https://arm.sputniknews.ru/20240502/kirancum-meqenaji-anvadvoghery-danakvov-vnasats-39-amja-tghamardun-meghadranq-e-arajadrvel-75200153.html
Կիրանցում մեքենայի անվադողերը դանակով վնասած 39-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել
Կիրանցում մեքենայի անվադողերը դանակով վնասած 39-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել
Sputnik Արմենիա
Տղամարդու նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը՝ չբացակայելու արգելքի համակցմամբ։ 02.05.2024, Sputnik Արմենիա
2024-05-02T11:04+0400
2024-05-02T11:04+0400
2024-05-02T11:04+0400
հայաստան
կիրանց
ավտոմեքենա
հհ քննչական կոմիտե
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/1a/75065098_0:120:1280:840_1920x0_80_0_0_3785a9b8784ba9d73154ad8518f823df.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik․ Կիրանց բնակավայրի մոտ ավտոմեքենայի անվադողերը դանակով վնասելու համար մեղադրանք է ներկայացվել Երևանի 39-ամյա բնակչին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։ՔԿ-ից հայտնում են, որ ապրիլի 27-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, Կիրանցի վարչական տարածքում հավաքի մասնակիցների կողմից կանգնեցվել է Երևանից դեպի Կոթի ընթացող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան: Նրանք պահանջել են վարորդից բացել մեքենայի բեռնախցիկը։Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 17-ամյա պատանուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 46-297-րդ հոդվածի 3-րդ մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը, իսկ 39-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով՝ խուլիգանության հոդվածով: Դատարանի կողմից որոշում է կայացվել վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել տնային կալանքը՝ համակցված բացակայելու արգելքի հետ:
կիրանց
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/1a/75065098_0:0:1280:960_1920x0_80_0_0_0c20165a701d81d58edb727efd9b124c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, կիրանց, ավտոմեքենա, հհ քննչական կոմիտե
հայաստան, կիրանց, ավտոմեքենա, հհ քննչական կոմիտե
Կիրանցում մեքենայի անվադողերը դանակով վնասած 39-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել
Տղամարդու նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը՝ չբացակայելու արգելքի համակցմամբ։
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik․ Կիրանց բնակավայրի մոտ ավտոմեքենայի անվադողերը դանակով վնասելու համար մեղադրանք է ներկայացվել Երևանի 39-ամյա բնակչին։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
ՔԿ-ից հայտնում են, որ ապրիլի 27-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, Կիրանցի վարչական տարածքում հավաքի մասնակիցների կողմից կանգնեցվել է Երևանից դեպի Կոթի ընթացող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան: Նրանք պահանջել են վարորդից բացել մեքենայի բեռնախցիկը։
Ըստ հաղորդագրության՝ հավաքի 17-ամյա մասնակցի կողմից նախապես ձեռք բերված գաղտնի փականով դանակի գործադրմամբ 39-ամյա տղամարդը հարվածներ է հասցրել վերոնշյալ ավտոմեքենայի անվադողին:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 17-ամյա պատանուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 46-297-րդ հոդվածի 3-րդ մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը, իսկ 39-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով՝ խուլիգանության հոդվածով: Դատարանի կողմից որոշում է կայացվել վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել տնային կալանքը՝ համակցված բացակայելու արգելքի հետ: