00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ոմանք պետք է կալանավորվեն. Ազատի հրդեհից մահացածների ծնողները ժամանակ տվեցին իրավապահներին

© Sputnik / Asatur YesayantsԿառավարության շենք
Կառավարության շենք - Sputnik Արմենիա, 1920, 01.05.2024
Կառավարության շենք
Բաժանորդագրվել
Ծնողներից մեկը շեշտեց, որ հստակ կարող է անուններ ասել, թե ում է պետք է կալանավորել, բայց դեռ դրա կարիքը չի տեսնում։
ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի – Sputnik. Ազատի հրդեհի հետևանքով մահացած զինծառայողների ծնողները ՀՀ իշխանությանը և իրավապահ համակարգին մինչև մայիսի 10-ը ժամանակ տվեցին որոշ անձանց կալանավորելու համար։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց հրդեհի զոհ դարձած Հայկ Կիրակոսյանի հայրը` Գաբրիել Կիրակոսյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հրդեհի հետևանքով մահացածների ծնողները բողոքի ակցիա են անում Հանրապետության հրապարակում։
Կիրակոսյանը շեշտեց, որ կարող է հստակ անուններ ասել, թե ում նկատի ունի, սակայն դեռ դրա կարիքը չի տեսնում։
«Եթե ամսի 10-ի դատին մենք գնացինք ու իմացանք, որ քրեական հետապնդում չեն հարուցել տվյալ անձանց նկատմամբ ու կալանքի հարց չեն լուծել, բոլոր ծնողներով, մեր էրեխեքի ընկեր–ընկերուհիներով ու հարազատներով գալու ենք կառավարության մոտ։ Մենք, մեղմ ասած, անհարմարություններ կստեղծենք իրենց համար»,– ասաց նա։
Հիշեցնենք` 2023–ի հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ էր բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետևանքով զոհվել էին 15, վնասվածքներ ստացել` 7 զինծառայող։
Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել էին 2-րդ բանակային կորպուսի հրամանատարն ու այլ բարձրաստիճան զինվորականներ։
Քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով։ Քրեական վարույթ է նախաձեռնվել նաև պաշտոնատար անձանց կողմից հրդեհային անվտանգության սահմանված կանոնները չպահպանելու, դրա հետ կապված գործառույթները կատարելու հարցում առերևույթ անփութություն դրսևորելու փաստի առթիվ։
Այս գործով կալանավորվել է ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գոռ Աղեկյանը։ Քրգործ է հարուցվել նաև հրդեհից տուժած սպայի` Ե.Հ.–ի և զորամասի ինժեներասակրավորային վաշտի հրամանատար Գ.Մ.-ի նկատմամբ։
Եղիշե Հակոբյանը կալանավորվել է 2023 թվականի մարտի 18-ին։
Լրահոս
0