00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ տարածվում է ատելություն ու թշնամանք. Մինասյան

© Sputnik / Asatur YesayantsԱրծվիկ Մինասյան
Արծվիկ Մինասյան - Sputnik Արմենիա, 1920, 06.05.2024
Բաժանորդագրվել
Ըստ Արծվիկ Մինասյանի` Բագրատ Սրբազանն ու բոլոր եկեղեցականները, որ կանգնած են այս շարժման ակունքում, դառնում են ատելության ու թշնամանքի թիրախ։
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ տարածվում է ատելություն ու թշնամանք։ Այսօր ԱԺ ամբիոնից այս մասին հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
Նա ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին կոչ արեց այս ամենին ուշադրություն դարձնել ու անդրադառնալ իրենց զեկույցներում։
«Ձեր աչքի առաջ է ամեն ինչ կատարվում թե՛ այս ամբիոնից, թե՛ եթերներում, թե՛ սոցցանցերում ատելություն է տարածվում Հայ առաքելական եկեղեցու ու նրա սպասավորների նկատմամբ։ Դուք, լավ, էստեղ ասելիք չունե՞ք, գոնե հորդորեք, որ զերծ մնան այդպիսի բաներից»,- ասաց Արծվիկ Մինասյանը։
Նա հավելեց, որ Բագրատ սրբազանն ու բոլոր եկեղեցականները, որ կանգնած են այս շարժման ակունքում, դառնում են ատելության ու թշնամանքի թիրախ։
«Այդ ինչպե՞ս է ստացվում, որ ՔՊ ական պատգամավորը կարող է այստեղից կանգնած հոխորտալ քիթ ջարդելու մասին, հոխորտալ ամենաբարձր սպառնալիքների տեսքով և որևէ ձևով անգամ ձեր դիտողությանը չի արժանանում, բայց հանկարծ մեկը մի թթու խոսք է ասում, միանգամից քրեական վարույթ է նախաձեռնվում»,– հավելեց Մինասյանը։
Նա Աննա Վարդապետյանին հիշեցրեց, որ նա անկախ ու օբյեկտիվ դառնալու հնարավորություն ունի։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։
Չնայած այդ ամենին` հայ–ադրբեջանական սահմանին արդեն 35 սահմանային սյուն է տեղադրվել։
Լրահոս
0