00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
53 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
On air
18:12
47 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:28
5 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչո՞ւ են տեղադրվում սյուները. պատասխանի համար Գնել Սանոսյանը որոշեց լրագրող «դառնալ»

© Sputnik / Asatur YesayantsԳնել Սանոսյան
Գնել Սանոսյան - Sputnik Արմենիա, 1920, 02.05.2024
Գնել Սանոսյան
Բաժանորդագրվել
Նախարարը լրագրողի ձեռքից վերցրեց խոսափողը և սկսեց հարցեր տալ նրան։
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik․ Հայ–ադրբեջանական սահմանին սյուներ են տեղադրվում, որպեսզի իրավական սահման ունենանք։ ՀՀ կառավարության նիստից հետո այս հայտարարությունն արեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը` պատասխանելով լրագրողի հարցին, ինչու են Տավուշում սահմանային սյուներ տեղադրվում։
«Սյուն ենք տնկում, որ ոչ մի կողմ իրար վրա հարձակվելու պատճառ չունենա։ Երբ սահմաններում կա խնդիր ու չկա հստակություն, հստակ սահմանազատում չկա, դրանք երբեմն պատճառ են դառնում սահմանային վեճերի։ Հիմա սահմանային սյուները կարող են դա կանխել»,– ասաց նախարարը։
Լրագրողի դիտարկմանը, որ Ջերմուկում հստակ սահման ունենք, սակայն թշնամին առաջ է եկել ու տեղակայվել, նախարարն ուղղակի վերցրեց լրագրողի խոսափողն ու արդեն հարց տվողի դերում հետաքրքրվեց լրագրողից. «Դուք ի՞նչ եք առաջարկում այս դեպքում»։
Լրագրողն էլ պատասխանեց, որ ինքն այդ սյուներն ուղղակի չէր տեղադրի, տարածքները չէր հանձնի։
Այս ձևաչափով հարցուպատասխանը շարունակվեց այնքան ժամանակ, մինչև նախարար Սանոսյանի համբերությունը հատեց, ու նա ուղղակի հեռացավ։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։
Չնայած այդ ամենին` հայ–ադրբեջանական սահմանին արդեն 35 սահմանային սյուն է տեղադրվել։
Լրահոս
0