https://arm.sputniknews.ru/20240506/hajastann-u-hungarian-stvoragrel-en-hamadzajnagir-tntesakan-hamagvortsakcutjan-masin-75303393.html
Հայաստանն ու Հունգարիան ստորագրել են համաձայնագիր տնտեսական համագործակցության մասին
Հայաստանն ու Հունգարիան ստորագրել են համաձայնագիր տնտեսական համագործակցության մասին
Sputnik Արմենիա
Ստորագրվել է նաև ԱԳ նախարարությունների 2024-2025թթ–ի համագործակցության ծրագիր։ 06.05.2024, Sputnik Արմենիա
2024-05-06T13:52+0400
2024-05-06T13:52+0400
2024-05-06T14:01+0400
հայաստան
հունգարիա
արարատ միրզոյան
պետեր սիյարտո
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/05/06/75295495_22:73:1257:768_1920x0_80_0_0_4c5b9e02c3120996f4ad4e14bfaca52a.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. Հայաստանի ու Հունգարիայի կառավարությունների միջև ստորագրվել է տնտեսական համագործակցության մասին համաձայնագիր։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն ստորագրել են նաև ՀՀ արտաքին գործերի նախարարության և Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարարության միջև 2024-2025թթ–ի համագործակցության ծրագիր։Նշենք, որ Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով մեկնել էր Հունգարիա երեկ։Հիշեցնենք՝ Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունները վերականգնվել են մեկ տարի առաջ՝ մայիսին։Դրանք սառեցվել էին 2012թ–ին, երբ Հունգարիան Բուդապեշտում քնած հայ սպային կացնահարած ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովին արտահանձնեց Ադրբեջանին։ Սաֆարովը դատապարտվել էր ցմահ ազատազրկման, բայց Իլհամ Ալիևը նրան ներում շնորհեց և կոչումը բարձրացրեց։
հունգարիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/05/06/75295495_159:61:1126:786_1920x0_80_0_0_b8d0e1380f6636d3fe04641251c84997.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հունգարիա, արարատ միրզոյան, պետեր սիյարտո
հայաստան, հունգարիա, արարատ միրզոյան, պետեր սիյարտո
Հայաստանն ու Հունգարիան ստորագրել են համաձայնագիր տնտեսական համագործակցության մասին
13:52 06.05.2024 (Թարմացված է: 14:01 06.05.2024) Ստորագրվել է նաև ԱԳ նախարարությունների 2024-2025թթ–ի համագործակցության ծրագիր։
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. Հայաստանի ու Հունգարիայի կառավարությունների միջև ստորագրվել է տնտեսական համագործակցության մասին համաձայնագիր։ Այս մասին հայտնում է
ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն ստորագրել են նաև ՀՀ արտաքին գործերի նախարարության և Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարարության միջև 2024-2025թթ–ի համագործակցության ծրագիր։
Նշենք, որ Արարատ Միրզոյանը
պաշտոնական այցով մեկնել էր Հունգարիա երեկ։
Հիշեցնենք՝ Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունները
վերականգնվել են մեկ տարի առաջ՝ մայիսին։
Դրանք սառեցվել էին 2012թ–ին, երբ Հունգարիան Բուդապեշտում քնած հայ սպային կացնահարած ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովին արտահանձնեց Ադրբեջանին։ Սաֆարովը դատապարտվել էր ցմահ ազատազրկման, բայց Իլհամ Ալիևը նրան ներում շնորհեց և կոչումը բարձրացրեց։