https://arm.sputniknews.ru/20231105/bvoghvoqi-akcia-turqiajum-amn-aviabazaji-mvot-vostikanutjunn-arcunqaber-gaz-e-kirarel-68253081.html
Բողոքի ակցիա Թուրքիայում ԱՄՆ ավիաբազայի մոտ. ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել
Բողոքի ակցիա Թուրքիայում ԱՄՆ ավիաբազայի մոտ. ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել
Sputnik Արմենիա
Գազայի հատվածում էսկալացիայի ֆոնին ցուցարարները պահանջում են փակել ավիաբազան։ 05.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-05T17:14+0400
2023-11-05T17:14+0400
2023-11-05T17:14+0400
թուրքիա
ամն
ռազմաբազա
բողոքի ակցիա
իսրայել
պաղեստին
գազայի հատված
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/05/68252018_0:12:761:440_1920x0_80_0_0_4772e99d5af89e7b367b2fa6b38eb055.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի — Sputnik. Թուրքիայի ոստիկանությունը Ադանայում արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ է կիրառել ցուցարարների դեմ, որոնք փորձել են ներթափանցել ԱՄՆ-ի «Ինջիրլիք» ռազմաբազա։ Տեղեկությունը հայտնում են թուրքական լրատվամիջոցները:«Ազատության ավտոշարասյուն Պաղեստինի համար» խորագրով ակցիան նախաձեռնել է թուրքական մարդասիրական օգնության «Մարդու իրավունքներ և ազատություններ» հիմնադրամը (IHH): Ավտոշարասյունը դուրս է եկել Ստամբուլից և նոյեմբերի 5-ին հասել է Ինջիրլիք բազա, որտեղ տեղակայված են ամերիկացի զինվորականները։ Նրանց միացել են մեքենաներ, որոնք իրենց նախաձեռնությամբ ժամանել են այլ քաղաքներից։Ցուցարարները պահանջում են փակել ավիաբազան Գազայի հատվածում իրավիճակի սրման ֆոնին։Ակցիան խաղաղ էր ընթանում, ոստիկանները մինչ այդ փակել էին մի շարք ճանապարհներ, սակայն ինչ-որ պահի մի խումբ ցուցարարներ փորձել է մուտք գործել բազա:«Ոստիկանները ցուցարարներին խանգարելու համար արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ են կիրառել», - նշված է հաղորդագրության մեջ:Նշենք, որ Թուրքիայի հարավում գտնվող «Ինջիրլիք» ավիաբազան օգտագործում են ամերիկյան ռազմաօդային ուժերը։ ԱՄՆ զինված ուժերը նաև ապահովում են հրթիռային հարձակման մասին վաղ ազդարարման ռադիոլոկացիոն կայանի աշխատանքը, որը գտնվում է Մալաթիա նահանգի Կյուրեջիկ շրջանում և մտնում է Եվրոպայում ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանության համակարգի մեջ:
թուրքիա
ամն
իսրայել
պաղեստին
գազայի հատված
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/05/68252018_80:0:680:450_1920x0_80_0_0_625570269cd86194b97d0c07b15e8568.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թուրքիա, ամն, ռազմաբազա, բողոքի ակցիա, իսրայել, պաղեստին, գազայի հատված
թուրքիա, ամն, ռազմաբազա, բողոքի ակցիա, իսրայել, պաղեստին, գազայի հատված
Բողոքի ակցիա Թուրքիայում ԱՄՆ ավիաբազայի մոտ. ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել
Գազայի հատվածում էսկալացիայի ֆոնին ցուցարարները պահանջում են փակել ավիաբազան։
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի — Sputnik. Թուրքիայի ոստիկանությունը Ադանայում արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ է կիրառել ցուցարարների դեմ, որոնք փորձել են ներթափանցել ԱՄՆ-ի «Ինջիրլիք» ռազմաբազա։ Տեղեկությունը հայտնում են թուրքական լրատվամիջոցները:
«Ազատության ավտոշարասյուն Պաղեստինի համար» խորագրով ակցիան նախաձեռնել է թուրքական մարդասիրական օգնության «Մարդու իրավունքներ և ազատություններ» հիմնադրամը (IHH): Ավտոշարասյունը դուրս է եկել Ստամբուլից և նոյեմբերի 5-ին հասել է Ինջիրլիք բազա, որտեղ տեղակայված են ամերիկացի զինվորականները։ Նրանց միացել են մեքենաներ, որոնք իրենց նախաձեռնությամբ ժամանել են այլ քաղաքներից։
Ցուցարարները պահանջում են փակել ավիաբազան Գազայի հատվածում իրավիճակի սրման ֆոնին։
Ակցիան խաղաղ էր ընթանում, ոստիկանները մինչ այդ փակել էին մի շարք ճանապարհներ, սակայն ինչ-որ պահի մի խումբ ցուցարարներ փորձել է մուտք գործել բազա:
«Ոստիկանները ցուցարարներին խանգարելու համար արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ են կիրառել», - նշված է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ Թուրքիայի հարավում գտնվող «Ինջիրլիք» ավիաբազան օգտագործում են ամերիկյան ռազմաօդային ուժերը։ ԱՄՆ զինված ուժերը նաև ապահովում են հրթիռային հարձակման մասին վաղ ազդարարման ռադիոլոկացիոն կայանի աշխատանքը, որը գտնվում է Մալաթիա նահանգի Կյուրեջիկ շրջանում և մտնում է Եվրոպայում ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանության համակարգի մեջ: