ շաբաթում հանրապետությունում գրանցվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ակտիվության նվազում նախորդ շաբաթվա համեմատ՝ 1,2 անգամ։
«Հիմնականում հիվանդանում են մինչև 18 տարեկանները, և դեպքերի 78%-ը գրանցվել է հենց այդ տարիքային խմբում։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՍՇՎ–ների տարածման աննշան ակտիվություն է նկատվում։ Ընդ որում, երկրում շրջանառվում է նաև ռինովիրուս, պարաինֆլուենցիա, մետապնևմովիրուս, բոկավիրուս։ Հայտնաբերվում են նաև կորոնավիրուսի դեպքեր, սակայն ակտիվություն չի նկատվում»,– նշեց Գրիգորյանը։
Նա շեշտեց, որ հանրապետությունում ներկա պահին անբարենպաստ է համարվում կարմրուկի հետ կապված իրավիճակը, քանի որ վերջին 16 տարում դեպքեր չեն գրանցվել։ Հայաստանում այդ հիվանդությունը համարվել է վերացած։
Խոսելով կարմրուկով վարակման դեպքերի մասին` Գրիգորյանը շեշտեց, որ դրանք Հայաստանում սկսել են գրանցվել 2023 թվականի մարտ ամսից։ Մասնագետն ընդգծեց, որ 2024 թվականի ապրիլի 29-ի դրությամբ գրանցվել է կարմրուկի լաբորատոր հաստատված 362 դեպք` 205 երեխա, 157-ը`մեծահասակ։ Վատահեցրեց` հիմնականում հիվանդանում են չպատվաստված և թերի պատվաստված անձինք։ ՀՀ–ում կարմրուկի դեմ առաջին պատվաստումն արվում է 12 ամսականում, երկրորդ դեղաչափը` 4–6 տարեկանում։ Սվետլանա Գրիգորյանը նշեց, որ 2 դեղաչափ ստանալը բավական է ամբողջ կյանքում հիվանդությունից պաշտպանված լինելու համար։
ՀՀ–ում ջրծաղիկով վարակված երեխայի սիրտը կանգ է առել շտապօգնության մեքենայում
«Անձը կարմրուկով հիվանդանալուց հետո խոցելի է դառնում ցանկացած վարակի նկատմամբ, և անձի իմունային կարգավիճակի վերականգնումը կարող է տևել մինչև 36 ամիս։ 2023 թվականին կարմրուկով պայմանավորված երեխայի 1 մահվան դեպք է գրանցվել»,– նշեց նա։
Մասնագետը պարզաբանեց` կարմրուկով հիվանդանալու դեպքում կարող են բարդություններ լինել` խլություն, կուրություն, ուղեղի բորբոքում և այլն։ ՀՀ–ում գրանցված դեպքերը հիմնականում միջին ծանրության են եղել։
Լրահոս
0