https://arm.sputniknews.ru/20240501/stambulum-bakhumner-en-sksvel-cucararneri-ev-vostikanutjan-mijev-tesanjut-75177552.html
Ստամբուլում բախումներ են սկսվել ցուցարարների և ոստիկանության միջև. տեսանյութ
Ստամբուլում բախումներ են սկսվել ցուցարարների և ոստիկանության միջև. տեսանյութ
Sputnik Արմենիա
Ցույցի են դուրս եկել ինչպես կուսակցությունների, այնպես էլ արհմիությունների անդամները, որոնց թվում քիչ չեն կոմունիստները: 01.05.2024, Sputnik Արմենիա
2024-05-01T13:58+0400
2024-05-01T13:58+0400
2024-05-01T14:05+0400
թուրքիա
բախումներ
ոստիկան
բողոքի ակցիա
ստամբուլ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/02/03/26321123_0:160:3073:1888_1920x0_80_0_0_4f09ab9b541d93136d4c5a19dcdd2d54.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի – Sputnik. Ստամբուլում ցուցարարների և ոստիկանության միջև բախումներ են սկսվել, ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել։ Տեղեկությունը դեպքի վայրից հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։2013 թվականին Թաքսիմ հրապարակի Գեզի զբոսայգում շինարարության և ծառահատումների դեմ ելույթները վերաճեցին երկրում շարունակվող բողոքի ակցիաների, որոնք սկսվել էին Ստամբուլում 2013 թվականի մայիսի 31-ին: Ցուցարարներին աջակցել են Թուրքիայի նահանգների կեսը և Եվրոպայի երկրներում բնակվող թուրքերը: Բողոքի ակցիաները վերաճել են կառավարության քաղաքականության դեմ ելույթների ալիքի։Այսօր հազարավոր ցուցարարներ հավաքվել են Սարաչհանե զբոսայգում։ Ոստիկանական պատնեշն ամբողջությամբ փակել է երթևեկությունը Վալենտի պատմական ջրատարով, որը ճանապարհների փակ լինելու պայմաններում Թաքսիմ տանող միակ ճանապարհն է:Ցույցի են դուրս եկել ինչպես կուսակցությունների, այնպես էլ արհմիությունների անդամները, որոնց թվում քիչ չեն կոմունիստները:Ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Օզգյուր Օզելը ելույթ է ունեցել Սարաչհանե զբոսայգում և հայտարարել, որ կուսակցությունը նպատակ ունի Թաքսիմ հասնել: Նա ոստիկաններին կոչ է արել «չենթարկվել ոչ լեգիտիմ հրամաններին», ինչից հետո ավտոմեքենայով հեռացել է։Տեղական ժամանակով ժամը 11.35-ի սահմաններում ցուցարարները սկսել են հարվածել ոստիկաններին պաստառների փայտերով և ձեռքի տակ եղած առարկաներով, ոստիկանները սկզբում չեն պատասխանել, բայց հետո արցունքաբեր գազ են կիրառել: Ամբոխը որոշ ժամանակով ցրվել է։Բողոքի ակցիա Թուրքիայում ԱՄՆ ավիաբազայի մոտ. ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառելՄայիսի 1-ը Թուրքիայում հանգստյան օր է հայտարարվել աշխատանքի և համերաշխության օրվա կապակցությամբ, քաղաքական կուսակցություններն ու ակտիվիստները հայտարարել են զանգվածային ցույցերի մասին: Ներքին գործերի նախարար Ալի Երլիկայան հայտնել է, որ ինչպես վերջին տարիներին, այնպես էլ կենտրոնում գտնվող Թաքսիմ հրապարակում ցանկացած ակցիա կարգելվի, բայց չնայած դրան` ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը կոչ է արել կողմնակիցներին երթով հասնել Թաքսիմ, նրանց միացել է քրդամետ DEM կուսակցությունը: Երլիկայան նշել է, որ Թաքսիմում ակցիա կազմակերպելու կոչերը գալիս են «ահաբեկիչներից»։
թուրքիա
ստամբուլ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/02/03/26321123_170:0:2901:2048_1920x0_80_0_0_94de851264273fb70ff7125a6ccb0d9d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թուրքիա, բախումներ, ոստիկան, բողոքի ակցիա, ստամբուլ
թուրքիա, բախումներ, ոստիկան, բողոքի ակցիա, ստամբուլ
Ստամբուլում բախումներ են սկսվել ցուցարարների և ոստիկանության միջև. տեսանյութ
13:58 01.05.2024 (Թարմացված է: 14:05 01.05.2024) Ցույցի են դուրս եկել ինչպես կուսակցությունների, այնպես էլ արհմիությունների անդամները, որոնց թվում քիչ չեն կոմունիստները:
ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի – Sputnik. Ստամբուլում ցուցարարների և ոստիկանության միջև բախումներ են սկսվել, ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել։ Տեղեկությունը դեպքի վայրից հայտնում է
ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։
2013 թվականին Թաքսիմ հրապարակի Գեզի զբոսայգում շինարարության և ծառահատումների դեմ ելույթները վերաճեցին երկրում շարունակվող բողոքի ակցիաների, որոնք սկսվել էին Ստամբուլում 2013 թվականի մայիսի 31-ին: Ցուցարարներին աջակցել են Թուրքիայի նահանգների կեսը և Եվրոպայի երկրներում բնակվող թուրքերը: Բողոքի ակցիաները վերաճել են կառավարության քաղաքականության դեմ ելույթների ալիքի։
Այսօր հազարավոր ցուցարարներ հավաքվել են Սարաչհանե զբոսայգում։ Ոստիկանական պատնեշն ամբողջությամբ փակել է երթևեկությունը Վալենտի պատմական ջրատարով, որը ճանապարհների փակ լինելու պայմաններում Թաքսիմ տանող միակ ճանապարհն է:
Ցույցի են դուրս եկել ինչպես կուսակցությունների, այնպես էլ արհմիությունների անդամները, որոնց թվում քիչ չեն կոմունիստները:
Ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Օզգյուր Օզելը ելույթ է ունեցել Սարաչհանե զբոսայգում և հայտարարել, որ կուսակցությունը նպատակ ունի Թաքսիմ հասնել: Նա ոստիկաններին կոչ է արել «չենթարկվել ոչ լեգիտիմ հրամաններին», ինչից հետո ավտոմեքենայով հեռացել է։
Տեղական ժամանակով ժամը 11.35-ի սահմաններում ցուցարարները սկսել են հարվածել ոստիկաններին պաստառների փայտերով և ձեռքի տակ եղած առարկաներով, ոստիկանները սկզբում չեն պատասխանել, բայց հետո արցունքաբեր գազ են կիրառել: Ամբոխը որոշ ժամանակով ցրվել է։
Մայիսի 1-ը Թուրքիայում հանգստյան օր է հայտարարվել աշխատանքի և համերաշխության օրվա կապակցությամբ, քաղաքական կուսակցություններն ու ակտիվիստները հայտարարել են զանգվածային ցույցերի մասին: Ներքին գործերի նախարար Ալի Երլիկայան հայտնել է, որ ինչպես վերջին տարիներին, այնպես էլ կենտրոնում գտնվող Թաքսիմ հրապարակում ցանկացած ակցիա կարգելվի, բայց չնայած դրան` ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը կոչ է արել կողմնակիցներին երթով հասնել Թաքսիմ, նրանց միացել է քրդամետ DEM կուսակցությունը: Երլիկայան նշել է, որ Թաքսիմում ակցիա կազմակերպելու կոչերը գալիս են «ահաբեկիչներից»։