https://arm.sputniknews.ru/20240502/ete-bvolvory-kangnen-mer-kvoghqin-vaghy-ishkhanapvokhutjun-klini-bvoghvoqi-akcia-erevanum-75202630.html
Եթե բոլորը կանգնեն մեր կողքին, վաղը իշխանափոխություն կլինի. բողոքի ակցիա Երևանում
Եթե բոլորը կանգնեն մեր կողքին, վաղը իշխանափոխություն կլինի. բողոքի ակցիա Երևանում
Sputnik Արմենիա
«Կամք» շարժումը վստահ է, որ իշխանափոխությանը այլընտրանք չկա։ 02.05.2024, Sputnik Արմենիա
2024-05-02T12:38+0400
2024-05-02T12:38+0400
2024-05-02T12:44+0400
հայաստան
բողոքի ակցիա
վահագն չախալյան
հհ կառավարություն
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/05/02/75202800_0:0:1276:718_1920x0_80_0_0_74099dd336cc6622e1ad7fda79e6f5c0.jpg
«Կամք» շարժումն ակցիա է անում կառավարության շենքի դիմաց` պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռացումը։Ակցիայի մասնակիցները պահանջում են նաև, որ կառավարությունը հետ կանգնի զիջողական քաղաքականությունից ու Տավուշի գյուղերը չհանձնի թշնամուն։«Մենք փորձում ենք հակազդել այս իշխանությանը։ Մեր ռեսուրսները մեծ չեն, բայց, այնուամենայնիվ, մենք պայքարում ենք մեր հնարավորությունների չափով։ Շարժմանը պետք է միանան բոլոր քաղաքացիները։ Իշխանափոխությանը այլընտրանք չկա, եթե բոլորը կանգնեն մեր կողքին, վաղը իշխանափոխություն կլինի», – հայտարարեց շարժման ղեկավար Վահագն Չախալյանը։Նրա խոսքով` Նիկոլ Փաշինյանն արդեն ընկճված է և աջակցություն չունի ժողովրդի կողմից, այնպես որ նա պետք է հեռանա։Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։Չնայած այդ ամենին` հայ–ադրբեջանական սահմանին արդեն 35 սահմանային սյուն է տեղադրվել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
«Կամք» շարժումն ակցիա է անցկացնում կառավարության դիմաց
Sputnik Արմենիա
«Կամք» շարժումն ակցիա է անցկացնում կառավարության դիմաց
2024-05-02T12:38+0400
true
PT0M22S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/05/02/75202800_148:0:1105:718_1920x0_80_0_0_0ce2e37f2264eb3573369de4245cd7e9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, բողոքի ակցիա, վահագն չախալյան, հհ կառավարություն, տեսանյութ, տեսանյութեր, видео
հայաստան, բողոքի ակցիա, վահագն չախալյան, հհ կառավարություն, տեսանյութ, տեսանյութեր, видео
Եթե բոլորը կանգնեն մեր կողքին, վաղը իշխանափոխություն կլինի. բողոքի ակցիա Երևանում
12:38 02.05.2024 (Թարմացված է: 12:44 02.05.2024) «Կամք» շարժումը վստահ է, որ իշխանափոխությանը այլընտրանք չկա։
«Կամք» շարժումն ակցիա է անում կառավարության շենքի դիմաց` պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռացումը։
Ակցիայի մասնակիցները պահանջում են նաև, որ կառավարությունը հետ կանգնի զիջողական քաղաքականությունից ու Տավուշի գյուղերը չհանձնի թշնամուն։
«Մենք փորձում ենք հակազդել այս իշխանությանը։ Մեր ռեսուրսները մեծ չեն, բայց, այնուամենայնիվ, մենք պայքարում ենք մեր հնարավորությունների չափով։ Շարժմանը պետք է միանան բոլոր քաղաքացիները։ Իշխանափոխությանը այլընտրանք չկա, եթե բոլորը կանգնեն մեր կողքին, վաղը իշխանափոխություն կլինի», – հայտարարեց շարժման ղեկավար Վահագն Չախալյանը։
Նրա խոսքով` Նիկոլ Փաշինյանն արդեն ընկճված է և աջակցություն չունի ժողովրդի կողմից, այնպես որ նա պետք է հեռանա։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին
պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից
բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։
Չնայած այդ ամենին` հայ–ադրբեջանական սահմանին արդեն
35 սահմանային սյուն է տեղադրվել։