https://arm.sputniknews.ru/20240503/vostikanutjuny-ishkhanutjan-dzerqi-mahak-e-dardzel-ardaradatutjan-general-majvor-75223140.html
Ոստիկանությունը իշխանության ձեռքի մահակ է դարձել. արդարադատության գեներալ-մայոր
Ոստիկանությունը իշխանության ձեռքի մահակ է դարձել. արդարադատության գեներալ-մայոր
Sputnik Արմենիա
Արդարադատության գեներալ-մայորի խոսքով` այսօր ոստիկանությունն աշխատում է մեկ անձի պաշտպանությունն իրականացնելու համար։ 03.05.2024, Sputnik Արմենիա
2024-05-03T08:56+0400
2024-05-03T08:56+0400
2024-05-03T08:56+0400
հայաստան
հհ ոստիկանություն
տավուշ
նիկոլ փաշինյան
թաթուլ պետրոսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/16/74819402_0:84:1600:984_1920x0_80_0_0_fb2e0a582028bff748f5fadf6099e859.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. Ոստիկանությունը օրենքով պարտավոր է ծառայել քաղաքացուն, հասարակությանը, բայց դարձել է ՀՀ իշխանության ձեռքում մահակ, որը միայն բիրտ ուժ կիրառել գիտի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության նախկին պետ, արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը։Նշենք, որ ՀՀ Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։ Չնայած այդ ամենին` հայ–ադրբեջանական սահմանին արդեն 35 սահմանային սյուն է տեղադրվել։ Բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանությունը հաճախ է բիրտ ուժ կիրառում։Նրա խոսքով` այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում, այդ ամենի վառ ապացույցն է, օրինակ` 350 և մի փոքր ավել բնակչություն ունեցող Կիրանց գյուղում այժմ տեղակայվել են 5000–ից ավելի ոստիկան։«Կիրանց գյուղը շրջափակված է ոստիկանական ուժերի կողմից, նույնն է, որ թուրքերի կողմից... Հենց այդպես են հարձակվում Կիրանցի բնակիչների վրա։ Այնտեղ են Բագրատ սրբազանը, ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը և շատ–շատերը, որոնց ազատ տեղաշարժն են անգամ խոչընդոտում»,–ասաց արդարադատության գեներալ-մայորը` հավելելով, որ այնպիսի աբսուրդային պայմաններ են ստեղծել, որ քաղաքացին մի շրջանից չի կարողանում մեկ այլ շրջան գնալ։Նրա խոսքով` ՀՀ իշխանությունների հրամանով ոստիկանները կամ սոցցանցերում ինչ–որ ֆեյքեր հարձակվում են անգամ Բագրատ սրբազանի վրա, որը խաղաղություն է բերում ժողովրդին։ Սոցցանցերում լուտանքներ են թափում սրբազանի վրա, գրում, թե նա գործակալ է, անգամ հայտարարում են, թե նա երկու որդի ունի, որոնք բանակում չեն ծառայել։Պետրոսյանը վստահ է, որ հենց ՀՀ իշխանության բարձրաստիճան պաշտոնյաներից ոմանք են թշնամու գործակալ, անգամ չեն թաքցնում դա, բայց ևս մեկ անգամ չեն զլանում այդ պիտակը կպցնել ազնվագույն մարդկանց։«Այս իշխանությունները սրբություններ չունեն։ Մինչև վերջ Հայաստանը տանում են թրքացման, բայց ժողովուրդ գիտակցում է դա ու փորձում է ընդդիմանալ։ Այս օրհասական օրերին ոստիկանությունը ՀՀ իշխանության հանցավոր հրամանները կատարում է, դառնում է այս ամենի հանցակից, բայց եթե հրաժարվում է կատարել այդ հրամանը, ազատվում է քրեական պատասխանատվությունից»,–ասաց նա։Պետրոսյանը վստահ է, որ այսօր ոստիկանությունն աշխատում է մեկ անձի` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտպանությունն իրականացնելու համար։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/16/74819402_89:0:1512:1067_1920x0_80_0_0_4184978cb8ec024e6ae4cb75ff88bf99.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հհ ոստիկանություն, տավուշ, նիկոլ փաշինյան, թաթուլ պետրոսյան
հայաստան, հհ ոստիկանություն, տավուշ, նիկոլ փաշինյան, թաթուլ պետրոսյան
Ոստիկանությունը իշխանության ձեռքի մահակ է դարձել. արդարադատության գեներալ-մայոր
Արդարադատության գեներալ-մայորի խոսքով` այսօր ոստիկանությունն աշխատում է մեկ անձի պաշտպանությունն իրականացնելու համար։
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. Ոստիկանությունը օրենքով պարտավոր է ծառայել քաղաքացուն, հասարակությանը, բայց դարձել է ՀՀ իշխանության ձեռքում մահակ, որը միայն բիրտ ուժ կիրառել գիտի։
Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության նախկին պետ, արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը։
Նշենք, որ ՀՀ Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։ Չնայած այդ ամենին` հայ–ադրբեջանական սահմանին արդեն
35 սահմանային սյուն է տեղադրվել։ Բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանությունը հաճախ է բիրտ ուժ կիրառում։
«Ոստիկանությունն արդեն 6 տարի է` այս իշխանությունների ձեռքի մահակն է դարձել, որը պահում են ժողովրդի գլխին։ Վայրենու պես հարձակվում են քաղաքացիների վրա, նետում ասֆալտին, բռնություն են կիրառում, եթե որդեկորույս ծնողների նկատմամբ ցինիկ և լկտի մոտեցում եղավ, իրենցից ամեն ինչ սպասելի է, և այս ամենը շարունակվելու է, քանի դեռ նրանց կանգնեցնող չկա»,–ասաց Պետրոսյանը։
Նրա խոսքով` այն, ինչ այսօր կատարվում է
Հայաստանում, այդ ամենի վառ ապացույցն է, օրինակ` 350 և մի փոքր ավել բնակչություն ունեցող Կիրանց գյուղում այժմ տեղակայվել են 5000–ից ավելի ոստիկան։
«Կիրանց գյուղը շրջափակված է ոստիկանական ուժերի կողմից, նույնն է, որ թուրքերի կողմից... Հենց այդպես են հարձակվում Կիրանցի բնակիչների վրա։ Այնտեղ են Բագրատ սրբազանը, ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը և շատ–շատերը, որոնց ազատ տեղաշարժն են անգամ խոչընդոտում»,–ասաց արդարադատության գեներալ-մայորը` հավելելով, որ այնպիսի աբսուրդային պայմաններ են ստեղծել, որ քաղաքացին մի շրջանից չի կարողանում մեկ այլ շրջան գնալ։
Նրա խոսքով` ՀՀ իշխանությունների հրամանով ոստիկանները կամ սոցցանցերում ինչ–որ ֆեյքեր հարձակվում են անգամ Բագրատ սրբազանի վրա, որը խաղաղություն է բերում ժողովրդին։ Սոցցանցերում լուտանքներ են թափում սրբազանի վրա, գրում, թե նա գործակալ է, անգամ
հայտարարում են, թե նա երկու որդի ունի, որոնք բանակում չեն ծառայել։
Պետրոսյանը վստահ է, որ հենց ՀՀ իշխանության բարձրաստիճան պաշտոնյաներից ոմանք են թշնամու գործակալ, անգամ չեն թաքցնում դա, բայց ևս մեկ անգամ չեն զլանում այդ պիտակը կպցնել ազնվագույն մարդկանց։
«Այս իշխանությունները սրբություններ չունեն։ Մինչև վերջ
Հայաստանը տանում են թրքացման, բայց ժողովուրդ գիտակցում է դա ու փորձում է ընդդիմանալ։ Այս օրհասական օրերին ոստիկանությունը ՀՀ իշխանության հանցավոր հրամանները կատարում է, դառնում է այս ամենի հանցակից, բայց եթե հրաժարվում է կատարել այդ հրամանը, ազատվում է քրեական պատասխանատվությունից»,–ասաց նա։
Պետրոսյանը վստահ է, որ այսօր ոստիկանությունն աշխատում է մեկ անձի` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտպանությունն իրականացնելու համար։