00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հնարավո՞ր է արդյոք փոխել պատմությունը. ժամանակի պարադոքսները

© Sputnik / Aram Nersesyan«Պատմական քվեստ»
«Պատմական քվեստ» - Sputnik Արմենիա, 1920, 02.05.2024
Բաժանորդագրվել
Երբևէ զգացե՞լ եք, որ առաջին հայացքից դատարկ, ոչինչ չասող արտահայտություններում երբեմն շատ խորը իմաստ է թաքնված։
Հաճախ կատակով ասում ենք. «Էսպես եղավ, որ էսպես եղավ։ Եթե էսպես չլիներ, հո էսպես չէ՞ր լինի»։ Ախր, այս բառերում խտացված է մեր նորանկախ հանրապետության ողջ պատմությունը՝ էս օրը չէինք ընկնի, եթե ժամանակին լսեինք այսինչ մարդուն, չկեղծեինք այսինչ տարվա նախագահական ընտրությունները, անընդհատ պատրաստ լինեինք հակառակորդի ռևանշիստական գործողություններին, ազգովի չընտրեինք այսինչ մարդուն, ընդվզեինք այսինչի ձերբակալության դեմ, չհավատայինք քաղաքական ուժերի խոստումներին, ավելի մեծ վճռականությամբ պահանջեինք, որ պատասխանատվության ենթարկվի ակնհայտ քրեական հանցանք գործած իշխանավորը և այլն։
Ճիշտն ասած, խիստ կասկածում եմ, որ եթե հաջողվեր հակառակ ուղղությամբ պտտել պատմության ընթացքը և ամեն ինչ նորից սկսել, մենք չէինք անի ճիշտ նույնը, ինչ արեցինք այս վերջին 30-35 տարիների ընթացքում։ Բայց բոլոր դեպքերում, ժամանակը շրջելու և դեպի անցյալ վերադառնալու հնարավորությունը միշտ գերել ու գայթակղել է մարդկությանը։ Ու միշտ գտնվել են հոռետեսներ կամ, եթե ուզում եք՝ իրատեսներ, որոնք կրկնել են Կոզմա Պրուտկովի հայտնի խոսքը. «Դա հնարավոր չի, որովհետև հնարավոր չի երբեք»։
«Այլմոլորակայիններ, որտե՞ղ եք», հարցնում ենք. պատասխան չկա, բոլորը թաքնվել են անտառում
Իսկապես, Ալբերտ Էյնշտեյնի հարաբերականության ընդհանուր տեսությունը, մասնագետների համոզմամբ, չի բացառում, այսպես կոչված՝ «Time travel»-ը, այսինքն, ճանապարհորդությունը ժամանակի միջով։ Հիշենք նաև հայտնի գրող Հերբերտ Ուելսի պնդումը.
«Գիտնականները հրաշալի գիտեն, որ ժամանակը տարածության հատուկ տեսակն է, և եթե մենք հանգիստ ճանապարհորդում ենք տարածության մեջ, ինչո՞ւ չպիտի կարողանանք ճամփորդել նաև ժամանակի միջով»։ Բայց նույնիսկ եթե ընդունենք բրիտանացի ֆանտաստ գրողի այս վարկածը, բախվելու ենք մի քանի սկզբունքային խնդիրների, որոնք հանգիստ չեն տալիս գիտնականներին։
Ուղիղ 19 տարի առաջ կյանքից հեռացավ ամերիկացի գիտնական, աշխարհի ամենահայտնի բուհերից մեկի՝ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր Էդվարդ Նորթոն Լորենցը, որը շրջանառության մեջ է դրել «թիթեռի էֆեկտ» բառակապակցությունը։ Այդ պարադոքսը իր պատմվածքներից մեկում հրաշալի նկարագրել է հայտնի գրող Ռեյ Բրեդբերին։ Նրանց համար, ովքեր չեն կարդացել այդ ստեղծագործությունը, հակիրճ շարադրեմ սյուժեն։
Այսպես կոչված՝ «ժամանակի մեքենայի» հայտնագործումից հետո ամերիկյան ընկերություններից մեկը ուղևորություն է առաջարկում դեպի նախնադարյան ժամանակներ՝ խստորեն զգուշացնելով հաճախորդներին, որ իրավունք չունեն մի սանտիմետր անգամ շեղվելու հնագույն կուսական անտառի հատուկ արահետներից, որովհետև նույնիսկ նվազագույն փոփոխությունն անցյալում՝ հսկա փոփոխությունների է հանգեցնելու ներկայում։ Բայց պատմվածքի հերոսն այնուամենայնիվ անզգուշորեն ոտքը դնում է խոտին և ճզմում այնտեղ նստած թիթեռին։ Վերադառնալով մեր ժամանակները, այդ մարդը հայտնվում է միանգամայն այլ իրականությունում։ Այսինքն, եթե գնաս դեպի անցյալը, հենց քո հայտնվելն այնտեղ անխուսափելորեն կփոխի մարդկության ողջ պատմությունը։
Որոշ գիտնականներ հակադարձում են՝ ո′չ, կարող ես, որովհետև անցյալում հենց դու ինքդ ես դառնում այն իրականության մի մասը, որի հիման վրա կազմավորվել է ներկան։ Էսպիսի օրինակ են բերում։ Ենթադրենք, թե ձեր շունն ընկել է մեքենայի տակ և այլևս չկա։ Դուք փորձում եք վերադառնալ դեպի անցյալն ու փրկել խեղճ շանը։ Ժամանակի մեքենայի շնորհիվ հայտնվում եք այն վայրում, որտեղ ամեն ինչ պատահել է։ Տեսնում եք, որ մոտենում է բեռնատարը, վազում եք, որ փրկեք շանը, վարորդը ձեզ վրաերթի չենթարկելու համար կտրուկ թեքում է մեքենան, և ձեր շունը հայտնվում է մեքենայի անիվների տակ։ Այսինքն, ներկան արդեն ձևավորվում է՝ հաշվի առնելով ձեր ուղևորությունը դեպի անցյալ, և իրականում ամեն ինչ մնում է նույնը։
Նկարագրածն, իհարկե, տեղական նշանակության դրվագ է։ Այն բանից, թե արդյոք ողջ կմնա ձեր շունը, կներեք, աշխարհը շուռ չի գա։ Շատ ավելի հետաքրքիր է, այսպես կոչված՝ «Հիտլերի պարադոքսը»։
Գլոբուս - Sputnik Արմենիա, 1920, 22.04.2024
Աշխարհը նշում է Երկրի օրը. մարդկության բնօրրանի հակիրճ կենսագրությունը և անորոշ ապագան
Համաձայն չե՞ք արդյոք, որ եթե Ադոլֆ Հիտլերի հետ մի բան պատահեր, ասենք, ավստրիական Լինց քաղաքում, որտեղ նա ապրում էր մինչև 1907 թվականը, մոտ երեք տասնամյակ անց նա չէր դառնա Գերմանիայի կանցլեր, չէր սանձազերծի Երկրորդ աշխարհամարտը, չէին լինի միլիոնավոր զոհերը, և աշխարհն այսօր բոլորովին այլ կլիներ։ Հիմա ենթադրենք, թե դուք ուզում եք փրկել աշխարհն այդ հրեշից ու նրա սարսափելի գործողությունների հետևանքներից, ժամանակի մեքենա եք պատրաստում և ուղևորվում եք դարասկզբի Լինց քաղաքը՝ Հիտլերին ոչնչացնելու համար։ Եվ հենց այստեղ ծագում է պարադոքսը՝ Հիտլերին սպանելու միտքը ձեզ մոտ չէր ծագի այն պարզ պատճառով, որ դուք դա արել եք։ Անհեթե՞թ բան եմ ասում։ Բայց ախր, եթե դուք հիմա գնաք ու սպանեք Հիտլերին, այժմ մենք կունենանք բոլորովին այլ իրականություն, որտեղ Հիտլերին սպանելու ցանկություն ձեզ մոտ չէր առաջանա, քանզի այդ մարդը ձեր կողմից սպանվել է անցած դարասկզբին ու չի հասցրել ոչ մի հրեշավոր բան անել։
Էլի անհասկանալի՞ է։ Լավ, եկեք պարզապես փորձենք հրաժարվել մեր երևի թե ամենասիրելի զբաղմունքից՝ ապացուցել միմյանց, թե ինչ լավ կլիներ այսօր, եթե երեկ… Ու համաձայնենք հայտնի երգի հեղինակի տողերին, որոնցում ասում է. «Ես հիմա նոր հասկանում եմ՝ անցածը հետ չես բերի»…
Լրահոս
0