https://arm.sputniknews.ru/20240430/katvoghikvosnery-zrucel-en-herakhvosvov-aram-an-zvorakcutjun-e-hajtnel-garegin-bin-75162941.html
Կաթողիկոսները զրուցել են հեռախոսով. Արամ Ա–ն զորակցություն է հայտնել Գարեգին Բ–ին
Կաթողիկոսները զրուցել են հեռախոսով. Արամ Ա–ն զորակցություն է հայտնել Գարեգին Բ–ին
Sputnik Արմենիա
Արդեն երկրորդ շաբաթն է՝ Տավուշում բողոքի ակցիաներ են ընդդեմ սահմանազատման գործընթացի։ Բնակիչների կողքին են հոգևորականները։ 30.04.2024, Sputnik Արմենիա
2024-04-30T20:46+0400
2024-04-30T20:46+0400
2024-04-30T20:52+0400
հայաստան
արամ առաջին կաթողիկոս
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/1e/75162372_0:31:600:369_1920x0_80_0_0_abe9f820435d832af527cf11ee61c7f3.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը հեռախոսով զրուցել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ և հայրենանվեր կեցվածքի և կատարած աշխատանքների համար զորակցություն հայտնել վեհափառ հայրապետին և ընդհանրապես Մայր աթոռ Սուրբ Էջմիածնին: Տեղեկությունը հրապարակվել է Արամ Առաջինի ֆեյսբուքյան էջում։Նրանք միաժամանակ ընդգծել են մեր ժողովրդի ներքին միասնականությունն ամրապնդելու անհրաժեշտությանը, հատկապես ներկա տագնապալի օրերին։Արիությանը վախկոտություն մի՛ խառնեք. Գարեգին Բ–ն Ծիծեռնակաբերդում պատգամ հղեց իշխանությանըՀիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։Առաջին իսկ օրից բնակիչների կողքին է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։ Սրբազանին և բնակիչների պայքարին իրենց աջակցությունն են հայտնել նաև Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը և Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, Արթիկի թեմի առաջնորդ Նարեկ վարդապետ Ավագյանը և տարբեր հոգևորականներ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/1e/75162372_34:0:567:400_1920x0_80_0_0_7d649a0dc5ecec781ad6698b5e32bdae.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արամ առաջին կաթողիկոս, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
հայաստան, արամ առաջին կաթողիկոս, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
Կաթողիկոսները զրուցել են հեռախոսով. Արամ Ա–ն զորակցություն է հայտնել Գարեգին Բ–ին
20:46 30.04.2024 (Թարմացված է: 20:52 30.04.2024) Արդեն երկրորդ շաբաթն է՝ Տավուշում բողոքի ակցիաներ են ընդդեմ սահմանազատման գործընթացի։ Բնակիչների կողքին են հոգևորականները։
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը հեռախոսով զրուցել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ և հայրենանվեր կեցվածքի և կատարած աշխատանքների համար զորակցություն հայտնել վեհափառ հայրապետին և ընդհանրապես Մայր աթոռ Սուրբ Էջմիածնին: Տեղեկությունը հրապարակվել է
Արամ Առաջինի ֆեյսբուքյան էջում։
Վեհափառ հայրապետները վերաշեշտել են Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունը ամուր պահելու հրամայականը և այս ուղղությամբ հայ եկեղեցու անխախտ հանձնառությունը:
Նրանք միաժամանակ ընդգծել են մեր ժողովրդի ներքին միասնականությունն ամրապնդելու անհրաժեշտությանը, հատկապես ներկա տագնապալի օրերին։
Արիությանը վախկոտություն մի՛ խառնեք. Գարեգին Բ–ն Ծիծեռնակաբերդում պատգամ հղեց իշխանությանըՀիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին
պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից
բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։
Առաջին իսկ օրից բնակիչների կողքին է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։ Սրբազանին և բնակիչների պայքարին իրենց աջակցությունն են հայտնել նաև Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը և Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, Արթիկի թեմի առաջնորդ Նարեկ վարդապետ Ավագյանը և տարբեր հոգևորականներ։