https://arm.sputniknews.ru/20240503/erevani-arcakhi-pvoghvotajum-avtvomeqena-e-pajtel-kan-tuzhatsner-75235841.html
Երևանի Արցախի պողոտայում ավտոմեքենա է պայթել. կան տուժածներ
Երևանի Արցախի պողոտայում ավտոմեքենա է պայթել. կան տուժածներ
Sputnik Արմենիա
Պայթյունի հետևանքով 2 երիտասարդներ տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել են Այրվածքաբանության ազգային կենտրոն: 03.05.2024, Sputnik Արմենիա
2024-05-03T11:48+0400
2024-05-03T11:48+0400
2024-05-03T11:49+0400
հայաստան
երևան
ավտոմեքենա
պայթյուն
տուժածներ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/13/52820393_0:93:1600:993_1920x0_80_0_0_47d3ad6b2b46d32520dfec3c1b1f5301.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. Երևանի Արցախի պողոտայում «Mercedes» մակնիշի ավտոմեքենա է պայթել, որի հետևանքով 2 անձ է տուժել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը պայթյունի մասին ահազանգը ստացել է մայիսի 2–ին` ժամը 22:50-ի սահմաններում։Դեպքի վայր են մեկնել Երևանի թիվ 3-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Փրկարարները դադարեցրել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի գազի արտահոսքը:«Մինչև Այրվածքաբանության ազգային կենտրոն տեղափոխվելը, նշված անձինք «դեմքի, գլխի և վերին վերջույթների 3-րդ և 4-րդ աստիճանի այրվածքներ» միջին ծանրության ախտորոշմամբ տեղափոխվել են «էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ անհրաժեշտ բուժօգնությունն են ստացել բժիշկների կողմից, ապա տեղափոխվել Այրվածքաբանության ազգային կենտրոն:Ըստ նախնական տեղեկությունների՝ Գարեգին Մելքոնյանը իր կողմից շահագործվող «Mercedes» մակնիշի ավտոմեքենան պայթյունի վայրի հարևանությամբ լիցքավորել է գազալցակայանում, ապա դուրս եկել այնտեղից և ճանապարհին տեղ է ունեցել պայթյունը:Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/13/52820393_176:0:1600:1068_1920x0_80_0_0_0838dd8b852f92f8052f71f6410502ed.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, երևան, ավտոմեքենա, պայթյուն, տուժածներ
հայաստան, երևան, ավտոմեքենա, պայթյուն, տուժածներ
Երևանի Արցախի պողոտայում ավտոմեքենա է պայթել. կան տուժածներ
11:48 03.05.2024 (Թարմացված է: 11:49 03.05.2024) Պայթյունի հետևանքով 2 երիտասարդներ տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել են Այրվածքաբանության ազգային կենտրոն:
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. Երևանի Արցախի պողոտայում «Mercedes» մակնիշի ավտոմեքենա է պայթել, որի հետևանքով 2 անձ է տուժել։ Տեղեկությունը հայտնում է
shamshyan.com-ը։
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը պայթյունի մասին ահազանգը ստացել է մայիսի 2–ին` ժամը 22:50-ի սահմաններում։
Դեպքի վայր են մեկնել Երևանի թիվ 3-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Փրկարարները դադարեցրել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի գազի արտահոսքը:
Տեղում պարզվել է, որ պայթյունի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել են Այրվածքաբանության ազգային կենտրոն: Տուժել են Երևանի բնակիչներ 28-ամյա Գարեգին Մելքումյանը և 27-ամյա Արսեն Կարապետյանը:
«Մինչև Այրվածքաբանության ազգային կենտրոն տեղափոխվելը, նշված անձինք «դեմքի, գլխի և վերին վերջույթների 3-րդ և 4-րդ աստիճանի այրվածքներ» միջին ծանրության ախտորոշմամբ տեղափոխվել են «էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ անհրաժեշտ բուժօգնությունն են ստացել բժիշկների կողմից, ապա տեղափոխվել Այրվածքաբանության ազգային կենտրոն:
Ըստ նախնական տեղեկությունների՝ Գարեգին Մելքոնյանը իր կողմից շահագործվող «Mercedes» մակնիշի ավտոմեքենան պայթյունի վայրի հարևանությամբ լիցքավորել է գազալցակայանում, ապա դուրս եկել այնտեղից և ճանապարհին տեղ է ունեցել պայթյունը:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: