00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Բարի գալուստ» շրջափակված Կիրանց. սա նոր Հայաստանն է

© Photo : Տավուշը հանուն հայրենիքիԲագրատ Սրբազանը Կիրանցի ճանապարհին
Բագրատ Սրբազանը Կիրանցի ճանապարհին - Sputnik Արմենիա, 1920, 03.05.2024
Բագրատ Սրբազանը Կիրանցի ճանապարհին
Բաժանորդագրվել
Շուշիի մոտ տեղադրված ադրբեջանական անցակետով երևի ավելի հեշտ էր Արցախ հասնելը, քան թե հայ ոստիկանների անցակետերով՝ Կիրանց։ Բայց Արցախը շրջափակել էր թշնամին, Կիրանցը՝ հայ ոստիկանները։
Սեփական տուն հասնելու համար կիրանցեցին պիտի անձնագիր ցույց տա ու թույլտվություն ստանա ոստիկանից։ «Բարի գալուստ» շրջափակված Կիրանց։ Սա նոր Հայաստանն է, որտեղ ԱԺ ամբիոնից գոռում են Հայաստանի սուվերեն տարածքից ոչ միլիմետր չզիջելու մասին, իսկ հրապարակվող քարտեզներով մի քանի միլիարդ միլիմետր են զիջում։ Սա նոր Հայաստանն է, որտեղ ամենաբարձր մակարդակով մարդկանց համոզում են, թե լավ կլինի, որ թշնամին 50 մետր հեռավորության վրա լինի, հետն առևտուր կանեն, որտեղ նշանառության տակ գտնվող դպրոցի մոտ առաջարկում են «պաշտպանիչ» ծառեր տնկել, որտեղ մարդկանց իրենց «անվտանգության» համար սեփական գյուղում ազատ տեղաշարժվել թույլ չեն տալիս։
Այսօր բացառիկ տեսանյութ ստացանք Կիրանցից՝ մարդիկ իրենց տուն գնալու համար ոստիկանական մի քանի անցակետ են հաղթահարում, գյուղում նկարահանումներն արգելված են, եթե գյուղացիներից մեկին նկարելիս տեսնում են, հեռախոսն առգրավում են։ Անգամ խանութի տեսախցիկն են ապամոնտաժել, որովհետև այդ տեսախցիկը երեկ «հանդգնել էր» նկարահանել «ժողովրդավարության բաստիոնում» ոստիկանների վայրենի պահվածքը իրենց մի բուռ հողի, իրենց նոր տնկած կարտոֆիլի, պտղակալած ծառի համար պայքարող մարդկանց դեմ։ Շրջափակված Կիրանցի կադրերը կյանքումս տեսած ամենացավեցնողներից էին։
Շուշիի մոտ տեղադրված ադրբեջանական անցակետով երևի ավելի հեշտ էր Արցախ հասնելը, քան թե հայ ոստիկանների անցակետերով՝ Կիրանց։ Արցախը շրջափակել էր թշնամին, Կիրանցը՝ հայ ոստիկանները։ Երեկ ամբողջ օրը Բերքաբերի խաչմերուկի մոտ սպասում էինք ոստիկանների բարեհոգությանը, որ ի վերջո գոնե մի քանի լրագրողի ոստիկանների ուղեկցությամբ գյուղ տանեն, որ մեր աչքերով տեսնենք, թե ոչ մի վատ բան չի արվում։ Բայց չէ, մարդու իրավունքները, հիմնարար ազատությունները մեռել են Կիրանցի մատույցներում։
Անգամ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանին են արգելում Կիրանց մտնել, և ո՞ր օրենքով, ո՞ր կարգավորմամբ հոգևոր հայրը չի կարող շփվել իր հոտի հետ։ Սրբազանն այս օրերին, երբ Կիրանց էր գալիս, հավաքված բազմության դեմքին լույս էր հայտնվում, ու ամբողջ տարածքով շշնջոց էր լսվում՝ սրբազանը, սրբազանը․․․ Կադաստրի վկայականներով իրենց տնից, հողից վռնդվող հուսահատ մարդկանց հույս, ուժ տվողը Բագրատ սրբազանն էր։ Ու Կիրանցը շրջափակած ոստիկանները նրանց այդ հույսից էլ են զրկում՝ թույլ չտալով հոգևոր առաջնորդին գյուղ ոտք դնել։
Ես ճանաչում եմ պատվարժան, արժանապատիվ ոստիկանների, բայց երեկ ես նրանց չտեսա։ Գյուղացիներից մեկն առաջարկեց գաղտնի ճանապարհներով գյուղ ուղեկցել։ Լրագրողական հետաքրքրասիրությունն ասում էր՝ այո, պատիվս, արժանապատվությունս՝ ոչ։ Ես վազելով, ծառերի տակ թաքնվելով, սաղավարտով ու զրահաբաճկոնով սահմանամերձ գոտում թշնամու կողմից դիտարկվող, արգելված տարածքներում եմ նկարահանումներ արել։ Վազելով, թաքնվելով, հայ ոստիկանի կողմից նկատվելու և բռնվելու վախով հայրենիքո՞ւմ տեղաշարժվել․․․
Ես լրագրող եմ, ու լրագրողական էթիկան պահանջում է, որ սեփական գնահատական չտամ կատարվող իրադարձություններին, օբյեկտիվ պատմեմ ու թողնեմ, որ ընթերցողն ինքը որոշի։ Բայց հիմա ուզում եմ հնարավոր բոլոր միջոցներով ասել, պատմել, գոռալ՝ մարդիկ, սա կիրանցեցու խնդիրը չէ միայն, միայն տավուշցիներինը չէ, բոլորինս է։ Սա Սյունիքից մինչև Գեղարքունիք, Շիրակից մինչև Լոռի՝ բոլորիս հարցն է, սա Սարյան փողոցի սրճարանում պանրով մի բաժակ գինի վայելող երևանցու խնդիրն է։ Արցախը տալուց հետո հանգիստ չենք ապրում, ծաղկուն, սիրուն Արցախը փուշ էր դարձել ու շատերի աչքերի մեջ մխրճվել․․․
Կուրացանք, կուրացրին ու մեր սերունդներին Արևմտյան Հայաստան, Արարատ հետ բերելու երազանքի հետ միասին Արցախը նորից ունենալու երազանքն էլ թողեցինք։ Հիմա Կիրանց մուտքն արգելված է իմ ու ձեզ համար, ու կարող է ձեզ դա չանհանգստացնել, որովհետև՝ հա, դե ինչ անենք, Կիրանց էլ չենք գնա, թե չէ կոտորվել էինք գնալով, բայց աչքը տեսածից է վախենում․․․ Անվտանգությունը վերևներում չեն երաշխավորում, իսկ երաշխավորու՞մ են, որ մի օր երևանյան իմ բնակարան մտնելու համար անձնագիր ինձնից չեն պահանջելու․․․
Հայրենիքի հանձնման մասնակից եք․ Գառնիկ Դանիելյանը՝ Կիրանցի մուտքը փակած ոստիկաններին
Լրահոս
0