00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:59
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կիրանցեցիները չեն կարողանում վերադառնալ տուն. ոստիկանները փակել են ճանապարհը

© Photo : Տավուշը հանուն հայրենիքիԲագրատ սրբազան
Բագրատ սրբազան - Sputnik Արմենիա, 1920, 02.05.2024
Բագրատ սրբազան
Բաժանորդագրվել
Գյուղացիները պահանջում են, որ իրենց հետ Կիրանց մտնի նաև Բագրատ սրբազանը։
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik․ Առավոտյան բերման ենթարկված կիրանցեցիները չեն կարողանում վերադառնալ գյուղ։ Ոստիկանները մի քանի շարքով կանգնել ու փակել են գյուղ մտնող ճանապարհը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ մեծաքանակ ոստիկանական ուժեր են կուտակվել ՀՀ Տավուշի մարզի Կիրանց գյուղի տարածքում, նրանք փակել են գյուղի մուտքերը: Sputnik Արմենիային ՆԳՆ մամուլի ծառայությունից հայտնել էին, որ 31 քաղաքացի տարվել է Տավուշի մարզի ոստիկանության տարածքային բաժին։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Կիրանցում բերման ենթարկված բոլոր քաղաքացիներն ազատ են արձակվել։
Կիրանցեցիների հետ գյուղի մատույցներում է նաև Բագրատ սրբազանը։
«Խիղճս տանջում է էս տղաների համար, իրենց դարձրել են գործիք (նկատի ունի ոստիկաններին. խմբ.), իսկ այս սևբերետավորները առավոտյան տղաներին բերման ենթարկելիս ասել են. «Մեր դիմաց էիք կանգնել, դե կերեք...»։ Պարզ է որ վրեժխնդիր են լինում։ Իսկ իրենց ղեկավարը, որին ուզում էի հարց ուղել, պարզապես փախավ»,– ասաց սրբազանը լրագրողների հետ զրույցում։
Տավուշի թեմի առաջնորդն անդրադարձավ նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հարցազրույցին։
«Նրա համար ո՛չ սեփական հայրենիք կա, ո՛չ սեփական ժողովուրդ կա, ո՛չ էլ սեփական պետություն, ծայրից ծայր սուտ է ասում։ Առաջին օրվանից մինչև այսօր սուտ է խոսել։ Իր ոչ մի ծրագրում այս մասին (նկատի ունի սահմանազատումը. խմբ.) ոչ մի բառ չկա, գյուղացիներին խաբել է, փաստը արձանագրված է»,– ասաց նա։
Ի դեպ, ոստիկանները կիրանցեցիներին առաջարկում են մտնել գյուղ, բայց առանց Բագրատ Սրբազանի ու պատգամավորների, որոնք միացել են ակցիային։ Գյուղացիները հրաժարվում են առանց նրանց վերադառնալ Կիրանց։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։
Չնայած այդ ամենին` հայ–ադրբեջանական սահմանին արդեն 35 սահմանային սյուն է տեղադրվել։
Լրահոս
0