https://arm.sputniknews.ru/20230512/hungarian-hhum-krkin-despan-uni-divanagitakan-haraberutjunnery-verakangnvel-en-59558790.html
Հունգարիան ՀՀ–ում կրկին դեսպան ունի. դիվանագիտական հարաբերությունները վերականգնվել են
Հունգարիան ՀՀ–ում կրկին դեսպան ունի. դիվանագիտական հարաբերությունները վերականգնվել են
Sputnik Արմենիա
11 տարի անց Հունգարիան Հայաստանում կրկին ներկայացուցիչ ունի։ Նորանշանակ դեսպանը հանդիպել է ՀՀ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանի հետ։ 12.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-12T18:56+0400
2023-05-12T18:56+0400
2023-05-15T17:28+0400
հունգարիա
հայաստան
դեսպան
գուրգեն մարգարյան
ռամիլ սաֆարով
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/0c/59557681_0:0:1600:901_1920x0_80_0_0_ac0ab40434e6c8ad92eda3a8c2c9e0dc.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. Հայաստանում Հունգարիայի նորանշանակ դեսպան Աննա Մարիա Շիկոն ՀՀ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանին է հանձնել հավատարմագրերի պատճենը։ Նրա նստավայրը կլինի Թբիլիսին։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։Զրուցակիցները քննարկել են հայ-հունգարական երկկողմ և բազմակողմ համագործակցության զարգացման հնարավոր ուղիները, կարևորել են քաղաքական երկխոսության ակտիվացումը:ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ու ՀՀ–ում Հունգարիայի նորանշանակ դեսպան Աննա Մարիա Շիկոն հանդիպման ընթացքում քննարկել են նաև Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի՝ արդեն հինգ ամիս շարունակվող արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը։Կողմերը խոսել են նաև Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ոտնձգությունների մասին։Այս համատեքստում Պարույր Հովհաննիսյանն ընդգծել է Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելության գործուղման, ինչպես նաև Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշման իրականացման կարևորությունը:Հիշեցնենք` 2022-ի դեկտեմբերի 7–ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ասել էր, որ առաջիկայում Հայաստանում և Հունգարիայում 2 երկրների կողմից դեսպաններ կնշանակվեն։2 երկրների հարաբերություններում սառույցը հալվեց, երբ 2021–ի դեկտեմբերին Հունգարիայի գործադրած ջանքերով 5 հայ ռազմագերիների վերադարձան հայրենիք։ Հունգարիայի իշխանությունների ներկայացուցիչներն անձամբ գնացին Բաքու և 5 գերիների հետ եկան Երևան։
հունգարիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/0c/59557681_12:0:1435:1067_1920x0_80_0_0_a1eaab1925e542ed6b4ffddf2be1c368.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
11 տարի հունգարիա հայաստան
11 տարի հունգարիա հայաստան
Հունգարիան ՀՀ–ում կրկին դեսպան ունի. դիվանագիտական հարաբերությունները վերականգնվել են
18:56 12.05.2023 (Թարմացված է: 17:28 15.05.2023) 11 տարի անց Հունգարիան Հայաստանում կրկին ներկայացուցիչ ունի։ Նորանշանակ դեսպանը հանդիպել է ՀՀ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանի հետ։
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. Հայաստանում Հունգարիայի նորանշանակ դեսպան Աննա Մարիա Շիկոն ՀՀ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանին է հանձնել հավատարմագրերի պատճենը։ Նրա նստավայրը կլինի Թբիլիսին։ Այս մասին
հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Զրուցակիցները քննարկել են հայ-հունգարական երկկողմ և բազմակողմ համագործակցության զարգացման հնարավոր ուղիները, կարևորել են քաղաքական երկխոսության ակտիվացումը:
Նշենք, որ Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունները սառեցվել էին 2012թ–ին, երբ Հունգարիան Բուդապեշտում քնած հայ սպային կացնահարած ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովին արտահանձնեց Ադրբեջանին։ Սաֆարովը դատապարտվել էր ցմահ ազատազրկման, բայց Իլհամ Ալիևը նրան ներում շնորհեց և կոչումը բարձրացրեց։
ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ու ՀՀ–ում Հունգարիայի նորանշանակ դեսպան Աննա Մարիա Շիկոն հանդիպման ընթացքում քննարկել են նաև Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի՝ արդեն հինգ ամիս շարունակվող արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը։
Կողմերը խոսել են նաև Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ոտնձգությունների մասին։
Այս համատեքստում Պարույր Հովհաննիսյանն ընդգծել է Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելության գործուղման, ինչպես նաև Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշման իրականացման կարևորությունը:
Հիշեցնենք` 2022-ի դեկտեմբերի 7–ին ՀՀ ԱԳ նախարար
Արարատ Միրզոյանը ասել էր, որ առաջիկայում Հայաստանում և Հունգարիայում 2 երկրների կողմից դեսպաններ կնշանակվեն։
2 երկրների հարաբերություններում սառույցը հալվեց, երբ 2021–ի դեկտեմբերին Հունգարիայի գործադրած ջանքերով 5 հայ ռազմագերիների վերադարձան հայրենիք։ Հունգարիայի իշխանությունների ներկայացուցիչներն անձամբ գնացին Բաքու և 5 գերիների հետ եկան Երևան։