00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Մարիա Զախարովա
Անդրանիկ Միհրանյանի մուտքը ՀՀ արգելելը Մոսկվան դիտարկում է որպես ոչ բարեկամական քայլ. Մարիա Զախարովա
13:06
1 ր
Մարիա Զախարովա
Արժե պաշտոնական Երևանից հետաքրքրվել, թե ինչպես է նա վերաբերվում Բաքվի հայտարարություններին. Մարիա Զախարովա
13:07
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բաց ձեռքով ենք եկել, ճամփեն բացեք. Կիրանցի մատույցներում իրավիճակը լարվել էր

Բաժանորդագրվել
Բնակիչներից մեկը ընդգծեց, որ ոստիկանությունը սպասարկում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շահերը։
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. ՀՀ Տավուշի մարզի Կիրանց գյուղում ոստիկանների և քաղաքացիների միջև փոքր–ինչ լարված իրավիճակ էր ստեղծվել։ Տավուշցիները եկել են Կիրանցի սկզբնամաս ու ցանկանում են մուտք գործել գյուղ, բայց իրավապահները պատնեշ են կազմել և թույլ չեն տալիս։

«Մենք բաց ձեռքերով ենք եկել, ճամփեք բացեք, որ մենք անցնենք։ Վերածվել եք Ադրբեջանի շահերը պաշտպանող հասարակական կազմակերպության։ Այս իրավիճակը նման է հանցավոր համաձայնության։ Պարոն ոստիկան, դուք մեր հողը, պետությունը զիջում եք թշնամուն։ Պետության համար կռված մեր մարտիրոսված էրեխեքի արյունը զրոյի եք հասցնում։ Ուսադիրներ կրելով` դուք չեք կանգնում այդ երեխաների ծնողների կողքին, ուսադիրներ կրելով այնպես եք անում, որ Ադրբեջանն այսօր մեզ վրա վերևից է նայում։ Ժամանակին, երբ Վազգեն և Մոնթե էին ասում` իրանք (ադրբեջանցիները) դողում էին։ Վազգենն ու Մոնթեն գերեզմանում շուռ են գալիս»,– նշեց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը։

Նա ընդգծեց, որ ոստիկանությունը սպասարկում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շահերը, սահմանադրական կարգն ու ՀՀ օրենքներն էլ ամեն օր «բռնաբարում են»։
Մեկ այլ քաղաքացի էլ նկատեց, որ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն այսօր ասֆալտին նստած է, իսկ ոստիկանները հպարտ կանգնած են։
Քաղաքացիների մեղադրանքներին ի պատասխան քաղաքացիական հագուստով ոստիկաններից մեկը պարբերաբար կրկնում էր` իրենք այնտեղ են ՀՀ քաղաքացու անվտանգությունն ապահովելու համար ու պաշտպանում են ՀՀ քաղաքացու շահերը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 2-ին վաղ առավոտյան մեծաքանակ ոստիկանական ուժեր են կուտակվել ՀՀ Տավուշի մարզի Կիրանց գյուղի տարածքում, փակել գյուղի մուտքերը։
Ականազերծման աշխատանքներին խոչընդոտողներին, որոնց թվում նաև անչափահասներ են եղել, նրանք բռնի ուժով բերման են ենթարկել, ապա ազատ արձակվել։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։
Չնայած այդ ամենին` Հայաստան–Ադրբեջան սահմանին արդեն 35 սահմանային սյուն է տեղադրվել։
Լրահոս
0